Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը հանդուրժողականության և միասնականության կոչ է արել․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 02,2014 12:30

Հռոմի Ֆրանցիսկոս պապն նոր տարվա առաջին օրն անցկացված օրհնանքի արարողության ժամանակ  կոչ է արել մարդկությանը լինել առավել հանդուրժողական և միասնական:

77-ամյա Հռոմի պապը հանդես է եկել չորեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց առջև: Իր ամանորյա ուղերձում Հռոմի պապը հորդորել է մարդկանց դառնալ «եղբայրների համայնք» և ընդունել միմյանց բազմազանությունը:

Ֆրանցիսկոս պապը հորդորել է դադարեցնել բռնությունները և հույս է հայտնել, որ «եղբայրության երգը» կքանդի այն պատերը, որոնք թույլ չեն տալիս թշնամիներին հասկանալու, որ իրենք եղբայրներ են:

«Ժամանա՛կն է կանգ առնել: Ես նույնպես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք լքենք դեպի բռնություններ տանող ճանապարհն ու խաղաղություն որոնենք: Քույրեր և եղբայրներ, ես որպես իմ խոսքեր կարտասանեմ այս մարդու խոսքերը. «Ի՞նչ է պատահել մարդկանց սրտերին: Ինչ էլ տեղի չունենա մարդկության սրտում, ժամանակն է կանգ առնելու»:

 

Մանրամասները՝ կարդացեք «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031