Օրվա լրահոսը

«Շտապօգնությունը» հունվարի 1-ից հունվարի 2-ի առավոտ սպասարկել է 809 կանչ. սա բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. news.am

Երեւանում «Շտապօգնությունը» հունվարի 1-ից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան ժամը 9:00-ին, սպասարկել է 809 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ «Շտապօգնության» աշխատանքը շատ լարված է եղել, կանչերը, նախորդ տարվա համեմատ, անհամեմատ շատ են եղել. 809 կանչերից 136-ի դեպքում մարդկանց հոսպիտալացրել են։ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերի մեծամասնությունը

Կիևում ազգայնականները նշել են Բանդերայի ծնունդը.«Ամերիկայի Ձայն»

Կիևում անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր», «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մոտ 15 հազար մարդ մասնակցել է երկրի ազգայնական գործիչ Ստեպան Բանդերիայի 105-ամյակին նվիրված երթին: Կիևում հունվարի 1-ի երեկոյան անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել

Կոտայքում կրկին առկա է մառախուղ

Հունվարի 2¬ի ժամը 19.00¬ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում եւ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում  երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա¬Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ

25-ամյա գյումրեցին թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 2-ին, ժամը 18.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ Ա. Ն.-ը (ծնվ. 1988 թ.): Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ 

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան

Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Մումբայ քաղաքից մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա ավտոբուսի՝ բեռնատարին բախվելուց հետո։ Ոստիկանության վկայությամբ՝ ավտոբուսը 40 ուղևորի էր տեղափոխում, և տեղում սկսվել են փրկարարական աշխատանքները, փոխանցում է Associated Press

Պարզվել է ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի ինքնությունը. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 31-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մերսեդեսը վարել է Երեւանի Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռոմանոս Էլոյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղեւորը՝ Երեւան քաղաքի Դավիթաշեն 9-րդ

Վոլգոգրադի մահապարտներին նախապատրաստել են Հյուսիսային Կովկասում. Interfax.ru

Աղբյուրի տվյալներով՝ նախապես հաստատվել է, որ մահապարտները, որոնք կազմակերպել էին Վոլգոգրադի ահաբեկչությունները, քաղաք էին ժամանել Հյուսիսային Կովկասից:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը  17:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ

ՆԱՍԱ-ն արձագանքել է Բիյոնսեի երգում «Չելլենջեր»-ի վթարի հիշատակմանը (տեսանյութ)

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ-ի) ներկայացուցիչներն ասում են, որ 1986 թվականի «Չելլենջեր» տիեզերանավի վթարը երբեք չպետք է հասարակացվի՝ արձագանքելով Բիյոնսեի նոր երգին, որում ներառված են ձայնագրություններ, որոնք կատարվել են անմիջապես պատահարից հետո: Ինչպես հաղորդում է sacramento.cbslocal.com կայքը՝ այն բանից հետո, երբ փոփ-երգչուհին կարճ ձայնագրությունները օգտագործելու համար սկսել է քննադատության ենթարկվել «Չելլենջերի»

«Սարդ-մարդ»-ի կոստյումը ստեղծած մարդը Նոր տարուն ընկել է պատշգամբից. ИТАР-ТАСС

Բելգիացի մոդելավորող Սթիվ Հելսենը Նոր տարվա գիշերն ընկել է Բրյուսելի «Ռոյալ Վինձոր» հյուրանոցի պատշգամբից: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-երին: Նրանց տվյալներով, Հելսենն ընկել է «Ռոյալ Վինձոր» հյուրանոցի պատշգամբից: Ընկնելու արդյունքում նա ստացել է մի քանի կոտրվածքներ: Ականատեսների խոսքերով՝ Հելսենը ընկնելիս կոտրել է հյուրանոցի մուտքի վերեւի

Ամանորը Դոմինիկյան Հանրապետությունում (ֆոտոշարք)

Ռուս բլոգեր zyalt-ը իր հերթական ֆոտոշարքում ներկայացրել է, թե ինչպես են տոնում Ամանորը Դոմինիկյան Հանրապետությունում:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում 2013-ը եղել է հետընթացի, իսկ 2014-ը կլինի դիմադրության տարի. Tert.am

