Օրվա լրահոսը

«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագրի քննությունը՝ դատարկ դահլիճում

Սահմանադրական դատարանում սկսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: ՍԴ 7 անդամ է ներկա, նախագահում է Վլադիմիր Հովհաննիսյանը, Հայաստանի կառավարությունից ներկա է միայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց, թե

Վարդան Պետրոսյանը մանրամասն կներկայացնի իր ցուցմունքում, թե ինչու է իր հագուստի վրայից ալկոհոլի հոտ եկել. «Հայկական ժամանակ»

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ վթարից տուժած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի երեկ արած մի շարք դիտարկումներին։ Նշենք, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Եղվարդի բժշկական կենտրոնից Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ընդունող բժիշկը հիվանդության պատմության նկարագրի մեջ նշել է, թե Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ էր

Կիվիրյանն ու փաստաբանները բոյկոտեցին նիստը (Տեսանյութ). Ա1+

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պարզապես արգելեց նկարահանել օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու և ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հայցով դատական նիստը: Արդյունքում Արգիշտի Կիվիրյանն ու նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բոյկոտեցին դատական նիստը` հրաժարվելով մասնակցել: Լուսինե Սահակյանը

Յանուկովիչը Պուտինից կարողացավ պոկել առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանը Պուտինին հանձնեց առավելագույնը. «Հայկական ժամանակ»

Իհարկե, թե Ուկրաինայի եւ թե Հայաստանի դեպքում տեղի է ունեցել պարզունակ առեւտուր եւ այլ բան ոչ Յանուկովիչից եւ ոչ էլ Սարգսյանից սպասել պետք չէր։

Անգամ շատ փոքր գումարների մարումն են իրականացնում երկարատեւ ամիսներով. «Հրապարակ»

Իրականում սպառողական վարկերի նման աճը պետք է դիտել որպես հասարակության սոցիալական վիճակի բացասական ազդակ։

Մեկնարկեց 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում երեկ մեկնարկեց 8-18 տարեկան շախմատիստների (տղաներ եւ աղջիկներ) աշխարհի առաջնությունը: Հայաստանի 28 մասնակիցներից 19-ը մեկնարկային տուրն սկսել են հաղթանակով: Մեր պատանի շախմատիստները հանդես են գալիս բոլոր տարիքային խմբերում, բացի տղաների 8 տարեկանների մրցաշարից: Այսօր երկրորդ տուրի օրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ընդդեմ և հանուն Մաքսայինի. «168 ժամ»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հետևողականորեն շարունակում է հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում, որոնք ուղղված են Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Նրա հերթական հանրահավաքը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը: Թեև Հայրիկյանը հայտարարում է, որ սոցիոլոգիական հարցումներով Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրամիության հետ ասոցիացմանը, և միայն 40 տոկոսն է նախապատվությունը տալիս Մաքսային միությանը,

Վճռաբեկի նախագահի եղբայրը նրան մեղադրում է կաշառակերության մեջ. «Հրապարակ»

Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։

Վրաստանցի փորձագետ. «Վրաստանի միակողմանի արտաքին քաղաքականությունն է լարվածության պատճառը»

Երեկ «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ  «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը ասաց , թե Մաքսային միության մեջ լինելով Հայաստանը լայն հեռանկարներ ունի, մասնավորապես, կբացվի Տրանսկովկասյան մայրուղին, Ռուսաստան-Հայաստան-Իրան ուղիղ ճանապարհ կլինի, կվերագործարկվի երկաթուղին եւ այլն: Նաեւ ասել էր հետեւյալը. «Ռուսաստանն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հեռացել է Կովկասից: Բայց ամեն անգամ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Տենաս էդ Զորի Բալայանի նամակը որեւէ մեկը հասկացե՞լ ա: – Ինքն էդ նամակն ընենց ա գրել, որ մենակ Պուտինը հասկանա:

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում և Արարատի տարածաշրջանում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու

