Օրվա լրահոսը

Քաղաքական մեծամասնության ներշնչանքը

ՀՀՇ գործադիր քարտուղարը վստահ չէ, որ կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմադիրների նախաձեռնությունը հաջողություն կունենա: «Կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը նույնպես անհաջողության կմատնվի: Ցավալիորեն, Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը ձեւավորել է մի մեծամասնություն, որը սվիններով է դիմավորում ընդդիմության ցանկացած առաջարկ, անգամ եթե դա որեւէ կոնկրետ բնագավառի կոնկրետ բարեփոխմանն է վերաբերում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ

Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում

Ս.թ. փետրվարի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը ստորագրեցին երկամյա ծրագրի համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը: Վերջին Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց: Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ

Նախախորհրդարանի հայտարարությունը արցախյան շարժման 26-ամյակի առթիվ

26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը: Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման: Ավելի քան վեց տարի տևած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում

Մեծանուն գրողի պոետիկան առնչվում է աստվածաշնչյան խոսքի համատիեզերական հղացումներին

Այսօր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է «Առավոտը» բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանին խնդրեց ընդհանուր գծերով ներկայացնել վերջերս Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված իր մենագրությունը: Պարոն Գրիգորյանը հայտնեց, որ այն բավականաչափ ծավալուն է (շուրջ 600 էջ), այդուհանդերձ սիրով համաձայնեց ներկայացնել դրա «ուրվագիծը»: Գրողի ստեղծագործությունն անցել է զարգացման երեք շրջան: Առանձին փուլերի որակական անցումները պայմանավորված են

Կարեն Ավագյանը չարախոսների դեմ պայքարում է տնօրհնեքով

«ՀԵՀ-ի չարախոսները, չգիտես ինչու, շատացել են, և տնօրհնեքի իրականացումը փաստացի անհրաժեշտություն է դարձել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կես կատակ- կես լուրջ հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում  Տյառնընդառաջի տոնի 10-օրյա միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն, որն իրականացրեց տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր

Նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումը, որով նա վիճարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը: Ըստ «Փաստինֆո»– ի, ՍԴ-ի՝ փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը նշանակվել է մայիսի 20-ին՝ գրավոր ընթացակարգով: Վիճարկվող հոդվածով, մասնավորապես, սահմանված էր, որ դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ

Քաղաքապետարանի կողմից կատարվում է շենքի «առգրավում»

Պաշտոնյան կոչված է ծառայելու ժողովրդին Երեւան քաղաքի Շինարարների փողոցի 15 շենքում դեռեւս բնակվող քաղաքացիները չեն զիջելու իրենց դիրքորոշումը՝ կապված վթարային շենքն ազատելու հետ: Խնդիրն այն է, որ շենքում դեռեւս բնակվողներն ունեն իրենց պահանջները՝ վերաբնակեցվելու հարցում: Քաղաքապետարանի կողմից առաջարկվել է վերաբնակեցում, սակայն, ինչպես նշում են բնակիչները, քաղաքապետարանի առաջարկած նոր բնակարանները համարժեք չեն իրենց ունեցած բնակմակերեսին, հաղորդում

Կարեն Քոչարյան. «Մեր ընդդիմադիրների հորթի հրճվանքը չեմ հասկանում»

Այսօր «Հայելի» ակումբում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու Քաղաքական եւ միջազգային հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձան Սոչիում տեղի ունեցող օլիմպիադային: Արդյոք քաղաքականացվա՞ծ էր օլիմպիադան, թե՞ ոչ հարցին պատասխանելով՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ եթե օլիմպիադան անցկացվում է գերտերություններում, ինչ որ առումով քաղաքականացվում է: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ` օլիմպիական խաղերը չեն կարող չքաղաքականացվել ու քաղաքականացվում են այն

«Գանձումներ չկատարելու համար պատասխանատվությունը հանված է». ֆինանսների նոր փոխնախարարը` կուտակային կենսաթոշակի մասին. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ֆինանսների նորանշանակ փոխնախարար Արմեն Հայրապետյանը:  – Պարոն փոխնախարար, հետաքրքիր է իմանալ, Դուք քավոր–սանիկական հարաբերություններ ունե՞ք նախարարի հետ, որ փոխնախարար դարձաք, քանի որ թեման ակտուալ է այս օրերին ֆինանսների նախարարի հետ կապված, ով, ինչպես պարզվեց, վարչապետի սանիկն է: – Ո՛չ, միանգամից ասեմ, որ որևէ ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններ չկան, և մեզ մոտ հարաբերությունները