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով անցած 2013 թվականը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից, այն մեկ բառով բնութագրեց՝ գորշ: «Իսկ եթե ավելի հանգամանալից ասեմ, ապա հնարավոր չի Հայաստանում առանց լուրջ քաղաքական բարեփոխումների՝ տարին տարվա վրա ավելի բարվոք վիճակի հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց Ավետիք Իշխանյանը, ավելացնելով, թե լավագույն դեպքում կարող

Արբակ Խաչատրյան. «Արդեն ուրախանալու տեղ էլ չկա». 1in.am

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ անցնող տարին Հայաստանի համար կորուստներով լի էր: Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ գոնե երիտասարդները եկող տարում կկարողանան որևէ բանի հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանն ասաց, որ 2014 թվականին դրսի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է կործանարար լինել. «Այդ տականքներն ամեն տեղ տուն ունեն՝ դրսում էլ կարող են հաստատվել,

Azatutyun.am. Ռումինացիները և բուլղարացիները կարող են աշխատել ԵՄ այլ երկրներում

Azatutyun.am. Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները երեկվանից իրավունք են ստացել աշխատել և եկամուտներ ստանալ Եվրամիության մյուս երկրներում։ BBC-ն հիշեցնում է, որ Եվրամիության ամենաաղքատ երկու երկրների քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ էին մտցվել 2007 թվականին, երբ Ռումինիան և Բուլղարիան անդամակցեցին ԵՄ-ին։ Դրանց գործողության ժամկետը յոթ տարի էր։ Եվրամիության առավել բարեկեցիկ որոշ պետություններ այժմ մտավախություն ունեն, որ երկու երկրներից զանգվածային

Սարալանջի ճանապարհին Մերսեդեսը բախվել է էլեկտրասյանը. Shamshyan.com

Shamshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր հունվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 02:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Կոտիկյանը իր վարած իրեն պատկանող Մերսեդես մակնիշի 32 ՕՍ 863 համարանիշի ավտոմեքենայով բախվել է

Հրդեհ՝ Դավիթ-Բեկի փողոցում

meteo.am. Հունվարի 2-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.49-ին, մարվել` 11.50-ին: Այրվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 50 SL 077 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ: Լուսանկարը՝ արխիվային:

Օլիմպիական կրակը հասել է Իժեւսկ

Այսօր՝ հունվարի 2-ին «Սոչի- 2014» օլիմպիական խաղերի էստաֆետը հասել է Ուդմուրտի մայրաքաղաք Իժեւսկ: Հայտնում է regnum.ru-ն: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ օլիմպիական խաղերի էստաֆետի երթուղին լինելու է քաղաքի բոլոր մասերում:  Երթուղու ճանապարհը ընդհանուր առմամբ լինելու է 31 հազար 100 մետր: Էստաֆետը տանելու են 153 մարդ:

Եղանակը Հայաստանում

Հունվարի 2-ին 4-ը շրջանների գերակշիռ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում մառախուղը մեծ մասամբ դեռ կպահպանվի, օդի խոնավությունը մնում է շատ բարձր, այդ պատճառով հնարավոր են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում: Քամու բերած ձյան հետևանքով տեղ-տեղ հնարավոր է դժվարանցանելիություն: Մայրաքաղաք Երեւանում հունվարի 2-ից 4-ը բարձրադիր գոտիներում մառախուղը ժամանակ առ ժամանակ

Մահացել է վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը  խորապես  ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ  Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ: Նախարար Դերենիկ Դումանյանն իր զորակցությունն է հայտնում Ստեփան Դիլանյանի ընտանիքին,  հարազատներին ու մերձավորներին: Ստեփան Դիլանյանն, ում երկար տարիների աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում,  ծնվել է 1939թ.-ին Կրասնոդարում, 1945թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաթումի: 1964թ.-ին

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է տարվա մարզիկ

 Իսպանական «Marca» հանդեսի անցկացրած հարցման արդյունքներով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է տարվա արտասահմանցի լավագույն մարզիկ: Նրան հաջորդել են «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Սեբաստիան Ֆետտելը եւ «Մայամիի» հարձակվող, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին բավարարվել է 5-րդ տեղով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Սիրիայի հաքերները հայտարարել են , որ կոտրել են Skype-ը եւ Twitter-ը