Նիդերլանդների ՖԱ-ն միասեռականների ծրագրի համար պարգեւատրվել է

Ծրագիրը կոչվում է «Ֆուտբոլ՝ բոլորի» համար: Դա բաց եւ անվտանգ մթնոլորտի ծրագիր է, որտեղ կարող են խաղալ նաեւ Նիդերլանդների միասեռական ֆուտբոլիստները, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:Կազմակերպության նախագահ Միխայել վան Պրաագն էլ ստացել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի պարգեւը, որը շնորհվել է այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիային:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝  РИА Новости-ի

Ռուս գործիչը նոր պատերազմի ակնարկնե՞ր էր անում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Կոնգրես» հոթելում սկսվեց եւ վաղը կշարունակվի «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային համաժողովը՝ կազմակերպված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստան) եւ «Պոլիկոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ԻՈԱԿ (Ռուսաստան) նախաձեռնությամբ: Համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը իր ելույթում շատ վարդագույն պատկեր ներկայացրեց, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ հեռանկարներ

Հենրիխ Մխիթարյանը բացառիկ տեխնիկա ունեցող ֆուտբոլիստ է

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ճանաչված հարձակվող Կարլ-Հայց Ռիդլեն Լրատվամիջոցների հետ կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին իր պատկերացումներով: «Հիանալի ֆուտբոլիստ է: Հիմա նա մրցակցի դարպասի մոտ հոգեբանական ոչ մեծ խնդիր ունի եւ դրա համար այնքան էլ շատ գոլ չի խփում: Բայց նա բացառիկ տեխնիկա ունի, անսովոր հարձակվող է», -Ռիդլեի խոսքերը

Միրքադիրով. «Չկա արդարություն, մի՛ փնտրեք»

«Զերկալո» ադրբեջանական պարբերականի Անկարայի թղթակից, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովն այսօր Երեւանում կայացած միջազգային համաժողովում՝ նվիրված տարածաշրջանայի համագործակցությանը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հարցում հնարավոր չէ խաղաղություն՝ միջազգային հովանու ներքո, որովհետեւ ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններում, այստեղ էլ կան շահերի բախումներ. գերտերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այստեղ իրենց շահերն ունեն, դրանից բացի կան ոչ

Տեխնոլոգիական կրթություն և աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան համատեղ իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն

Մարադոնան պատրաստ է $ 100 հազարով դավաճանել Արգենտինայի հավաքականին

Լեգենդար Դիեգո Մարադոնան պատրաստվում է ընդունել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի սադրիչ առաջարկը: Ասիական այս երկիրը ցանկանում է, որպեսզի աշխարհի նախկին չեմպիոնը եկող տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Իրան-Արգենտինա հանդիպմանը ներկայանա Իրանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այդ խաղը կայանալու է հունիսի 21-ին: Գրեթե կասկած չկա, որ Արգենտինան հաղթելու է՝ անկախ նրանից, թե ֆուտբոլային լեգենդն ինչ մարզաշապիկով ներկա կլինի

Հայկակ Արշամյան. «Դարեր շարունակ մեր քաղաքական միտքը ելքեր է փնտրել դրսերում»

Ըստ պատմաբանի՝ «խնդիրը Ռուսաստանը չէ, խնդիրը մեր մեջ է»

Դատավորը Տավուշ չեկած՝ գնաց Երեւան

Մարզին նոր դատավոր պե՞տք է, թե՝ ոչ

Կապանում նախատեսում են երթ անցկացնել՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման

Սյունիքի մարզկենտրոնում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խումբ: Կապանցիներից  բաղկացած խումբը մտադիր է իր անհամաձայնությունը հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ, որը  նախատեսվում է ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք նախատեսում ենք տարբեր մեթոդներով մեր անհամաձայնությունը հայտնել  վերոնշյալ օրենքի կիրառմանը: Այդ առիթով խումբը մտադիր է