Սկզբից՝ քո պարտքը

Բալետի պարողը կրքոտ «ադաջիոյի» ժամանակ բարձրացնում է իր զուգընկերուհուն, հանկարծ այդ պահին նրա ուղեղում «չխկում է», որ նա դեմ է կուտակային կենսաթոշակին: Նա գցում է պարուհուն գետնին եւ նույն ուղղությամբ ուղղում բութ մատը: Կամ բժիշկը վիրահատության պահին հիշում է, որ նա դեմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն (ես էլ եմ դեմ), դանակը գցում է, ձեռքը

Լևոն Բաղդասարյան. «Սկզբունք եմ որդեգրել. իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին»

Փետրվարի 12-ին «Ազդակ» մամուլի ակումբի հյուրն էր «Լև Գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը: Հանդիպումը սկսվեց անակնկալով. ԱԺ պատգամավոր, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը նրան հանձնեց պատվոգիր: «Մեր երկրում մամուլի ազատությունը, մեր ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու, 2013թ.-ին «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին Հայաստանի բոլոր մակարդակի դատական ատյաններում ջախջախիչ պարտության մատնելու, բացի դրանից, Հայաստանում անվճար իրավաբանական

Կարեն Վարդանյան. «Եթե նախագահը չորով անցկացնելու է օրենքը` ուրեմն նպատակը միջազգային արժութային համակարգի փողերն է»

Այսօր «Հայելի» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեցին կենսաթոշակային 5 տոկոս պահումների, Կենտրոնական բանկի եւ Սահմանադրական դատարանի որոշումների ու հակասությունների մասին: «Ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ պետական պաշտոնյան չեզոք է մնում: Մենք տեսնում ենք, թե ոնց են պետական մարմիններն իրենց ոչ ողջամիտ վարքով ժողովրդին հանել փողոց: Տպավորություն

Ամբաստանյալի մեքենայի համար դեռ տուգանք է գալիս

Արտակ Ավդալյանը իր «Ջիպ Գրանդ Չերոկի» մակնիշի 55 00 505 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը հատող հետիոտն Գոհարիկ Ավալյանին եւ անզգուշությամբ պատճառել նրան մահ:

Արտակ Ավդալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին:

«Օրինախախտ» ձվերին թույլ կտան նորից շուկա հանել (Տեսանյութ)

«3 ամիս ժամկետանց ձու, ես ձեզ վստահեցնում եմ՝ չկա: Համաձայն իրենց տեխնիկական պայմանների, իրենք մակնշել են 60 օր Հայաստանի Հանրապետություն ներկրվելուց հետո, հաշվի առնելով նաեւ իրենց արտադրության օրը: 25 օրից ավելի այդ ձուն ՀՀ-ում իրացման ենթակա չէ: Այդ ձուն մտել է Հայաստան դեռեւս 25 օրը չլրացած, անգամ կեսին չհասած»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սննդամթերքի անվտանգության պետական

Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում. Սիվիլնեթ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը՝ «2014թ․ մամուլի ազատության ինդեքսը»։ Հայաստանն այս տարվա զեկույցում 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ տեղը։ 2013թ․ ինդեքսում Հայաստանը 74-րդն էր՝ 179 երկրի շարքում։ Ըստ զեկույցի՝ Հարավային Կովկասում Հայաստանը, ինչպես և անցած մի քանի տարիներին, առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան

Բրյուսելից՝ «ճնշման լծակի», Մոսկվայից՝ «մտրակ կամ բլիթի» մասին

Քաղաքական դաշտի գերակշիռ մասը Հայաստանի զարգացման ուղին ամենեւին էլ եվրոպականը չի համարում Անցյալ շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի շուրջ իրադարձությունները տարբեր քննարկումների, գնահատականների առիթ են դարձել: Կարծիքներ են հնչում, թե Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի կողմից կայացված որոշումից հետո Եվրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում եւ ոչ հայանպաստ ձեւակերպումներով

Ընդամենը $7500 չունենալու պատճառով արմավիրցիները չեն կարողանում փոխպատվաստել հիվանդ որդուն մոր երիկամը․ ահազանգ (Տեսանյութ)

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության

Սինեմա Սթար Դալմա Գարդենը որոշել է հրաժարվել «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից

«Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է

Քաղտեխնոլոգը` ՍԴ որոշման մասին. «Քաղաքական տեխնոլոգիա`գագիկհարությունյանական ոճով»

Այսօր «Հայելի» ակումբում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսեցին կենսաթոշակային 5 տոկոս պահումների, Կենտրոնական բանկի եւ Սահմանադրական դատարանի որոշումների ու հակասությունների մասին:Կարեն Վարդանյանն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, ասաց, որ իր համար բացարձակ անհասկանալի է պետական կառավարման տեսակետը`«Օրինակ ես չեմ հասկանում, թե նախագահն ինչ է մտածում, երբ պետական մարմինները անարխիա են

