Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդու գիծը դարձյալ ոստիկանների ուշադրության կենտրոնում

Դեկտեմբեր 18,2013 20:45 Share

Այսօր ժամը  11.40 սահմաններում ոստիկանները` թվով մոտ 10-15 հոգի, Գյումրու Անի թաղամասի «Պրեստիժ» վաճառատան հատվածում  շրջափակել էին թիվ 22 երթուղու միկրոավտոբուսները` մանրակրկիտ ստուգումներ իրականացնելով: Նրանցից մեկը ստուգում էր վարորդի փաստաթղթերը, մյուսները զննում էին մեքենան: Ոստիկաններն այնպես էին շարվել, որ ակամա գրավում էին անցորդների ուշադրությունը: Այնուհետ  այդ նույն ոստիկանները սկսեցին ստուգումներ անցկացնել նույն համարի այլ միկրոավտոբուսում, սակայն հետաքրքիրն այն է, որ վերջիններս  բացել ու ուսումնասիրում էին, այսպես ասած   թափքը` գազելի դիմացի մասը:

P2032254

Մենք Գյումրու քաղաքապետարանից փորձեցինք  ճշտել, թե ո՞ւմ բողոքով կամ պահանջով են  կատարվում ստուգումներ, որին ի պատասխան մեզ հայտնեցին, որ իրենք նման պահանջ չեն ներկայացրել ու տեղյակ չեն: Հիշեցնենք, թիվ 22 համար երթուղին պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետի որդուն և ինչպես երկու ամիս առաջ դժգոհում էին Գյումրու քաղաքապետարանից, վերջինս քաղաքային բյուջե մուծումներ չի կատարում: Բացի այդ  դժգոհություններ  կան  ուղևորներից առ այն, որ վարորդների սպասարկումը չի գոհացնում. շատ դեպքերում  կասկածելի, փոքր տարիք ունեցող երիտասարդներն  են մեքենաներ վարում:

Նշենք, որ  Սամվել Բալասանյանի ներմուծած չինական ավտոբուսների վարորդներն էլ չեն փայլում իրենց սպասարկման որակով: Նրանցից շատերը նորօրյա ավտոբուսները վարում են հնադարյան մեթոդներով` վայրկյան առ վայրկյան կանգ առնելով ու մարդ հավաքելով: Հասկանալի է, որ այս ավտոբուսները բավական թանկ են նստել պարոն Բալասանյանի ընտանիքի վրա  ու այժմ ծախսերը հանելու խնդիր կա, այդուհանդերձ չէր խանգարի կանգառ հասկացությունը: Հիշեցնենք`Սամվել Բալասանյանի տեղեկացմամբ, 10 չինական ավտոբուսները ձեռք է բերել Գյումրու գարեջրի գործարանը, որի սեփականատերը նրա որդին է:

Պիկ ժամերին, իսկ դա Գյումրու բուհերի ուսանողների  դասերն ավարտելու  ժամն է` 14.00 սահմաններում, թիվ 1-ին ավտոբուսի որոշ վարորդներ   կես ժամվա ճամփան  հասնում են առնվազն 45-50 րոպեում` րոպեն մեկ կանգնելով ու  մարդ հավաքելով: Նույնիսկ նախորդ օրը ավտոբուս բարձրացած երկու ջահել տղաներ կեսկատակ-կեսլուրջ դիտողություն արեցին վարորդին. «Հոպար ջան, էնքան մարդ հավաքեցիր, որ իսկը ուրախ ավտոբուսը դարձրեցիր»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    Գյումրի գարեջուր էլ պիտի չխմեմ…ինչքան զզվելի են էս օլիգարխները…

  2. Արման Պապոյան says:

    Հարգելի Առավոտ, հերթկան անգամ դուք ապացուցում եք, որ այն կարծիքները , որոնք վերաբերում են բալասանյանի ապաշնորհ ղեկավարությանը, ոչ թե խմբագրում եք, այլ ուղղակի չեք էլ դնում, ու ստացվում է, որ այն ինչ խոսվում է ձեր թերթի մասին, դուք արդարացնում եք ձեր աշխատաոճով: Գոնե մի ասեք, որ ազատ մամուլ եք, վստահ եմ, որ այս իմ կարծիքն էլ չեք դնի:

    • Հարգելի պրն Պապոյան
      Մեկնաբանություններ գրեք մեր կայքում հրապարակման կանոններին համապատասխան, եւ դրանք կհրապարակվեն: Որեւէ դեպքում չեն հրապարակվի մեկնաբանություններ, որոնք կարող են հիմք դառնալ «Առավոտին» պատասխանատվության կանչելու վիրավորանքի կամ զրպարտության համար: Նկատի ունեցեք, որ մեր տարածքում հրապարակված մեկնաբանությունների պատասխանատվությունը մենք ենք կրելու օրենքի առաջ, եւ ոչ թե, շատ դեպքերում՝ անանուն, կեղծ անուններով հանդես եկողները, որոնց գտնվելու վայրն անհայտ է:

  3. Կառլեն says:

    Ես շատ ուրախ կլինեի, եթե Գյումրու երթուղայինների վարորդները մի քիչ կիթ լինեին և քաղաքացիների հետ խոսելու շփվելու կուլտուրա ունենային: Այս իմաստով իհարկե վիճակը մի քիչ լավացել է համեմատած անցած տարիների, սակայն դեռևս խնդիրներ շատ են: 22 համարի վարորդներն այդ իմաստով շատ վատ վիճակում են գտնվում, լավ կլիներ, եթե ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ մարդիկ նշանակեր քաղաքի երթուղայինների վիճակը ստուգելու համար

Պատասխանել