Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարդ-մարդ»-ի կոստյումը ստեղծած մարդը Նոր տարուն ընկել է պատշգամբից. ИТАР-ТАСС

Հունվար 02,2014 17:03

Բելգիացի մոդելավորող Սթիվ Հելսենը Նոր տարվա գիշերն ընկել է Բրյուսելի «Ռոյալ Վինձոր» հյուրանոցի պատշգամբից: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-երին:

Նրանց տվյալներով, Հելսենն ընկել է «Ռոյալ Վինձոր» հյուրանոցի պատշգամբից: Ընկնելու արդյունքում նա ստացել է մի քանի կոտրվածքներ: Ականատեսների խոսքերով՝ Հելսենը ընկնելիս կոտրել է հյուրանոցի մուտքի վերեւի ապակե տանիքը, իսկ հետո ընկել է մոտակայքում կայանված մեքենայի տանիքին: Թե որ հարկից է նա ընկել՝ չի հաղորդվում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2013 թվականին մոդելավորողը, որի կազմակերպությունը բախվել է ֆինանսական խնդիրների, տարել է հոգեբանական սթրես եւ ստիպված է եղել օգնության համար դիմել բժիշկներին: Մի քանի ամիս անց, իր հարցազրույցներից մեկում, Հելսենը հայտարարել էր, որ ավելի հանգիստ է դարձել:

Հելսենը «սարդ-մարդ»-ի կոստյումի հեղինակն է: Այդ կոստյումով դերասան Թոբի Մագուայրը խաղացել է ֆիլմում: Մոդելավորողը նաեւ պատրաստել է համազգեստներ բելգիացի մարզիկների համար, որոնք հանդես էին գալիս միջազգային առաջնություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031