Օրվա լրահոսը

Պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերն անվանել է «ծուռ հայելիների թագավորություն»

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերով չափից ավելի տարվածությունը համեմատել է «ծուռ հայելիների թագավորության մեջ խորասուզման հետ»: Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կարծիքով՝ սոցիալական ցանցերում շփումը վկայում է մարդկանց հոգեւոր ճգնաժամի մասին: Այսպիսի կարծիք, ըստ RBC.ru կայքի, պատրիարքը հայտնել է «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ամանորյա հարցազրույցի ընթացքում: «Ես գիտեմ մարդկանց, որոնք օրերով նստում են համակարգչի

Գիտնականներ. Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան

Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան: Այս մասին, ըստ Петербургский дневник կայքի, հայտնել են ճապոնացի գիտնականները: Ցուրտը նույնիսկ տարածվել է մերձարեւադարձային վայրերի վրա: Գիտնականների տվյալներով՝ Երկրի վրա եղել է 15 սառցե դարաշրջան: Դրանցից յուրաքանչյուրը տեւել է 10 հազար տարի: Ահա այժմ եկել է սառցե դարաշրջանի միջեւ առկա հերթական ժամանակահատվածի ավարտը: Ռուս գիտնական Խաբաբուլլո Աբդուսամատովը,

ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքների պատճառով փակվել են հազարավոր դպրոցներ և գրասենյակներ. amerikayidzayn.com

Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝, ներառյալ` ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները:

Ինչպես են տոնել Սուրբ Ծնունդը Եվրամայդանում (տեսանյութ)

Ռուսական НТД ալիքի ներկայացմամբ՝ Ուկրաինայի ընդդիմությունը բոլոր ցանկացողներին հրավիրել է մասնակցելու «Եվրամայդանում» Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը այնտեղ մարդկանց հյուրասիրում էին ավանդական ուտեստներով եւ անցկացնում ծիսակատարություն: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում դեռեւս չի դադարում եվրաինտեգրման կողմնակիցների անժամկետ ցույցը: Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը: Ուղղափառ Սուրբ Ծննդին հազարավոր մարդիկ եկել էին նշելու տոնը վրանային

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը  17:30-ի  դրությամբ Բաղրամյանի տարածքում թույլ ձյուն է տեղում: Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական

Հոռոմ գյուղում ինքնաշեն ջեռուցման կաթսա է պայթել

Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.): Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման

Գիտնականները ստեղծել են առաջին ատամի խոզանակը, որը միանում է համացանցին

 Ֆրանսիացիների ներկայացրած ատամի խոզանակը պետք է մաքրի բերանի խոռոչն ամբողջությամբ: Գրում է rosbalt.ru-ն: «Արդյունաբերության այս ճյուղը երկար ժամանակ է չի աճում: Գաղափարն այն է, որ պետք է  մաքրել ոչ թե արագ, այլ խելացի եղանակով»,- ասել է խոզանակի հեղինակ Լոիկ Ցեսոտը: Kolibree անունով ատամի խոզանակը ունի սենսոր, որը ցույց է տալիս քանի ատամի քար է պոկվում

Սերժ Սարգսյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայություն

Իրավաբանները պատրաստվում են դատի տալ հանգստավայրի տիրոջը

Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է մտահոգել բժիշկներին: «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հետ տեղի ունեցած միջադեպով սկսել են զբաղվել ամենափորձառու իրավաբանները, մասնավորապես, Ֆրանսիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի իրավաբան Մորիս Բոդեշեն: Նրանց հետաքրքրում է, թե այն հատվածը, որտեղ ընկել է Շումախերը, արդյո՞ք, ճիշտ էր նշագծված եւ տեսանելի՞ էր, արդյոք, պաշտոնական դահուկուղու սահմանագիծը: Գերմանական «Bild» հանդեսի փոխանցմամբ,

146 վանաձորցի բարեգործական ճաշարանում է հագեցնում քաղցը

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում գործող ճաշարան այցելում են նաեւ ընտանիքներով: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Վանաձորում գործող բարեգործական ճաշարանում սնվում են 146 վանաձորցի: Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք: «Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու

Լեւոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel 2014» գերմրցաշարին

Հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հունվարի 11-26-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվելիք «Tata Steel 2014» շախմատի ավանդական գերմրցաշարի ուժեղագույնների պայքարին: Արոնյանի մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լենիեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորտը, Լյուկ վան Վելին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Էլբակյան.«Հռոմի պապից ավելի կաթոլիկ կարծիքներ են հատնում». Hayeli.am

Hayeli.am. Հարցազրույց դերասան Արմեն Էլբակյանի հետ: Պարո՛ն Էլբակյան, անցնող` 2013 թվականին թեժ քննարկումներ էին գնում, թե Հայաստանի համար արտաքին քաղաքական ո՛ր վեկտորն է ճիշտ՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Ի վերջո ընտրեցինք Մաքսային միությունն ու Ռուսաստանը: Անձամբ Ձեզ ո՞ր ուղղությունն է սրտամոտ: Ես միշտ դեպի Հայաստան եմ գնում և նրանց հետ եմ, ովքեր ինձ հետ գնում

Տաթեւ Աբրահամյանը շրջանցեց հայրենակիցներին

ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում ընթացող շախմատի «Bay Area International» մրցաշարի յոթերորդ տուրից հետո կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 4,5 միավոր եւ շրջանցել իր երեք հայրենակիցներին՝ հանգրվանելով 18-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Սամուել Սեւյանը 4,0 միավորով 25-րդն է: Ազգային վարպետներ Տիգրան Իշխանովը եւ Հայկ Մանվելյանը 4,0 եւ 3,0 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 29-րդ եւ

Բնակարան և աշխատանք. ահա անօթևան ընտանիքների սպասելիքները նոր տարում (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն Ամանորի նախաշեմին, օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Շիրակի մարզի նաև այլ բնակավայրերի տնակներում բնակվող ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը Մարալիկ քաղաքում, թիթեղյա փոքրիկ վագոն-տնակում 5 անձով բնակվող Մելիքյանների ապրելակերպի մասին է: Առավել մանրամասն՝ տեսանյութում, առանց մեկնաբանության. «Շիրակ կենտրոն»  

Հեշտ վիզայի և դժվար արտագաղթի միջև. 1in.am

1in.am. Նոր տարին Հայաստանի և հայաստանցիների համար 2014 թվականին նոր է բառի ամենաուղիղ իմաստով, այսինքն՝ այն իսկապես շոշափելի նորություն է պարունակում: Բայց այդ նորությունն անարդարացիորեն աննկատ է մնացել հայաստանցիների մեծ մասի համար, և այդ մասին եղան միայն հազվադեպ տեղեկատվական հրապարակումներ: Բանն այն է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության

Իսպանիայի արքայի աղջկան մեղադրում են փողերի լվացման մեջ

Իսպանիայի արքա Խուան Կարլոս 1-ինի  կրտսեր աղջկան՝ Քրիստինային,  ներկայացրել են մեղադրանք աղմկահարույց կոռուպցիոն գործարքում մասնակցություն ունենալու մեջ: Մեղադրական որոշումը կայացրել է Մայորկայի դատարանը: Գրում է kp.ua-ն: Քրիստինային մեղադրում են հարկային հանցագործությունների եւ փողերի լվացման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ նրա ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինը: Այդ թվում, արքայի աղջկա նկատմամբ մեղադրանք է հարուցվել այն բանից հետո, երբ

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու

 Հունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։ Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։ Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և

Իրանում արգելել են միմյանց անծանոթ տղամարդկանց եւ կանանց միջեւ նամակագրությունը

Իրանի առաջնորդ, այաթոլլա Ալի Համանեին արգելել է միմյանց  անծանոթ տղամարդկանց եւ կանանց միջեւ նամակագրությունը: Հայտնում է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը՝ ցիտելով առաջնորդի խոսքերը: Գրում է kommersant.ru-ն: Այս կրոնական արգելքը դրվել է մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ իշխանությունները արգելափակել են Wechat ինտերնետային ծառայությունը, որը հնարավորություն էր տալիս սմարտֆոն հեռախոսներից օգտվողներին միանալ սոցիալական ցանցերին: Միեւնույն ժամանակ

