Օրվա լրահոսը

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7

Լեւոն Զուրաբյանը մոռացա՞վ Վոլոդյա Ավետիսյանին. «Այս պահին Հայաստանում այլեւս չկա քաղբանտարկյալ»․ (Տեսանյութ)

Այսօր Քրեական Վերաքննիչ դատարանի մոտ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր շուրջը հավաքեց բոլոր 4 ակտիվիստներին եւ հայտարարություն արեց: Նա մի արտահայտություն արեց, որը բոլորովին դուր չեկավ դատարանի տարածքում գտնվող ազատամարտիկ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ այս պահին այլեւս Հայաստանում չկա քաղբանտարկյալ, մինչդեռ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին: Հանդիպման ընթացքում նախարարը անվանի նկարչուհու հետ քննարկեց հայապահպանությանն ու Սփյուռքում հայ մշակույթի տարածմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին Վերժին Շաբջյանը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն օժանդակություն ցուցաբերելու համար նվիրեց իր հեղինակած «Սանահինի վանքը» կտավը: Վերժին Սաբջյանը 2011-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ

Տիգրան Առաքելյանի կոչը. «Երբեք թույլ մի տվեք դատարանի խորհրդակցական սենյակը կից կառուցվի Բաղրամյան 26-ին»

«Հաղթում է կամքը»,- այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Նրան մի հարց էր հետաքրքրում. «Ես այսքան ժուռնալիստ երբեք իմ դատերին չեմ տեսել, ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվել, որ այսքան հետաքրքրություն կա»: Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից կոնգրեսականներն ուղեկցում էին հերոսի նման, նրան մաղթում «չարչարանքիդ ապաշխարանք»: Իսկ նրա

Երևանում մեկնարկել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացմանը, զբոսաշրջության

«Թուրքական ժողովրդավարացման այս փաթեթը մեզ համար էական նշանակություն չունի». Ռուբեն Մելքոնյան

«Հայկական կողմի՝ արձանագրություններից հետ չկանգնելը ցույց տվեց, որ մեր քայլերն ավելի արդար էին։ Անգամ սառած վիճակում հայ-թուրքական արձանագրությունները վնաս են հասցնում Թուրքիայի միջազգային վարկին` լինելով անպատասխանատու եւ ցույց են տալիս հայկական կողմի պատրաստականությունն՝ իր ստանձնած նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար»,- այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ անցել

Վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայում 20 զինվոր է եղել

«Փաստինֆո». ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն  ծանր, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.  «Զինվորները լավ են և նրանց վիճակը կայուն է»:   Նշենք, որ վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայում եղել է 20 զինծառայող, սակայն նրանցից 2-ը՝

Մայրաքաղաքում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերում շարունակվում են մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի ջերմամեկուսացման աշխատանքները:  Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կնորոգվի 6044 գծմ ջրթափ խողովակ, կիրականացվեն 2075 գծմ ջրամատակարարման ցանցի և շուրջ 1988 գծմ էլ կոյուղագծերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

Ազատամարտիկ. «Բալայանն ինքն իրենով միշտ ոչ ոք է եղել, որ նման նամակ գրեր, հրահանգել են՝ գրել է»

«Ունենք Սաքունցներ եւ Բալայաններ: Այդ մարդիկ անում են իրենց կարծիքով բարի գործ: Բայց երկուսն էլ մեր ազգային արժանապատվությանը դեմ են: Սաքունցները, դրամաշնորհ ստանալով, ասում են` ոչինչ, թող մեկն էլ այլասերված լինի, գնա պսակվի: Բալայանն էլ ասում է` ցավդ տանեմ, եթիմ ենք , մեզ տեր դարձեք»:

Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել» Մաքսային միությանը հակասող դրույթները

Ի պատասխան համագումարում հնչած քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ՀՀ իշխանություններին քննադատողները «ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»․ – «Ես ուզում եմ ասել, որ մենք ունենք պրոբլեմներ․ ունենք արտագաղթ, ունենք կոռուպցիա: Կա, բայց մենք բոլորս պայքարում ենք դրա դեմ: Ուղղակի լոկ դատարկ խոսքերով ասել, Բրյուսելում քննադատել, փնովել, դա, իմ կարծիքով, ջուր է լցնում թուրքերի, ադրբեջանցիների ջրաղացին»:

