Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի մեղավորը կպատժվի

Հոկտեմբեր 26,2013 11:03

Դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի դեպքում  եթե պարզվի, որ մեղավոր կա, ապա նա կպատժվի,  մինչեւ նույնիսկ աշխատանքից կազատվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշել է, որ ծանոթ է դերասանի մոր՝ Աննա Աղասարյանի Ֆեյսբուքում հրապարակած երկխոսությանը, այժմ ճշտումներ է անում, իսկ «Շտապօգնության» 2-րդ բրիգադի աշխատակիցների հետ հանդիպելու է երկուշաբթի, որպեսզի պարզի եղելությունը: Թագուհի Ստեփանյանը տեղեկացրել է, որ Սոս Ջանիբեկյանը,  ըստ երեւույթին, թունավորվել էր, իրեն «Շտապօգնության» առաջին բրիգադը տեղափոխել է Հանրապետական հիվանդանոց, «Շտապօգնության» բժիշկը հերթապահ բժշկին ներկայացրել է, թե ինչ հիվանդ են բերել եւ թողել են նրան հիվանդանոցում:

Թագուհի Ստեփանյանը շեշտում է, որ եթե անգամ բժիշկը չի ասել, թե ինչ են սրսկել, ապա հիվանդանոցի բժիշկը կարող էր կապ հաստատել նրա հետ եւ ճշտել: Իսկ դերասանի մոր դժգոհությանը, թե անձեռոցիկը վերջացել էր, զուգարանի թուղթ տվեցին որդուն, «Շտապօգնության»  ղեկավարը նշեց, որ դա արդեն եղել է հիվանդանոցում, ոչ իրենց մոտ: Այնուհետեւ պարզվել է, որ նրա մոտ սննդային թունավորում է, եւ անալիզ տալու համար պետք է տեղափոխեն «Նորքի ինֆեկցիոն» կենտրոն:

Նորից են կանչել«Շտապօգնություն», այս անգամ նրանց սպասարկել է 2-րդ բրիգադը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 Լուսանկարը՝ Bravo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031