Օրվա լրահոսը
Կարմիր գլխարկները երեկ Փակ շուկայի մոտ միայնակ էին մնացել
Երեկ Փակ շուկայի մոտ ցույց էին անում միայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները՝ ակտիվիստները չկային։ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները բոլորը մի մարդու պես կարմիր գլխարկներով էին եւ վանկարկում էին «հեռացեք», չնայած՝ հայտնի չէր, թե ում են ուղղված այդ կոչերը։ «ՉԻ» – Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն, իհարկե, ճիշտ էին անում, որ պայքարում էին գոյություն չունեցող հակառակորդի դեմ։ Եթե այդ աշխատանքը
Զորի Բալայանին համարում է հայ մարդ, բայց նամակը «սարսափելի էր»
«Սարսափելի նամակ է: Սարսափելի է, որ 21-րդ դարում կարելի է գովերգել բռնապետին եւ բռնապետությունը: Սարսափելի է, որ մենք կասկածի տակ ենք դնում պատմական ընթացքի մեջ մեր բեկումը, որը ձեռք ենք բերել: Չէ՞ որ բոլոր լավագույն պայմաններն այսօր կան, որպես մեկնարկ`ազատ, անկախ միացյալ մեր հայրենիքն ունենալու համար»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Զորի Բալայանի`ՌԴ նախագահին ուղղված
Փլեյ-օֆֆ անցած ութ եվրոպական թիմերը բաժանվեցին երկու զամբյուղների
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու իրենց խմբերում 2-րդ տեղեր զբաղեցրած ութ ազգային հավաքականներ փլեյ-օֆֆում կպայքարեն եզրափակիչ փուլի չորս ուղեգրերի համար: Անցումային խաղերի վիճակահանությունն անցկացվելու է հոկտեմբերի 21-ին, իսկ խաղերը կկայանան նոյեմբերի 15-ին եւ 19-ին: Բոլոր մասնակիցները բաժանվել են երկու զամբյուղի: 1-ին՝ Պորտուգալիա, Խորվաթիա, Հունաստան, Ուկրաինա: 2-րդ՝ Շվեդիա, Ֆրանսիա, Ռումինիա, Իսլանդիա: Մեր՝ «B» խմբում, Դանիայի հավաքականը,
Հայ լուսանկարիչը բացահայտեց Պիկարդիայի «Ֆոտոնալե» լուսանկարչական փառատոնը
Առհասարակ, մենք սովոր ենք, որ ցուցահանդեսներն անցկացվում են ճոխ, հանդիսավոր սրահներում, կարծես թե մոռացել ենք, թե դեռևս խորհրդային տարիներին ինչպիսի պայմաններում էինք բացում ալտերնատիվ ցուցահանդեսները։
Ի՞նչ էին երազում Զարուհի Փոստանջյանի պապերը
Ի՞նչ տվեց իր հարցը մեր հասարակությանն ու պետությանը`հարցին Զարուհի Փոստանջյանը հպարտորեն պատասխանեց. «Ես կատարել եմ իմ պարտքը, այն պարտավորությունները, որ ստանձնել եմ որպես ԱԺ պատգամավոր: Ես իմ պապերի երազած ծրագիրն եմ իրականացրել»:
Նիկոլ Փաշինյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին
Ինչպես Հայաստանում շատերը հավատում են, որ Ռուսաստանը կբռնի ու Ղարաբաղը կտա Ադրբեջանին, Զորի Բալայանի նամակը նրա համար է, որ Ադրբեջանում էլ շատերը սկսեն հավատալ, որ Ռուսաստանը կբռնի եւ Ղարաբաղին կշնորհի Ադրբեջանից դուրս մի կարգավիճակ։ «Ես խորապես համոզված եմ, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում սթափության թելերից հյուսված տրամաբանությունը համառորեն պարտադրում է Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ եւ Մինսկի
Հովհաննես Իգիթյան. Վիլնյուսում չի կարող ստորագրվել որեւէ լուրջ համաձայնագիր
Պարզապես ես չգիտեմ՝ ի՞նչ կստանա իշխանությունը՝ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելով։ Մտածում են, որ իրենց համբավը կբարձրանա՞ ժողովրդի մեջ, թե՞… Միջազգային հանրությունն ամեն ինչ հասկանում է, և նրանց մոտ այդ խորամանկ, դեմագոգ դիվանագիտությունը չի անցնի։