Բերդից տեղեկացրին`Վոլոդյա Ավետիսյանին ազատ կարձակեն

Վոլոդյա Ավետիսյանին սատարողները տարբեր կոչեր են հնչեցնում՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, նրանք պահանջում են արդարություն հաստատել, եւ ազատամարտիկին ազատ արձակել, հակառակ դեպքում՝ կապացուցվի, որ այս երկրում ամեն ինչ շինծու է:

37-ի բռնադատվածի ժառանգին դատավարության կողմ չեն համարել

Շատ հուզիչ էր մտավորական կնոջ դատարանում հայտնվելը: Նրան որեւէ մեկը չի լսել, նրա հետ պայմանագիր չեն կնքել, նրան հարկ չեն համարել լսել:

Արմեն Մարտիրոսյան. «Ռուսաստանը, սկսած 90-ականներից, բազմիցս զոհաբերել է իր դաշնակիցներին»

Այն, որ իշխանությունները ի վերջո հրաժարվելու են Ասոցացման համաձայնագրից, կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են ամիսներ առաջ:

Արթուր Սաքունցը՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու և դատի տալու մասին (Տեսանյութ)

«Կողջունեմ այն, որ ՀՀԿ-ն խնդիրները փորձի դատական ճանապարհով, այլ ոչ թե ոչ իրավական»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք դատական hայց կներկայացնի՞ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին խաղատանը գումար տանուլ տալու մասին հարց հղելու կապակցությամբ, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե «ՀՀԿ-ն ճիշտ կանի դատի տա

Լոլիկի հիվանդությունը ազդել է բերքի ծավալների վրա (Տեսանյութ)

Գյուղատնտեսության նախարարությունը հենց տարեսկզբից վերամշակողներից ճշտել է, թե որքան՝ որ ընկերությանը, որքան եւ ինչ տեսակի ու որակի գյուղմթերք է անհրաժեշտ, ապա գյուղացիներին էլ է այդ մասին տեղեկացրել, որպեսզի գարնանային գյուղատնտեսական աշխատանքներից առաջ, գյուղացիները իմանան, թե իրենց տարածաշրջանում վերամշակող ինչ ընկերություն կա, եւ ինչ տեսակի ու քանակի պտուղ-բանջարեղեն է պատրաստ մթերել: Այսօր այս մասին լրագրողներին ասաց

Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը

Լոռու մարզում գործող 48 փաստաբաններս խստորեն քննադատում ենք “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար և անխոհեմ նախաձեռնությունը, գտնելով, որ այն ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես:

«Ֆոլքսվագեն Վենտո»-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցի թիվ 1 տան դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սարգիս Գեւորգյանը՝ դատական կարգադրիչներին. «Հա, ես անշնորհք ամբաստանյալ եմ, ծամելու եմ»

Այսօր մինչ Քրեական վերաքննիչ դատարանի մուտքի մոտ ցուցապաստառներով ու վանկարկումներով դատավոր Եվա Դարբինյանի վճռին էին սպասում՝ դատարանի մուտքի մոտ ակտիվիստները վանկարկում էին վիրավորական արտահայտություններ Եվա Դարբինյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին: Ցուցապաստառներում պատկերված էին ոտնահետքեր՝ Եվա Դարբինյանի անվան վրա՝ ցույց տալով, որ չեն սպասում արդար դատավճիռ նրա կողմից: Դատարանի դահլիճում տեղ չկար, մուտքի մոտ մի քանի

408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 14-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Կդադարեցվի Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: -Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս, Սպանդարյան կայարան և հարակից արտադրական տարածքներ, – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներ, 1-6 փողոցներ՝ մասնակի, – Արմավիրի մարզի Մերձավան գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների

Տիգրան Առաքելյանին ազատեցին դատարանի դահլիճից․ (Տեսանյութ)

Մինչ վճիռը հրապարակելը Տիգրան Առաքելյանը հորդորեց ներկաներին ծափահարել դահլիճում միայն արդարացման դատավճռի դեպքում:

