Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի լրագրողը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ ընդունել Կիևի նկատմամբ․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 01,2014 19:11

Ուկրաինացի լրագրող Սերգեյ Լեշչենկոն հորդորել է ԱՄՆ-ի կառավարությունը ծանրութեթև անել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնավորելով իր կոչն այն հանգամանքով, որ երկրի իշխանությունները փորձում են վերահսկողություն հաստատել ԶԼՄ-ների նկատմամբ:

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում «Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալը մատնանշել է «Ֆորբս» հանրահայտ հանդեսի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Լեշչենկոյի համաձայն, «Ֆորբս»-ի Ուկրաինայում լույս տեսնող տարբերակը վերջերս գնել է 28-ամյա բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոն, որը, ըստ էության, վայելում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի Ալեքսանդր Յանուկովիչի աջակցությունը:

«Ուկրաինական պրավդա» պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալի համաձայն, «Ֆորբս»-ի Ուկրաինայում լույս տեսնող տարբերակի խմբագրությունից նոյեմբեր ամսին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 14 լրագրող՝ այս կերպ արտահայտելով իրենց բողոքը պարբերականում հաստատված գրաքննության դեմ:

«Ամերիկացի հրատարակիչները, որոնք գործընկերություն են հաստատել Ուկրաինայի հրատարակիչների հետ, պետք է հետամուտ լինեն ԶԼՄ-ների անկախության և խոսքի ազատության սկզբունքներին, քանի որ այս սկզբունքները հիմնարար նշանակություն ունեն իրական ժողովրդավարության կառուցման և պահպանման համար», – գրում է Լեշչենկոն՝ հավելելով. «Օրինակ, «Ֆորբս»-ը չպետք է թույլ տա օգտագործել իր անունը՝ Յանուկովիչի ընտանիքի համբավը բարելավելու նպատակով: «Ֆորբս»-ը կարող էր հետ կանչել Ուկրաինայի իր գործընկերներին տված արտոնագիրը»:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031