Լուրջ եւ խորիմաստ դեմքով մեդիա դաշտի որակից խոսում է այնպիսի խմբագիր, որին կսազեր ձկան փորոտիքը մաքրել
Որպես ընթերցող կայքերին է անցել նաեւ տողերիս հեղինակը` այնտեղի ողջ անգրագիտության, հպանցիկության, թեթեւամտության, անկողնային եւ արշավային հոգեբանության նյարդայնացնող ազդեցության կրողը դառնալով հանդերձ, սակայն մեկ փոխհատուցում, այնուամենայնիվ, այդ բոլորի դիմաց առանձնացնելով` հրատապությունը: Իսկ «ինչպեսն», իհարկե, երբեմն սարսափելի է: Բայց առավել ցավ է տալիս այն, որ անարդար եւ իրական մրցակցությունն անհնար դարձնող այդ դաշտում, որտեղ այս ու
Ես հո՞ երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու. Զորի Բալայան
Արդեն տեղեկացրել ենք, որ ի պատասխան Yerkir.am-ի հարցման, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ ՌԴ նախագահի վարչակազմում նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում: Yerkir.am-ի հետ զրույցում Զորի Բալայանն անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանին, հիշեցրեց, որ իր նամակում, ինքը շեշտել է, որ
Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի
«Փակ Շուկա» սուպերմարկետի հարեւանությամբ գործող 5 խանութներից 4-ը արդեն սպառման ծավալների զգալի նվազում են արձանագրել
«Բեստի» աշխատակիցը բավական հոռետեսական տրամադրություններ ուներ։ «Եթե սենց շարունակվի, ապա մինչեւ նոր տարի, հավանաբար, մեր սուրերմարկետը կփակվի»,- ասաց նա։
Ինչպես պատժել էթիկա չունեցող պատգամավորներին. քննարկում է ԱԺ հանձնաժողովը
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու խորհրդարանական էթիկան, պատգամավորների վարքագծի կանոնները: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ պատգամավորը հետեւի իր վարքին, ընդհուպ մինչեւ կարմիր լույսի տակ անցնելը կարող է համարվել ոչ էթիկական արարք: Խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստի գնահատմամբ՝ հանրության վստահությունը պակասում է ԱԺ-ի նկատմամբ,
Դուրս եկեք Երեւանից եւ կտեսնեք իսկական Հայաստանը՝ դատարկված, տխուր, ցուրտ, կիսաքաղց, կիսահագնված
Եթե Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր, առանց իր նազիր-վեզիրներին իմաց տալու վեր կենա ու գնա մի հեռավոր սահմանային գյուղ, այդ ժամանակ կհասկանա, թե այդ ինչից է, որ ինքը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել։
«Դատախազությունում հնարավոր չէ երկրաշարժ անել». Արմեն Դանիելյանը` հրաժարականների մասին
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը: – Ինչպե՞ս կգնահատեիք վերջին փոփոխությունները դատախազությունում, մի շարք դատախազներ փոխվեցին: – Յուրաքանչյուր ոք, այդ թվում` նաև դատախազ, ինքն է որոշում իր աշխատանքային հարաբերությունները շարունակի, թե` ոչ: Իհարկե, եթե օբյեկտիվ նախադրյալներ կան, որ նրանք պետք է ազատվեն, դա արդեն գլխավոր դատախազի տիրույթում է, և ինչքան
Չի կարելի Արցախը պաշտպանել ուղնուծուծով արցախցի Զորի Բալայանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր բաց նամակի վերջում գրող, հրապարակախոս Զորի Բալայանն ակնկալել էր, որ, ինչպես իր հրապարակային յուրաքանչյուր ելույթ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը վայնասուն կբարձրացնի իր դեմ: Երեւի նա բնավ չէր ակնկալի, որ այդՙ եթե չասենք վայնասունը, ապաՙ աղմուկը, կբարձրանա հենց իր եւ մեր երկրում, որտեղ անցնող օրերին եւ այսօր իսկ շարունակվում