Հովհաննես Սահակյանը՝ Զորի Բալայանի մասին. «Մենք չէ, որ վաստակավոր հայորդուն պետք է գնահատական տանք»

 «Զորի Բալայանն այն հասարակական գործիչն է, ում անցած ճանապարհը եւ վաստակը թույլ են տալիս նաեւ այս կերպ իր տեսակետն արտահայտել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը: Խոսքը վերաբերում էր Զորի Բալայանին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ուղղված 17 էջանոց նամակին:  Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ այստեղ մեկնաբանությունների կարիք կա. «Ծավալուն եւ բովանդակալից նամակ

Ավտոներկրողները միավորվեցին ազատամարտիկների խմբին

Ավտովարորդների պաշտպանության լիգան այսօր հայտարարեց Հայաստանի դաշնային հրամանատարների խորհրդին միանալու մասին: Այսօր «Նոյյան տապանում» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք արդեն 22 տարի է՝ պայքարում են, որ ավտոներկրողները օրինական գրանցում ստանան, աշխատեն հարկային դաշտում, բայց կառավարությունը նրանց չի լսում, հարկային դաշտ էլ բերելու մտադրություն չունի: Հովհաննիսյանի խոսքով, հենց այս խնդրի լուծումը ստանալու ակնկալիքով էլ

Էդիկ Բարսեղյանին պաշտոն տվեցին

Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 11-ին նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կարապետիչն «էպիլյատոր» էլ չի բաժանելու. հնարավոր է՝ նա միանա ազատամարտիկների շարժմանը

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չբացառեց, որ 2018-ի նախագահական ընտրություններին ինքը մասնակցելու է: Պարոն Կարապետյանը News.am-ին ասել էր, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ: Մեր հարցին՝ ե՞րբ է լինելու ակտիվությունը, ե՞րբ եք վերադառնալու ակտիվ քաղաքականություն՝ նա պատասխանեց. «Վերադառնալը ո՞րն է,մինչեւ հիմա ես չեմ էլ լքել»: Նա վստահեցրեց, որ ոչ միայն նախագահական ընտրությունների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին

Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին` ուղեկցությամբ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ծանոթացրեց Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանն ու դերակատարությանը մեր ժողովրդի

Եղնուկյանը Սիրունյանից ներողություն կխնդրի՞

Ներողություն կխնդրի՞ արդյոք Կարո Եղնուկյանը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից, պարզ կդառնա հոկտեմբերի 29-ին։ Այդ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանն այդ օրը պետք է վճիռ հրապարակի, որից էլ պարզ կդառնա՝ արդյոք հիմնավո՞ր է ներողություն խնդրելու մասին պահանջը։ ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար 14 տարվա

Haqqin. Ադրբեջանի պաշտպանության նախարարի 65 միլիոնը

«Պահեստային սպաներ» ադրբեջանական հասարակական միավորման ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին՝ կապված պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի բանկային հաշիվների տեղեկատվության հետ: Դիմումը հրապարակվել է ադրբեջանական իշխանամետ «Բիզիմ յոլ» պարբերականում: Հայտնում է «Հաքքին» լրատվականը: Իր դիմումում Ջաֆարլին նշում է, որ հունգարական «OTR BANK»-ը սառեցրել է Աբիևի

Վարչապետի ուշացած խոստումը`Գյումրիում

Տիգրան Սարգսյանը դատարկված Գյումրիի համար արտագաղթի կանխման ծրագիր է մշակում Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու տոնին ներկա էր նաև ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ: Լրագրողները Գյումրու Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումն ուսումնասիրող վարչապետից հետաքրքրվեցին, թե ե՞րբ է վերջ դրվելու Գյումրիից արտագաղթին: Ի պատասխան այս հարցի՝ արդեն իսկ բարձր տրամադրության մեջ գտնվող

«Սերտիֆիկատի պահանջ ունեցող 3000 ապրանքներից որո՞նք ունեն սերտիֆիկատ (Տեսանյութ)

Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանն էլ պաղպաղակ բառը լսելով զայրացած արձագանքեց` «դե հերիք է էլի, ինչքան կարելի է` պաղպաղակ-պաղպաղակ, բա մսի շուկա՞ն»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031