Օրվա լրահոսը

Բարձրացել էր շենքի տանիք և չէր կարողանում իջնել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Վարդանանց փողոցի թիվ 2 շենքի տանիք և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները Ս. Յ.-ին իջեցրել են շենքի տանիքից և տեղափոխվել անվտանգ տարածք: Դեպքի վայրում են գտնվել «1-03» ծառայության աշխատակիցները: ԱԻՆ

Երևանում տեղի ունեցած Mercedes-ի և Opel-ի բախման հետևանքով հրդեհ է առաջացել. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com – ի, ժամը 22:30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնշի 91 ՏT 091 համարանիշի և 20-ամյա Վահան Մամիկոնյանի

Այրվել է անասնապահական ֆերմայի տանիքը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այրվում է անասնապահական ֆերմայի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով այրվում է տանիքում կուտակված անասնակեր (մոտ 50քմ): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ – Էջմիածին հատվածում (1-ին կմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.25-ին, մարվել` 09.40-ին:

Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ. «Ամերիկայի Ձայն»

Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից Հալեպում և քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերում վերահսկվող տարածքների ուղղությամբ Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Սիրիայի Հալեպ քաղաքում մարդաշատ շուկաներից մեկի ուղղությամբ իրականացված օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Այս մասին տեղեկացրել են Սիրիայի հակակառավարական ակտիվիստները, որոնց համաձայն Սիրիայի օդուժը հարձակումների արշավ է իրականացնում հակակառավարական ապստամբների կողմից

4 հոգի թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով ժամը 04.04-ին Երևանի Ռ.Մելիքյան փողոցի թիվ 2 տան բնակիչներ՝ 2002թ. ծնված Հ. Շ.-ն և 1965թ. ծնված Մ. Շ.-ն տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ, իսկ 1968թ. ծնված Կ. Յ.-ն և 1992թ. ծնված Թ. Շ.-ն՝ «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ

Վանաձորում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Թումանյանի, Ճամբարակի, Գորիսի տարածքների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում

REX. Ադրբեջանի քաղաքական իմպոտենցիան բերում է Հանրապետության վախճանին. Ֆահրադին Աբոսզոդա

Ադրբեջանի ամնեզիայով տառապող քաղաքագետներին և վերլուծաբաններին հիշեցնեմ, որ երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնեց, Ադրբեջանի գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը սկսեց միաձայն արտահայտել իրենց ուրախությունը, իրենց «խելագարությունը» հիմնավորելով՝ թե «այդպիսով Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը», «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է թալիշ գիտնական, քաղաքագետ Ֆահրադին Աբոսզոդան՝ անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը միանալու Ադրբեջանի պաշտոնական բողոքին:

Վարորդները դժգոհ են գազի լիցքավորումից

Որոշ կայաններում դեռ «թեյավճար» են ուզում

Երեք շախմատիստներ տեղ գտան լավագույն տասնյակներում

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: 12 տարեկանների խմբում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արամ Հակոբյանից բացի, հաջող հանդես եկան նաեւ հայաստանցի եւս երեք շախմատիստներ: Ճիշտ է, նրանք մեդալներ չնվաճեցին,, սակայն տեղ զբաղեցրին լավագույն տասնյակներում: Արամ Հակոբյանի տարիքային խմբում Շանթ Սարգսյանը 8,0 միավորով պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով

Էշը

Պատվազրկվա՜ծ տեսա ես քեզ-
Ու ոչ մի բան ցավ չի մեղմում,
Հոգոցներն են կուրծքս սեղմում:
Եվ ի՜նչ զարմանք, որ մի հոգոց
Բերնից դուրս գալ չհանդգնած՝
Ուրի՜շ ճամփա գտավ, գնա՜ց:
Սալվադոր Դալի, «Տռելու արվեստը»

Բազմաթիվ զոհեր Հնդկաստանում՝ գնացքում բռնկված հրդեհի պատճառով. «Ամերիկայի ձայն»

Իշխանությունների համաձայն, հրդեհի բռնկման ժամանակ գնացքի ուղևորների մեծ մասը քնած է եղել

ԼՂՀ ԱԳ նախարար. Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի. «Ազատություն»

Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», – նշեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

2013 թվականն արձանագրեց Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Հայաստան–Իրան երկկողմ քաղաքական ու տնտեսական արդյունավետ համագործակցության ձախողում: Մինչդեռ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Իրան տնտեսական եւ քաղաքական կապերի խորացումը առաջնային դեր կունենար տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար: Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը՝ ունենալով

ИТАР-ТАСС. Ուզբեկստանը դարձավ ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու անդամ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը վավերացրել է ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտուն միանալու արձանագրությունը` դառնալով պայմանագրին միացած 9-րդ երկիրը: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Արձանագրությունը ստորագրվել էր 2013թ. մայիսի 31-ին Մինսկում: Դրա վավերացման մասին որոշումը խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր նոյեմբերի 29-ին, իսկ վերին պալատը` դեկտեմբերի 13-ին: Ազատ առևտրի գոտու պայմանագրին արդեն միացել են Հայաստանը,

