Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է իր երեխաների «ՍՕՍ» մորը հարվածելու մեջ

Հոկտեմբեր 26,2013 22:03

Խուլիգանության մեջ մեղադրվողը նախկինում դատված է

Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արտակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին, ժամը 09-ի սահմաններում Իջեւան քաղաքում գտնվող «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ լուրջ վիճաբանության մեջ է  մտել  իր երեխաների «ՍՕՍ» մայր Նարինե Ավետիսյանի հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը,որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ Ն. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել է  Ն. Ավետիսյանի մեջքին: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝  բացի այդ Արտակ Ավագյանը 2013թ. օգոստոսի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի  մասնաճյուղում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Ա. Ավագյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով(«Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ` ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով») եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»): Նախկինում դատված Արտակ Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը  Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 25-ին, հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 6-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031