Աշոտ Բլեյան. «Իշխանության զավակները պետք է ծառայեն բանակում, պետք է վերացվի խտրականությունը» (Տեսանյութ)

«Զինապարտությունն առանձնացրեք կրթության իրավունքից: Ես զարմանում եմ, որ դեռ այս խնդիրն ենք քննարկում: Այնինչ պետք է վերացնել խտրականությունը: Ավարտում են դպրոցը, զինապարտ են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական

Հայ հաքերների ձեռքերը հասան նաև haqqin.az-ին. իսկ haqqin-ում չէին նկատել, որ YOU ARE HACKED. Անի Մարգարյանի Բլոգ

Հայ հաքերական տարբեր խմբավորումներ, որոնց գործունեությունն առավել բեղուն է դարձել հատկապես 2013-ից սկսած, այս անգամ խափանել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ինչպես գիտենք, սովորաբար հայ հաքերների զոհն են դառնում ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է: Հետաքրքիր է այն, որ խափանման գործընթացը կայացել է 2014-ի փետրվարի 6-ին, երբ haqqin.az-ը ոչ թե դադարել է

Թմրամիջոցը դատապարտյալներին չհասավ

ՀՀ ոստիկանություն

Բորիս Նավասարդյան. «Համացանցային ռեսուրսների դերն աճելու է». «Հայոց աշխարհ»

Հեռուստատեսությանը եւ այլ ավանդական լրատվամիջոցներինը` նվազելու:

Ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

Խորհրդարանում քիչ առաջ մեկնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմադիր խմբակցությունների քննարկումը: Հիշեցնենք, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, ընդդիմադիրները քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծ ներկայացնելու հարցը: Քննարկմանը մասնակցում են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցում են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից ներկա

Արմեն Խաչատրյան. «ՀԱԿ երիտասարդները որեւէ խախտում թույլ չեն տվել». «Չորրորդ իշխանություն»

Ոստիկանությունը խոչընդոտել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից մարտի 1-ին հրավիրվելիք հանրահավաքի իրազեկումը՝ բերման ենթարկելով Կոնգրեսի ինը ակտիվիստների, ապա ձերբակալելով նրանց։ Երիտասարդները ցանկանում էին Սերժ Սարգսյանի դիմանկարը փակցնել փողոցներում՝ դրա վրա գրելով «պետական դավաճան»։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելուց հետո երիտասարդները ազատ արձակվեցին, նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց։ Երիտասարդների խոսքով, ոստիկանների գործողությունները եղել են ապօրինի,

ԲՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ «աչք ունեն» վարչապետի պաշտոնի վրա. «Հայոց աշխարհ»

Այսինքն՝ ակնկալում են գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու դեպքում իրենց թեկնածուն ունենալ այդ առանցքային պաշտոնում: Հասկանալի է, այլընտրանքն այդ դեպքում կդառնա կոալիցիայի բաղկացուցիչ մաս: Նորից:

Ռուսները գալիս են Հայաստանի մաքսակետեր

Այցը կապված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, դրա հետ կապված մաքսային ոլորտում առաջացող խնդիրների հետ:

«Վաճառվում է», «տրվում է վարձով». կրպակ կա՝ առեւտուր չկա. «Ա1+» (տեսանյութ)

Բյուրեղավանում շատ են փակված, լքված և «վաճառվում է», «տրվում է վարձով» գրությամբ կրպակներն ու խանութները: Խանութը, որտեղ արդեն 17 տարի աշխատում է Վարսենիկ Բաբասյանը, ևս վաճառվում է: Սակայն տիկին Վարսենիկը մեծ հույսեր չունի, որ գնորդ կգտնվի. ի՞նչ իմաստ ունի իրենց և հարևան տարածքները գնելը, ներդրում անելն ու խանութ բացելը, եթե առևտուր չկա` հարցնում է նա:

Կամաց-կամաց ամբողջ Հայաստանը կմտներ գործադուլի մեջ. «Չորրորդ իշխանություն»

Հիմա արդեն հասկանալի է, որ օպերայի արտիստներն «ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին» եւ չեն շարունակի պայքարը պարտադիր կուտակային համակարգի դեմ։

Արա Երնջակյան. «Հիմա հումորը շատ ավելի գռեհիկ է դարձել». «Ժողովուրդ»

Մեր ժամանակ մի քիչ ինտելեկտ կար այդ ամենի մեջ, միջին հանդիսատեսը տեղեկացված էր շատ-շատ բաներից, եւ կատակելն էլ ավելի հետաքրքիր էր լինում, ավելի լուրջ թեմաներով կարող էիր շատ հետաքրքիր բաներ հրամցնել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031