Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց ու նվերներ հանձնեց զինվորներին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 30,2013 13:21

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ շնորհավորելու և նվերներ հանձնելու զորամասի զինվորներին:

291220138

Զինվորները զգաստ, շարք կազմած՝  դիմավորեցին և ողջունեցին նախարարին:

Գագիկ Բեգլարյանը դիմելով զինվորներին՝ շնորհավորեց նրանց  գալիք տոների կապակցությամբ: Նա նշեց, որ յուրաքանչյուր ծնող, ում որդին ծառայում է հայոց բանակում, պետք է հպարտանա, որ հայրենիքի պաշտպան զինվոր ունի։

291220137

«Շատ սիրելի ու հարգելի զինվորներ, Ամանորի առթիվ առաջին հերթին շնորհավորում եմ  ձեր ծնողներին,  քույրերին ու եղբայրներին: Այսօր  դուք ծառայելով  հայոց բանակում, կատարելով ձեր պարտքը հայրենիքի հանդեպ՝  բարձր եք պահում   Հայաստանի Հանրապետության ու մեր յուրաքանչյուրի պատիվը։  Հավատացած եղեք, որ ձեր ծնողները հպարտ են, որ ունեն որդի, ունեն  զինվոր, ով մեր երկրի, մեր  հայրենիքի,  Հայաստանի Հանրապետության  պաշտպանն է»,- ասաց նախարարը:

Գագիկ Բեգլարյանը զինվորներին  նվերներ հանձնեց, որից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ շրջեց զորամասում՝ ծանոթանալով զինվորների առօրյային և զորամասի պայմաններին:

Հանդիպման վերջում՝ հայոց բանակի հիմնի հնչյունների ներքո, հստակ և խրոխտ քայլքով, պատվո քայլերթով զինվորները հրաժեշտ տվեցին նախարարին։

Զորամասի զինծառայողների Ամանորը շնորհավորելու համար զորամաս էր այցելել նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում…

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031