Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Շիրակ օդանավակայանում ստեղծված քաոսային իրավիճակից

Դեկտեմբեր 30,2013 14:37

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Պատճառն այն էր, որ ուղևորները, Մոսկվայից Գյումրի ժամանելով, չէին կարողացել  ստանալ իրենց ուղեբեռը. նրանց պարզաբանել էին, որ անհայտ պատճառներով  1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողացել ուղարկել Մոսկվա: Ուղևորները սկսել էին հաշիվ պահանջել օդանավակայանի անձնակազմից ու պատասխանատուներից, նրանցից մեկը  նույնիսկ կոտրել էր օդանավակայանի ապակիները: Քաոսային իրավիճակ էր ստեղծվել`թեժ  վիճաբանություններ, միմյանց քաշքշել, թաղել ու հանել…

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության  բաժնի պետ Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց`թե նյութեր նախապատրաստո՞ւմ են  ծեծկռտուքի ու կոտրված ապակիների թեմայով: Պաշտոնյան մեզ փոխանցեց, որ նման ահազանգ իրենք չեն ստացել, նման բան չի եղել, իսկ կոտրված ապակու հետ կապված նյութեր նախապատրաստվում են, կոտրվել է մեկ ապակի` ոչ թափանցիկ, հատուկ զննման գոտում, և որ քաղաքացիներից մեկը պատահաբար է այն կոտրել:

Մեր տեղեկություններով, երեկ  Գյումրիից Մոսկվա ուղևորվողներին պարզաբանել են, որ հունվարի 3-ին ձեր ուղեբեռը նոր կառաքվի Մոսկվա: Իսկ թե ինչու հունվարի 3-ին, թռիչքից 5 օր անց, այս մասին ոչինչ չեն պարզաբանել, չեն պարզաբանել անգամ, թե ինչու 1 տոննա ուղեբեռը այդպես էլ տեղի չի հասնում Գյումրի:

Ուղևորները վրդովված են. շատերը հայկական բաստուրմա, լավաշ  և այլ սնունդ են տեղափոխում Մոսկվա, որոնք  մինչև հունվարի 3-ը հաստատ կփչանան: Մոսկվայից Գյումրի ժամանածներն էլ շոկային վիճակում են, նրանցից շատերը խոպանչիներ են, ովքեր որոշել էին դատարկաձեռն տուն չվերադառնալ, ասենք իրենց հետ բերում էի թվային հեռուստացույց, որը Ռուսաստանում ավելի էժան է, քան Հայաստանում:

Մենք այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շիրակ օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, չնայած որ բեռնափոխադրումները, ինչպես նաև ուղևորափոխադրումները  ռուսական ընկերությունը`  «Վիմավիա»-ն է իրականացնում, և ստեղծված իրավիճակի համար վերջինս է պատասխանատու:

Հավելենք, որ հենց այս պահին օդանավակայանում ստուգումներ են անցկացվում Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի գլխավորությամբ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031