Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերսեդես»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Հունվար 02,2014 10:55

Հունվարի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ դեպի Ավետիսյան փողոց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 32ՕՍ863 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, ինչից ուղևոր՝ 1986թ. ծնված Ա. Կ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցների և տեղի ուժերով տուժածը տեղափոխվել են Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված վարորդ Ռ. Ա.-ին (մոտ 35 տ.), ով տարբեր մարմնական վնասվածքներով նույնպես տեղափոխվել է Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031