Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը պատրաստվում է ապացուցել, որ հանդիսանում է գինու հայրենիքը․ «168 ժամ»

Հունվար 07,2014 15:40

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները նախագիծ են պատրաստել, որի նպատակն այն բանի գիտական հիմնավորումն է, որ հենց Վրաստանն է հանդիսանում գինու հայրենիքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ նախագիծը կրում է գիտական բնույթ և նպատակ է հետապնդում գիտականորեն փաստարկելու գինու հայրենիքի մասին պնդումները՝ բերելով համապատասխան ապացույցներ. «Մենք վստահ ենք, որ Վրաստանն է գինու հայրենիքը, սակայն դա պետք է ապացուցել գիտականորեն»:

Հետազոտությանը մասնակցելու են առաջատար գիտնականներ. ծագումնաբաններ, ԴՆԹ-ի հետազոտողներ Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից հնագետներ:

 

Մանրամասները կարդացեք՝ «168.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031