Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի արքայի աղջկան մեղադրում են փողերի լվացման մեջ

Հունվար 07,2014 17:26

Իսպանիայի արքա Խուան Կարլոս 1-ինի  կրտսեր աղջկան՝ Քրիստինային,  ներկայացրել են մեղադրանք աղմկահարույց կոռուպցիոն գործարքում մասնակցություն ունենալու մեջ: Մեղադրական որոշումը կայացրել է Մայորկայի դատարանը: Գրում է kp.ua-ն:

Քրիստինային մեղադրում են հարկային հանցագործությունների եւ փողերի լվացման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ նրա ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինը:

Այդ թվում, արքայի աղջկա նկատմամբ մեղադրանք է հարուցվել այն բանից հետո, երբ Ուրդանգարինի կոլեգան ներկայացրել է միապետի փեսայի եւ աղջկա միջեւ եղած էլեկտրոնային նամակագրությունը:

Հետաքննության համաձայն՝ արքայի փեսան ապօրինի եղանակով փոխանցել է գումար «Ինստիտուտու Նոոս» կազմակերպությանը, որը ինքն էր ղեկավարում: Նա նաեւ մեղադրվում է փաստաթղթերի  կեղծման, ծառայողական դիրքի չարաշահման, պետական գումարները վատնելու եւ այլ մեքենայությունների մեջ:

Երբ այս սկանդալը գրավեց բոլորի ուշադրությունը, թագավորական ընտանիքը Քրիստինայից պահանջեց, որ ամուսնալուծվի  եւ հրաժարվի Պալմա-դե- Մոյորսկիի դքսուհու կոչումից, որը նա ստացել էր ամուսնությունից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031