Սեւ մարգարեություն

Անկախությունից հետո Երևանում էդպես էլ մետրոյի գոնե մի կայարան չբացվեց-չկառուցվեց… Թիֆլիսն ունի 22 կայարան, Երևանն էս 22 տարի է 9-ը` Կարեն Դեմիրճյանից մեզ « հիշատակ»… Չգիտեմ, գուցեև սխալվում եմ, բայց անկախությունից առաջ Թիֆլիսն էլ մի 10-12 կայարան ուներ, իսկ հիմա` 22: Փոխարենը` Երևանը լցվեց Գազելներով և մի քանի գծատեր, որոնց պարզ է որ մետրոն ձեռ

Ինձ միայն անհանգստացնում է մեկ հարց՝ ո՞վ էր եւ ինչի՞. «32 ատամի» դերասանին վնասվածք հասցնողը չի հայտնաբերվել. News.am

Ոչ մեկ ոչ զանգել է, ոչ հետաքրքրվել, այդ գիշերը չեն թողել քնեմ, շտապում էին, երեւի խառն են ամանորյա նախապատրաստություններով, հարցաքննել են, բայց դատաբժշկի ուղեգիր էլ չեն տվել:

Ռոբերտ Լեւանդովսկին հեռանում է «Բորուսիայից»: Մարկո Ռոյսը նույնպե՞ս

Իտալական «Tuttosport»-ը, վկայակոչելով գերմանական աղբյուրները, տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու տեղափոխումը Մյունխենի «Բավարիա» գործնականում կայացած է: Լեհ 25-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս չորս տարով պայմանագիր կստորագրի մյունխենցիների հետ եւ նոր ակումբում տարեկան կստանա 11 միլիոն ֆունտ: Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու փորձերը: «Daily

Հայկ Կալեյանի ինքնասպանության վարկածը չհաստատվեց

2013 թ. դեկտեմբերի 17-ին  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը: Նույն դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հանդես եկավ ճառով, որում անդրադարձավ գործի նախաքննության և դատաքննության ընթացքում բազմաթիվ թերություններին, սխալներին: Ըստ

Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին: Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին

Ընդունվել է Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին որոշումը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դեկտեմբերի 26-ին ընդունել է Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին՚ որոշումը: Գնացուցակը սահմանվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և կարող է օգտագործվել միայն դատարանների կողմից` դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրությունը որոշելու  նպատակով: Փաստաբանների պալատի

Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 17:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց  տեղումների եղանակ  է: Գորիսի տարածքում  և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և

Շանթի հետ կալանավորվածները դատարանում հայտարարում են հացադուլ սկսելու մասին

Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը  բավարարեց ՀՀ ոստիկանության ՔՅԳ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ, քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի միջնորդությունները Շանթ Հարությունյանի հետ նույն օրը կալանավորված, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու համար կասկածյալներ Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի` կալանքի ժամկետը երկու

«Քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրկենաբար ավերվեց»․ ՀՔՄ հաղորդագրություն

Հայաստանի քաղաքագետների միության մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 11-ին ՀՔՄ-ում տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին, մասնավորապես մասնակցեցին ՀՔՄ-ից՝  Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Սարդարապատ շարժումից՝ Տիգրան Խզմալյանը, ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի ներկայացուցիչ՝  Սուրեն Սարգսյանը, Հայ դատի խորհրդի ներկայացուցիչ ՝  Գագիկ Մովսիսյանը, Ազգային լիգայից՝  Արմեն Խաչատրյանը, անհատ քաղաքացիական

Հայրիկյան. «Պետք է պայքարել ոչ թե մահակի, այլ մահակատիրոջ դեմ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հավաք եւ երթ էր նախաձեռնել՝ ընդդեմ Մաքսային միության: Ըստ պարոն Հայրիկյանի՝ իրենց նոր ասելիքը հետեւյալն է՝ պետք է պայքարել ոչ թե մահակի՝ գազային պայմանագրերի, այլ մահակատերի՝ Մաքսային միության դեմ: Մանրամասները՝ տեսանյութում: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դոլարի փակման գինը կազմել է 406 դրամ

Դեկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:   NASDAQ OMX Armenia

Զավեն Անդրիասյանը բաժանում է 1-5-րդ տեղերը

Գրոնինգենում ընթացող շախմատի ամենամյա տարեվերջյան փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վեց տուրից հետո 5,0 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը: Էլինա Դանիելյանը 4,5 միավորով 12-րդն է, Տիգրան Սիմոնյանը 3,5-ով՝ 32-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազատություն»․ «Լևադա կենտրոնը» տարվա մարդ է հռչակել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանյան «Լևադա» կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ տարվա մարդ է հռչակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Առաջին հնգյակի մեջ են նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Էդվարդ Սնոուդենը և Միխայիլ Խոդորկովսկին: Պուտինին տարվա մարդ են համարել հարցվածների 26 տոկոսը: Երկրորդ տեղում Սերգեյ Շոյգուն է (7 տոկոս):   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

ԱԺ նախագահը դատապարտում է եւ կպատժի տնտեսագիտականի ռեկտորին

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեց գնահատական տալ օրերս տնտեսագիտականում ծագած սկանդալին, որի ժամանակ բուհի ուսանողները ուսխորհրդի անդամների դրդմամբ ու ռեկտոր Կորյուն Աթոյանի ամենաթողությամբ փակել էին լրագրողների մուտքը, որպեսզի խափանեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության լուսաբանումը: Այդպիսով նրանք խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը: ԱԺ նախագահն Aravot.am-ին ասաց, որ այդ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930