Օրվա լրահոսը
«Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի». Քրիստոֆ Չեխը
«Հանդիպում են Ավստրիան եւ Հայաստանը» ծրագրի շրջանակում, այսօր ժամը 20:00-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենան ջազ-համերգ` Քրիստոֆ Չեխը եւ իր Եռյակը: Ավստրիացի հայտնի կոմպոզիտոր, ջազ-երաժիշտ Քրիստոֆ Չեխը երկրորդ անգամ է Հայաստանում: «Մենք որպես ավստրիացիներ, պետք է հասկանանք, թե Վիեննայից այն կողմ, ինչ արմատներ կան: Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի»,-ասաց նա` հավելելով,
Արամ Սարգսյան. « Եթե մտածում եք Վազգեն Սարգսյանը կհամաձայներ… սխալվում եք»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով Հայաստանում վերջին բոլոր ընտրություններին գործել է համակարգ, որը ղեկավարվել է Մոսկվայից: «Դրա վկայությունն է՝ 2003 թվականին նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի երկրորդ փուլին՝ ժողովրդական շարժմանը չմիանալուն եւ դրանով իսկ հաղթող թեկնածուի հնարավորությունները փոքրացնելուն: Թե 2008-ին նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի՝ քաղաքացիական գործընթացներին եւ հանրահավաքներին չմասնակցելը եւ մարտի
Ռոբերտ Ամիրխանյան. «Ընդդիմախոսներս քանի ամիս է` ստում են»
Քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացվեց Հայաստանի երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության արտահերթ համագումարը, որը նաեւ միության նախագահ պետք է ընտրի: Համերգասրահի շքասրահում բաժանվում էր գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հիմնական ընդդիմախոս Արամ Սաթյանի նախընտրական բուկլետ-ծրագիրը: Մեկ ուրիշ խումբ էլ տարածում էր «Հայ երիտասարդ կոմպոզիտորները ասում են ո՛չ Ռոբերտ Ամիրխանյանի թեկնածությանը» վերնագրով թռուցիկներ: Ռոբերտ Ամիրխանյանը, պատասխանելով Aravot.am-ի
Կրակմարիչների պատմությունը կրկնվում է
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին» հայտնեց իր անհանգստությունը՝ գրքի հանդեպ իշխանության հերթական ոտնձգության մասին: Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանի գործարարներին պարտադրում են գնել ՀԴՄ «կրակմարիչներ», ինչը ժամանակին անարդյունավետ պարտադրվեց վարորդներին: «ՀԴՄ-ների 2012թ. օրենքում փոփոխությունների արդյունքում եւ 2013թ. կառավարության երեք որոշումների համաձայն՝ գործարարը պարտավոր է 2013թ. նոյեմբերի 1-ից ունենալ 369.600 դրամանոց ՀԴՄ՝ այն դեպքում, երբ բոլոր
Արզումանյանը Արամ Մանուկյանին կասի՝ ի՞նչ է մտածում նրա անդաստիարակ արտահայտության մասին
«Այդ ժուլիկ-մուլիկները, երբ որ հայրենիքի ազատագրման համար պայքարում էին և բանտերում էին ժամանակ անցկացրել 88-ին, թե 2007-ին, 2008, 2009 թվականներին, ո՞ւր էր պարոն Մանուկյանը: Ես սովոր չեմ նման տերմինաբանություն լսել, եթե նա այդպիսի բառեր է օգտագործել, ես անձամբ իմ տեսակետը կհայտնեմ նրան ու կասեմ՝ ի՞նչ եմ մտածում նման անդաստիարակ արտահայտության մասին»,- այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ
«Հայաստանը փոքրիկ գործիք է, որը մի անգամ օգտագործվել է թե ԵՄ-ի, թե Ուկրաինայի դեմ»
Հովհաննես Իգիթյանը` ՄՄ-ում Հայաստանի դերի ու տեղի մասին «Երեւի թե այդ հարցը պետք է տալ ՀՀԿ-ի այն պատգամավորներին, որոնք ժամանակին ասում էին՝ ինչպե՞ս կարող ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրել, եթե չգիտենք, թե դա ինչ է: Հիմա, կարելի է ենթադրել, նրանք չգիտեն՝ ինչ են ասում կամ չգիտեն ընդհանրապես, թե ինչ
Դասական երաժշտության 2 անկրկնելի համերգ Վլադիմիր Սպիվակովի և Հասմիկ Պապյանի մատուցմամբ
Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.00, ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Իսկ
Արմեն Մարտիրոսյանը գովեց որոշ ՀՀՇ-ականների սկզբունքայնությունը
«Այս անձնավորությունների հետ ես քաղաքական որոշակի ճանապարհ եմ անցել, իրար հետ համագործակցել ենք, բարիկադների նույն կողմում ենք եղել»,- այսօր կեսօրից «Կոնգրես» հյուրանոցում ընթացող ՀՀՇ հիմնադիր կուսակցության համագումարի ժամանակ մատնացույց անելով Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Կարապետ Ռուբինյանցին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով. «Չնայած ՀՀՇ կուսակցությունը իր իշխանության տարիներին հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց
Ավետիք Մելիք-Սարգսյանը պատասխանում է Գյուրջիեւի ամերիկացի պաշտպաններին
