Լրահոս
Օրվա լրահոսը

1 տոննա ուղեբեռը Մոսկվայից Գյումրի չի առաքվել` ելնելով ուղևորների անվտանգությունից. պարզաբանում են «Ուրալավիա»-ից

Դեկտեմբեր 30,2013 16:14

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկվանից լարված իրավիճակ է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում.  ուղևորները, Մոսկվայից ժամանելով Գյումրի, տեսել են, որ իրենց ուղեբեռը չկա: Վերջիններս սկսել են վիճաբանել պատասխանատուների հետ ու կոտրել օդանավակայանի ապակիները: Այս առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում:

Ու քանի որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթը իրականացնում են ռուսական «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունները, տվյալ դեպքում իրականացրել է «Ուրալավիա»-ն,  Aravot.am-ը կապվեց Գյումրիում վերջինիս ներկայացուցիչ  Դավիթ Հայրապետյանի հետ` ճշտելու, թե ո՞րն  է պատճառը: Նա պարզաբանեց, որ պատճառը եղանակն է, ընկերությունը մտածել է  ուղևորների անվտանգության մասին:

Ըստ պատասխանատուի,  եթե ամառային տաք եղանակներ լինեին, միգուցե 4,5 տոննա ուղեբեռ տեղափոխելն էլ խնդիր չլիներ, բայց հիմա ձմեռ է, եղանակային խնդիրներ կան, հետևաբար և ուղևորների ապահովության համար  բեռը նրանց հետ չի առաքվել:

Դավիթ Հայրապետյանը նաև ասաց, որ ինքնաթիռները գերծանրաբեռնված են աշխատում այս օրերին, այլապես ուղեբեռը կուղարկվեր Երևան ժամանող որևէ ինքնաթիռով: Նա նաև տեղեկացրեց, որ եթե ուղեբեռը վաղը չառաքվի, ապա  իրենք SMS կուղարկեն բոլոր ուղևորներին` իրենց ընկերության 2014 թվականի առաջին չվերթով, այն է` հունվարի 3-ին դրանք տերերին հանձնելու:

«Հասկանում ենք, Նոր Տարի է, մարդիկ Մոսկվայից եկել են` ինչ-որ նվերներով, բայց մեզ էլ պիտի հասկանան, մեզ համար ուղևորների անվտանգությունն է կարևոր, մենք պատասխանատու ենք նրանց համար», -ասաց Դավիթ Հայրապետյանը:

Իսկ թե ինչո՞ւ Գյումրիից 1.5 տոննա ուղեբեռը չեն առաքել Մոսկվա, այստե՞ղ էլ եղանակն է մեղավոր, մեր զրուցակիցը տեղեկացրեց,  որ չնայած երեկ որոշակի անհարմարություններ էին ստեղծվել, այդուհանդերձ ուղեբեռը Գյումրիից Մոսկվա առաքվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031