Հաքերային խմբավորումը, որը հանդես է գալիս «Սիրիական էլեկտրոնային բանակ» անվամբ ջարդել է Twitter միկրոբլոգի Skype-ի ինտերնետային ծառայողինը: Այս մասին նրանք հայտարարել են  իրենց Twitter-ի էջում:  Հայտնում են itar-tass.com-ը: Հաքերները հայտնում են, որ նրանց հաջողվել է ստանալ միկրոբլոգի Skype ծառայության հասանելիությունը եւ ընկերության անունից հայտնել հետեւյալը. «Մի օգտագործեք «Microsoft» ընկերության էլեկտրոնային նամակների ծառայությունը, նրանք հավաքում են

Չորս հայեր՝ ԱՄՆ-ի բաց մրցաշարում

Այսօր ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում մեկնարկում է շախմատի «Bay Area International» բաց մրցաշարը, որին մասնակցելու համար գրանցվել է 69 շախմատիստ: Նրանց մեջ են չորս հայեր՝ միջազգային վարպետ Սամուել Սեւյանը, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, ինչպես նաեւ ազգային վարպետներ Տիգրան Իշխանովն ու Հայկ Մանվելյանը: Նրանք բոլորն էլ ներկայացնում են ԱՄՆ-ը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ chessgames.com-ի եւ chess.com-ի

Հրդեհ՝ Քարինջ գյուղում

Հունվարի 2-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ԱԻՆ

Պուտին. «Վոլգոգրադի պայթյուններին որևէ արդարացում չկա»․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքը, որտեղ այս շաբաթ տեղի էին ունեցել 34 մարդու կյանքը խլած երկու ռմբակոծությունները: Նախագահ Պուտինը չորեքշաբթի օրը ծաղիկներ է դրել ռմբակոծություններից մեկի վայրում, ինչպես նաև այցելել հիվանդանոցում բուժում անցնող՝ հարձակումների հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանց: Նույն օրը երկրի ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնյաների հետ

Հռոմի պապը հանդուրժողականության և միասնականության կոչ է արել․ «Ամերիկայի ձայն»

Հռոմի Ֆրանցիսկոս պապն նոր տարվա առաջին օրն անցկացված օրհնանքի արարողության ժամանակ  կոչ է արել մարդկությանը լինել առավել հանդուրժողական և միասնական: 77-ամյա Հռոմի պապը հանդես է եկել չորեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց առջև: Իր ամանորյա ուղերձում Հռոմի պապը հորդորել է մարդկանց դառնալ «եղբայրների համայնք» և ընդունել միմյանց բազմազանությունը: Ֆրանցիսկոս պապը հորդորել է

Ճապոնիայում կարող է հայկական մածուն արտադրվել. News.am

Ճապոնիայում մոտ երեք տասնյակ հայ է բնակվում, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ապրանքաշրջանառության մասին հարցին ի պատասխան  դեսպանը թվեր չի նշել. «Բանն այն է, որ ճապոնական ապրանքների զգալի մասը երրորդ երկրների միջոցով են Հայաստան հասնում: Ուղղակի մատակարարումների հաստատման պարագայում թվերն առավել ճշգրիտ կարտացոլեն մեր  ապրանքաշրջանառությունը: Հայաստանից Ճապոնիա

Թունավորումներ Հայաստանի տարբեր մարզերում

Հունվարի 2-ին, ժամը 08.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 1-ին ժամը 13.00-ին թունավորան նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Ղազարավան գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Խ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հունվարի 1-ին, ժամը 19.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ 17.45-ին թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ

Թոռն անզգուշաբար վրաերթի է ենթարկել պապին․ shamshyan.com

Հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորակառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ

Հրշեջ-փրկարարները փակել են ջրագծի փականը

Հունվարի 2-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի ջրագծերը վնասվել են և ջուրը 5-րդ հարկից լցվում է մինչև 1-ին հարկ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Շենքի նկուղից հրշեջ-փրկարարները փակել են ջրագծի փականը՝ դադարեցնելով ջրամատակարարումը:   ԱԻՆ

«Մերսեդես»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Հունվարի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ դեպի Ավետիսյան փողոց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 32ՕՍ863 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930