Տեղի ունեցավ Կարապի լճի սահադաշտի բացման արարողությունը

«Իհարկե՛, առաջին տարին չէ, բայց ամեն անգամ, կարծես, տոն է դառնում այս սահադաշտի բացման արարողությունը եւ այս տարի սա զուգադիպել է այսօրինակ ցրտին: Ձյունը միշտ չէ, որ խրախուսելի է բացառապես այս սառույցի դեպքում է, որ հաճելի է, այն խորապես նպաստում է այս սառույցի ամուր եւ ավելի սահուն լինելուն»,- Կարապի լճի սահադաշտի բացման արարողության ժամանակ հայտարարեց

Հայաստանի պատանի շախմատիստները՝ աշխարհի առաջնությունում

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում այսօր մեկնարկում է 8-18 տարեկան շախմատիստնի (տղաներ եւ աղջիկներ) աշխարհի պատանիների առաջնությունը, որ եզրագիծը կհատի դեկտեմբերի 28-ին: Մասնակցության հայտ ներկայացրել է 121 ազգային ֆեդերացիա: Հայաստանից հանդես են գալիս 28 շախմատիստներ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայացել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրով բնակարանների վիճակահանությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների փուլային վերաբնակեցման ծրագրով Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի և Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի երրորդ մասնաշենքի բնակիչներին հատկացվելիք նոր բնակարանների վիճակահանությունը: Բնակարանների բաշխման վիճակահանության տարբերակը որոշվել է բնակիչների կողմից՝ Երևանի քաղաքապետարանում նախապես կայացած բազմաթիվ հանդիպումների

Վարդան Ղուկասյանի որդու գիծը դարձյալ ոստիկանների ուշադրության կենտրոնում

Այսօր ժամը  11.40 սահմաններում ոստիկանները` թվով մոտ 10-15 հոգի, Գյումրու Անի թաղամասի «Պրեստիժ» վաճառատան հատվածում  շրջափակել էին թիվ 22 երթուղու միկրոավտոբուսները` մանրակրկիտ ստուգումներ իրականացնելով: Նրանցից մեկը ստուգում էր վարորդի փաստաթղթերը, մյուսները զննում էին մեքենան: Ոստիկաններն այնպես էին շարվել, որ ակամա գրավում էին անցորդների ուշադրությունը: Այնուհետ  այդ նույն ոստիկանները սկսեցին ստուգումներ անցկացնել նույն համարի այլ միկրոավտոբուսում, սակայն

Սիրիահայերի համար ռուսաց լեզվի դասընթացներ կկազմակերպվեն

«Դա դեռ ընդամենն առաջարկ է, բայց  մենք դրական արձագանքեցինք, քանի որ ցանկանում ենք, որ Հայաստանում ապաստան գտած մեր ընկերները նաեւ ռուսերեն իմանան: Հայաստանում, ռուսերենը բավականին գործածական լեզու է եւ դա նրանց կօգնի իրենց աշխատանքային գործունեության ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Բանն այն է, որ այսօր ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ

Տեղի է ունեցել Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման պաշտոնական արարողությունը

Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ: Բացման խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է,  որ, հաշվի առնելով գեղասահք մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճը, քաղաքապետարանը

Քահանա. «Սերը մարդկային ամենապարզ, ամենակարևոր պահանջներից մեկն է»

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր անդրադարձավ հասարակական կյանքում եկեղեցու դերի կարևորությանը, հատկապես տոնական օրերին: Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ դեռ շարունակում է գերակայող մնալ տոների արտաքին մասը. երբ մարդիկ փորձում են պարզապես ուրախանալ, մասնակից լինել այս կամ այն տոնին՝ առանց վերջինիս իմաստը կամ խորհուրդը ամբողջապես հասկանալու: Սակայն Տեր Եսային

2014թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու

2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն

ՀԱԿ․ «Մեր առջեւ է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը»

Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։ Արդարացումներն անհեթեթ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930