Amnesty International-ը եւ ՌՈ-ն՝ Հովհաննես Իշխանյանի մասին (Տեսանյութ)
Մեդիա կենտրոնում երեկ քննարկում էր կազմակերպվել. Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կազմակերպած «Հայաստան, փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցն էր խնդրո առարկան։ Լոնդոնից ուղիղ տեսազանգով զեկույցը ներկայացնում էր Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: … Անդրադառնալով բանակի մասին հրապարակումներին՝ զեկուցողը ներկայացրեց, թե ինչպիսի ճնշումներ են եղել Հովհաննես Իշխանյանի նկատմամբ՝ «Ուվալնյատի օրը» գրքի հետ
Վազգեն Մանուկյանը չի կիսում Զորի Բալայանի դիրքորոշումը
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով նամակին, ասաց. «Իսկապես շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ խուճապի էլեմենտ կա, ես կարծում եմ, որ ոչ մի նոր բան չի փոխվել, ուղղակի Զորի Բալայանի նամակը՝ համաձայն լինի մեկն այդ նամակի հետ, թե համաձայն չլինի, ինչպես հասկանում եմ՝ կապված է Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակի
Մի զինծառայող ականի պայթյունից մահացել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ
Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ): Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է),
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Քաղաքացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր քաղաքի տունը ծախի, գյուղում տուն առնի, ավելացած փողով էլ կով, հավ ու ճիվ առնեն ու նոր կյանք սկսեն: Կինը չէր համաձայնվում:
«Մեդիան» կայունացնում է խաղը
«Առավոտի», «Երկիր Մեդիայի» եւ «Armbowling.com»-ի մեկական աշխատակցով համալրված բոուլինգի «Մեդիա» թիմը, որ ընդամենը մեկ ամսվա կենսագրություն ունի, աստիճանաբար կայունացնում է խաղը: Այսօր «Փլեյ Սիթիում» հայկական լրագրողական թիմը եւ «Արարատը» ինտերնետային հերթական միջազգային անհատական- թիմային խաղն անցկացրին: Այս անգամ մրցակիցները, համապատասխանաբար Մուրմանսկի «Նադեժդան» եւ «Ֆլագմանն» էին: Ընդհանուր հաշվարկում «Մեդիան» թեեւ պարտվեց 4:10 հաշվով, սակայն թիմայինում 2:2
Ավետիք Գրիգորյանը եզրափակում է երրորդ տասնյակը
Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող շախմատի բաց առաջնության 10-րդ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Տրանգ Տան Հոնգի հետ եւ 6,0 միավոր վաստակած 17 շախմատիստների մեջ ընթանում է 30-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 8,0 միավորով միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Hurriyet. Կրոնապետը խնդրում է՝ Սուրբ Սոֆյան մզկիթ դարձնել
Ստամբուլի Սուլթանհամետ պատմական մզկիթի կրոնապետը դիմել է խնդրանքով, որպեսզի Սուրբ Սոֆյա տաճարը տոնական աղոթքների ժամանակ վերափոխեն մզկիթի՝ պնդելով, որ իր մզկիթը գնալով ավելի մարդաշատ է դառնում: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: «Սուլթանհամետ մզկիթն այսօր գերծանրաբեռնված էր մարդկանցով, սակայն հասարակությունը զրկված է Այա Սոֆյայից: Պետք է թույլատրվի, որ Այա Սոֆյան գործի որպես մզկիթ: Ձեր անունից մեր խնդրանքը
Բացվեց Հասմիկ Ավետիսյանի «Անտեսված գեղեցկություն» խորագրով ցուցահանդեսը․ (Ֆոտոշարք)