Փրկարարները բացել են փակ դուռը

Meteo.am. Հունվարի 7-ին, ժամը 13.51-ին է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Վրաստանը պատրաստվում է ապացուցել, որ հանդիսանում է գինու հայրենիքը․ «168 ժամ»

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները նախագիծ են պատրաստել, որի նպատակն այն բանի գիտական հիմնավորումն է, որ հենց Վրաստանն է հանդիսանում գինու հայրենիքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ նախագիծը կրում է գիտական բնույթ և նպատակ է հետապնդում գիտականորեն փաստարկելու գինու հայրենիքի մասին պնդումները՝ բերելով համապատասխան ապացույցներ.

Վազգեն Մանուկյան. «Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու»

– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական-հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս եք այն գնահատում: – Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է

Թուրքիայի ԱԳՆ-ն փոխել է 12 երկրի դեսպանների․Star

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած հրամանագրում խոսք է գնում Վաշինգտոնում և Լոնդոնում Թուրքիայի դեսպաններին փոխելու մասին: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչը, ով փոխարինել է Նամըք Թանին: Միևնույն ժամանակ Լոնդոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի տեղակալ Աբդուռահման Բիլգիչը, ով փոխարինել է Ահմեթ

Հանրային խորհրդում 2013-ին քննարկված ամենաթեժ հարցերը

2013 թվականը հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր: Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց և հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև իր դիրքորոշումն ու առաջարկները: Տարվա առաջին ամենակարևոր քննարկումը Հանրային խորհրդում

Քերրին և Լավրովը կհանդիպեն Սիրիայի հարցով կոնֆերանսից առաջ. «Ազատություն»

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հունվարի  13-ին կքննարկեն Իրանի դերը առաջիկայում կայանալիք Սիրիայի հարցով կոնֆերանսին։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպման մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ հույսեր են կապում հունվարի 13-ի հանդիպման հետ։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ․ «168.am»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հունվարի երրորդ տասնօրյակին: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ժնև՝ քննարկելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Աղբյուրի խոսքերով՝

Քահանա. «Հիսուս անունով չի կարելի անվանակոչել երեխային»

Aravot.am-ը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանից հետաքրքրվեց, ինչո՞ւ երեխաներին կարելի է անվանակոչել Մարիամի եւ սրբերի անունով, իսկ Հիսուսի անունով՝ ոչ: «Յուրաքանչյուր անուն իր բովանդակությունն ու իմաստն ունի: Մենք չենք կարող երեխային անվանակոչել Հիսուս անունով, որը կոչվում է փրկիչ, եւ հետո այդ անվան իմաստը վերագրված է միայն Աստծուն: Արեւմտյան իրականության մեջ

Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ Կալիֆորնիայի խորհրդարանում. «Ազատություն» ռադիոկայան

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական խորհուրդը: Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. Շքեղ գերեզմանատներ կառուցելը ճիշտ ճանապարհ չէ

Այսօր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «Ֆորում» ակումբում խոսեց հանգուցյալների հիշատակության օրվա՝Մեռելոցի, եւ հին Նոր տարվա խորհրդից: «Ես կարծում եմ, որ մարդու ծննդյան օրվանից իր հետագա ողջ կյանքն ուղղված է որոշակի բաներ գտնելուն, ձեռք բերելուն, բայց մարդ իր ծնվելուց հետո որեւէ բան գտնելուց առաջ, պետք է ջանքերն ուղղի ունեցածը պահպանելուն:

Մաշտոցի պողոտայում երկու «07» բախվել են իրար. մեկը հարվածել ու շրջել է լուսակիրը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ամիրյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում բախվել են 37-ամյա Կարեն Իսրայելյանի վարած «Վազ 2107» մակնիշի 23 ԼՕ 434 համարանիշի և 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Վազ 2107» մակնիշի 13 NA 013 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com – ի, բախվելուց հետո Ն. Հարությունյանի վարած «2107»-ը հարվածել է

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930