24.09.2013թ.-ին «Առավոտում» հրապարակվել էր «Թունդ վիճաբանություն Գյուրջիեւի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի շուրջ» հոդվածը: Հրապարակման մեջ ներկայացված էին ԱՄՆ-ից Գյումրի ժամանած մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ Մերիլենդ նահանգի դատախազ Ռոն Լեւիտանի եւ նրա կնոջ՝ Քլարի Լեւիտանի, որը Գեորգի Գյուրջիեւի ժառանգության հիմնադրամի իրավաբանն է, դժգոհությունները ի պատասխան Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնի հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանին: Նշենք,
Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս
«Չոքած չես կարող անկախ լինել». ՀՀՇ համագումարն ընթանում է
Սկսվել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը: «ժողովրդական ասացվածքն ասում է, որ արդարությունը ունենում է երկու թամբ՝ արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն՝ ուզած ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ այն գործունեությունը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական ու շիտակ»,- այսօր համագումարի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ
Ուսանողներն ունեն ուսումնական արձակուրդի, հանգստյան օրերի եւ այլ իրավունքներ
Դրանց մասին շատերը չգիտեն «Գործընկերներս սկսեցին խոսել, թե վերադասս ասել է, որ ես ուսանող եմ, իրավունք չունեմ աշխատելու, ինձ ազատելու է, իմ փոխարեն ընդունելու մեկ ուրիշին, ով ուսանող չէ»,- պատմում է Մարինե Գեւորգյանը, ով սովորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսում: Նա մեկ տարուց ավելի հերթափոխով աշխատել է երեւանյան ընկերություններից մեկում՝ աշխատանքը
Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից
Որակի անկում՝ ի հեճուկս Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի պահանջների
Վերջերս «Ազատ գոտի» հաղորդումը նվիրված էր ավագ դպրոցների կայացման ընթացքին, որի հյուրերից էին ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու ես: Տիկին Հովհաննիսյանը դրական գնահատեց ավագ դպրոցի կայացման ընթացքը, իսկ ըստ իս՝ այն շատ հեռու է դրանից: Ափսոս՝ այդ ժամանակ դեռեւս ձեռքիս տակ չէր 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին
Մեկնարկել է սամբոյի ավանդական մրցաշարը
2013թ. հոկտեմբերի 26-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադրպոցում մեկնարկեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցում են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան հարյուր պատանի սամբիստներ:
«Չհամարձակվենք դատել պոռնիկներին»
Ընթերցողի սեղանին է Մերուժանի բանաստեղծությունների հերթական ժողովածուն՝ «Պոռնեզիա» վերնագրով: Դրանում ամփոփված են բանաստեղծություններ, որոնք, հեղինակի խոսքով, նվիրված են հասարակության կողմից դեռեւս բարոյազրկված զանգվածին: Բանաստեղծը ցանկանում է մեզանում վերացնել ուրիշի վրա հանիրավի քար նետելու սովորույթը՝ համոզված լինելով, որ պոռնկությունը որքան փողոցային, նույնքան եւ առավել պալատական երեւույթ է, եւ այսօր աշխարհի հրապարակներում ու խորհրդարաններում ազատորեն վխտում են
Լեզվի ինստիտուտի համար էական է որակյալ կադրերի պատրաստումը
Այս տարին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համար հոբելյանական է. նշվում է հիմնադրմամ 70-ամյակը: Այս առթիվ ԳԱԱ-ում նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ, նաեւ հանրապետական ու միջազգային գիտաժողովներ: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 30-ին. այդ օրը ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում շուքով նշվեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը: Սփյուռքի նախարարը լեզվապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար ինստիտուտի մի
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը կներկայացնի Երեւանում
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. Խնդիրներ եւ հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ Պիեռ Աքքելյանը կներկայացնի հիմնադրամի գործունեության հիմնական նպատակները եւ ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, հիմնադրամը Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի պետական թանգարանի հետ համատեղ նախատեսում է
ՀՀՇ-ի համագումարը՝ ուղիղ հեռարձակմամբ
Այժմ կայանում է ՀՀՇ-ի համագումարը, որի ուղիղ հեռարձակումը ապահովում է A1plus-ը: Համագումարին կարող եք հետեւել այստեղ.