Հոկտեմբերի 16-ին Ժամանակակից արվեստների թանգարանում բացվեց նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի ցուցահանդեսը՝ «Անտեսված գեղեցկություն» խորագրով: Այն նվիրված է ալբինիզմին, որը թեթև գենետիկ շեղում է արտահայտված մելանինի (մաշկին և աչքերին գույն տվող պիգմենտ) լրիվ կամ մասնակի բացակայությամբ: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են 29 նկարներ, որոնցում պատկերված են ալբինոսներ՝ կենդանիներ և մարդիկ: Այն տևելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Ցուցահանդեսի խորագիրը
«Զորի Բալայանը գիտի՞, որ Մոսկվան փորձում է ստանալ Բաքվի համաձայնությունը»
«Նա գիտի՞, որ ներկայումս գաղտնի բանակցություններ են ընթանում, ըստ որոնց Մոսկվան փորձում է ստանալ Բաքվի համաձայնությունը` Ադրբեջանի և Արցախի միջև գտնվող, ուրիշ խոսքով` մեր կողմից ազատագրված տարածքներ խաղաղարար ուժեր մտցնելու համար․․․»
Ռուսական նախագծով Հայաստանում բողոքի ցույցեր ու հիստերիա է սկսվել․ հ/կ նախագահ
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ նախագահ Մամիկոն Հովսեփյանը վստահեցնում է՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքը սեռական փոքրամասնությունների հետ կապ չունի: «Ցանկացած մարդ հասկանում է, որ այդ օրենքը կնոջ եւ տղամարդու հավասարության մասին է, իսկ մնացած սկանդալներն ու հիստերիան, բողոքի ցույցերը ռուսական նախագիծ են: Այդ բոլոր տեքստերը,
ՌԴ նախագահը Զորի Բալայանի նամակին չի արձագանքի՞
Yerkir.am-ը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից փորձել է պարզել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ: Քիչ առաջ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից արձագանքել են Yerkir.am-ի հարցմանը: ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխան նամակում մասնավորապես ասվում է, որ ՌԴ նախագահի վարչակազմում նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում:
Contact. Եվրոմիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ. Freedom House
Ադրբեջանի նախագահական ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքները, ազատ խոսքի և հավաքների իրավունքի սահմանափակումը վերջնականապես խաթարեց այդ երկրի իշխանության նկատմամբ վստահությունը: Այս կապակցության «Freedom House»-ը Եվրոմիությանը կոչ է՝ անում Արևելյան գործընկերության նոյեմբերին կայանալիք Վիլյուսի գագաթնաժողովում առաջնային համարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև կասեցնել Ադրբեջանի պաշտոնյաների համար վիզայի դյուրացման բանակցությունները: Ասվում է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ,
Զարուհի Փոստանջյանի կոչը
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում ասվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ: Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները
«Ոստիկանությունը չի խոսում, գործում է»
ՀՀ ոստիկանության համակարգի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական խմբի 2012 թ. հաշվետվության ներկայացմանը մասնակցող՝ Հելսինկյան կոմիտեի նախագահը նշելով, որ չնայած ինքը խմբի աշխատանքներին չի մասնակցել, վկայաբերել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի եռամյա վաղեմությամբ զեկույցը, հայտարարելու համար, թե ՁՊՎ-ներում մարդկանց չեն տեղեկացնում իրենց կարգավիճակին, մերժում են փաստաբան ունենալու պահանջը, «հինգ-վեց հոգով ծեծում ջարդում են»


















































