Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռն անզգուշաբար վրաերթի է ենթարկել պապին․ shamshyan.com

Հունվար 02,2014 11:30

Հունվարի 1-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում շտապօգնության 1-03 բրիգադից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Բեկի պողոտայից դեպի նորակառույց գաջի գործարանի ճանապարհին տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի, դասակի հրամանատար Վահան Էվինյանի և ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արկադի Ավագյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի բնակիչ 74 ամյա Վռամ Եթարյանը:

Վրաերթի վայրում էին մահացածի հարազատները ովքեր ցավով դատապարտում ու հայտնում էին, որ միևնույն է ոստիկանությունը չի հայտնաբերի մահվան ելքով վրաերթ կատարածին և մինչ նրանք քննարկում էին դեպքի հանգամանքները ոստիկանության ծառայողներ Ա. Հակոբյանը, Վ. Էվինյանը, Ա. Ավագյանը և ՃՏՀ քննության բաժնի պետի տեղակալ Ա. Վանյանը վրաերթի վայրից բավական հեռավորության վրա հայտնաբերեցին Volksvagen մակնիշի 29 UO 528 համարանիշի ավտոմեքենա, որի հայելին և դիմապակին կոտրված էր:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ նշված հայելու կոտրված դետալները թափված էին վրաերթի վայրում: Պարզվել է, որ վրաերթը կատարվել է նշված ավտոմեքենայով, որը վարել է 35 ամյա Արտյոմ Եթարյանը ով ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների մահացածի թոռն է:

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031