Ճշմարիտ արիացի, բնավորությունը՝ առաքելական
Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձեւով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից: Հոգեւորականներից ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց այդ տեսությանը. հակառակը՝ բոլորը, այդ թվում նաեւ՝ եկեղեցական աստիճանակարգում քահանայից ավելի բարձր գտնվողները հաստատեցին, որ Հայ առաքելական եկեղեցին այն դեմարկացիոն գիծն է, որից անդին մարդը դադարում է հայ
Սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած
Երևանն ու Մարսելը համագործակցելու են նաև առողջապահական ծրագրերով
Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ մասնակցելու Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի և Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։ Ողջունելով բժշկական
Այրվում է պահեստավորված անասնակեր
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Дорога к себе» ստեղծագործական երեկոների շարքը երեք տարեկան է
«Շնորհակալ եմ, որովհետև իսկապես շարքը հնարավորություն տվեց ինքս ինձ ճանաչելու ներկաների հայացքում: Մթնոլորտը այնպիսինն էր, որ ես կարող էի ինձ թույլ տալ հիմարություն ասել, ինչ էլ անում էի այդ երեկոյան: Դրանից հետո ես հասկացա, որ ես այնքան էլ հիմար չեմ»,- հոկտեմբերի 25-ին Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցած «Дорога к себе» («Ճանապարհ դեպի քեզ») ստեղծագործական երեկոների
Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի մեղավորը կպատժվի
Դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի դեպքում եթե պարզվի, որ մեղավոր կա, ապա նա կպատժվի, մինչեւ նույնիսկ աշխատանքից կազատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշել է, որ ծանոթ է դերասանի մոր՝ Աննա Աղասարյանի Ֆեյսբուքում հրապարակած երկխոսությանը, այժմ ճշտումներ է անում, իսկ «Շտապօգնության» 2-րդ բրիգադի աշխատակիցների հետ
Արթուր Աբրահամը ծանր է, Ջովանի դե Կարոլիսը` բարձրահասակ
Այսօր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «EWE-Arena» մարզապալատում 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար ռինգ են մտնելու Արթուր Աբրահամն ու իտալացի Ջովանի դե Կարոլիսը: Երեկ ուշ երեկոյան կայացավ մրցակիցների կշեռքի արարողությունը եւ երկուսն էլ տեղավորվեցին պահանջվող քաշի շրջանակներում: Աբրահամը կշռեց 76,2 կգ, Կարոլիսը` 75,6: Աբրահամը Կարոլիսից ծանր է վեց հարյուր գրամ, իսկ վերջինն
«Բրեժնեւյան ժամանակաշրջանի դանդաղաքայլ վերադարձը մի լավ բան չի խոստանում»
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրի սյունակում գրել է. -Երեկ Քոչինյանի կիսանդրին են կանգնեցրել Երեւանի կենտրոնում, որտեղ վաղօրոք նաեւ փողոց էին անվանակոչել նրա անունով: Կիսանդրին էլ շատ նման է սովետի հնաբույր հուշարձաններին, որ թվում է` անցյալի էջերից եկել-հառնել է Երեւանի կենտրոնում: Թերեւս երկրի ընդհանուր մթնոլորտն է այսպիսին՝ համաժողովների, համագումարների, հանդիսավոր նիստերի տրամադրող, ու նաեւ
Գագիկ Ծառուկյանը ընդունել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին (Տեսանյութ)
40 տարի առաջ՝ հոկտեմբերի 10-ին Երեւանի «Արարատ» Մոսկվայի Լենինի անվան մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Կիեւի «Դինամոյին» եւ նվաճեց ԽՍՀՄ գավաթ: 1973թ «Արարատ» թիմը նաեւ ԽՍՀՄ չեմպիոն հռչակվեց: Այդ առիթով ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Արարատ 73» լեգենդար թիմի ֆուտբոլիստների հետ. bhk.am
«Ռուսաստանից կստանան այնքան, որքան հասնում է իրենց». Լեւոն Շիրինյան
«Հայոց աշխարհ» օրաթերթը հարցազրույց է արել քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. -Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն արդյոք չբացահայտե՞ց այն ներքին հակասությունները, որ կան Մաքսային միության ներկայիս անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ: -Բնականոն գործընթաց է, ճշտվում են հարաբերություններ, եւ հակասությունները բացառված չեն, ավելին` դրանք հաղթահարելով գործն
«Չախալյանի հռետորությունը համընկնում է Իվանիշվիլիի հռետորությանը». Միխեիլ Սաակաշվիլի
Երբ նա հայտարարեց լկտիաբար որ Ախալքալաքում ոչինչ չի արված վերջին 10 տարիների ընթացքում, դա շատ է հիշեցնում մեր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հռետորությանը, որ մենք կործանել ենք Վրաստանը վերջին 10 տարիների ընթացքում:


















































