Օրվա լրահոսը
Ինչպե՞ս է եղել, որ Գեւորգն ունեցել է փախստականի վկայական
Հայաստանի վարչական դատարանում կայացավ Գեւորգ Ղարագյոզյանի հայցով նախնական դատական նիստը: Գեւորգը հայցադիմումի պահանջում անդրադարձել էր ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից իրեն փախստականի տեղեկանք չտրամադրելու որոշմանը: Մինչ այդ դատական նիստը, Գեւորգը 2009 թվականին եւս դիմել էր Հայաստանի վարչական դատարան, որպեսզի դատարանն անվավեր ճանաչի ՄՊԾ-ի կայացրած վարչական ակտը, որով Միգրացիոն պետական ծառայությունը դադարեցրել էր նրա փախստականի
Վարդան Այվազյանը բարկացավ ընդերք շահագործողների վրա
Այսօր խորհրդարանում ընթացող «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բարկացավ լսումներին ներկա հանք շահագործողների վրա`իրենց պասիվության համար: «Դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, լուրջ խնդիրներ, ես գիտեմ: Ինչի՞ եք պասիվ նստել: Հարց տվեք: Տեսեք, հետո առանձին չզանգեք ինձ`ասեք, պարոն Այվազյան, սենց խնդիր կա: Խնդիր կա, հրավիրել եմ, որ
Մեր բարիտոնը երգեց «սառույցի վրա»
Վերջին շրջանում մեզանում դասական երաժշտարվեստում էլ կազմակերպվում են շոուներ, կայանում համերգներ՝ դասականի ու ջազի համադրմամբ, մատուցվում է «դյուրամարս» հանրամատչելի երաժշտություն եւ այլն: Օրինակ՝ Ազգային օպերային թատրոնում ժամանակին անցկացված «Երեք սոպրանո» կամ «Համերգ ճեմասրահում» ու «Նվագախումբ+» նախագծերի շրջանակներում թատրոնի նվագախմբի ու տարբեր ջազ-բենդերի միացյալ համերգները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ներկայացրած` հոլիվուդյան ֆիլմերից սիրված երաժշտություն ծրագիրը եւ
Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը հնարավոր է հասնել հինգ տարի անց
Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար տարեկան կպահանջվի առնվազն 250 հազար տոննա պղնձի խտանյութի արտադրություն: Իսկ ներկայումս մոտ 130 հազար տոննա է արտադրվում: Իսկ տարեկան 250 հազար տոննա պղնձի խտանյութ կարելի է ստանալ 35 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման դեպքում: Դրան Հայաստանում հնարավոր է հասնել առնվազն հինգ տարի հետո: Այսօր խորհրդարանում ընթացող հանքարդյունաբերության խնդիրներին վերաբերվող լսումների ժամանակ ասաց
«Պետությունը կողքներիս չի կանգնում»
Մոսկվայում Հայաստանը ներկայացրած երիտասարդ քանդակագործի դիտարկումները Վերջերս Մոսկվայի «Բուրգանով կենտրոն» դասական եւ արդի արվեստի թանգարանում բացվել էր «Համագործակցություն» խորագրով ցուցահանդես, որն ամփոփել է Քանդակագործության միջազգային 5-րդ ուսանողական սիմպոզիումի արդյունքները: Ցուցադրվել են ԱՊՀ մասնակից երկրների` Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Ադրբեջանի լավագույն քանդակագործ ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի շրջանակներում: Զրուցեցինք Ռուսաստանում մեր երկիրը
Ստեփան Գրիգորյան. «Վրաստանը սկզբունքորեն չի փոխում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը»
Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, որի թեման Վրաստանի նախագահական ընտրություններն էին, կարծիք հայտնեց, թե այս ընտրությունները լակմուսի թղթի պես ցույց կտան, թե որքան աջակցություն ունի «Վրացական երազանք» կուսակցությունը: «Առաջին անգամ հետխորհրդային շրջանում հայ համայնքն ունի տարաձայնություններ: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր
Փոքր միջավայրն է ուղղորդում մարդուն արարման
Սկիզբը Բժշկությունից՝ երաժշտություն – Վահան, ձեր ընտանիքում մի տեսակ մասնագիտական կապվածություն կա, եւ ընտանեկան ավանդույթը դուք եւս չեք խախտել՝ առաջին մասնագիտությամբ բժիշկ եք, ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց, որ բժշկությամբ չզբաղվեցիք: -Ես, իհարկե, կարող էի բժշկականը չավարտել եւ զբաղվել այն գործով, որով զբաղված եմ, բայց քանի որ էությամբ պերֆեկցիոնիստ եմ, պարտավորված եղա նաեւ ակադեմիական կրթություն ստանալ, այսինքն՝ ընդունվել
King Crimson-ը վերադառնում է
Պրոգրեսիվ ռոքի լեգենդ King Crimson խումբը վերադառնում է: Այս լուրն արդեն հասցրել է բուռն քննարկումների թեմա դառնալ ռոքի այդ ենթաոճի երկրպագուների շրջանակներում: King Crimson-ի գաղափարախոս եւ առաջատար, կիթառահար Ռոբերտ Ֆրիպը խմբի` ակտիվ գործունեության վերադառնալն ազդարարեց իրեն պատկանող լեյբլի` Discipline Global Mobile-ի պաշտոնական կայքում գրառման միջոցով: Սեպտեմբերի 24-ին Discipline Global Mobile-ի կայքում տեղադրվեց Ռոբերտ Ֆրիպի օրագրի`
Հայաստան-2020
Նախագահին շարունակում են հարցնել Ընդդիմադիր պատգամավոր Անի Զախարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հարց է հղել ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանին՝ ճի՞շտ է արդյոք, որ նախագահի կինը 1000 դոլարանոց շամպուն է օգտագործում: Պարոն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել այդ շամպունի ուղիղ կեսը լցնել առանձին սրվակի մեջ եւ փոխանցել տիկին Զախարյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Ավագյանը այդ հարցը որակեց որպես
Կախա Գոգոլաշվիլի. «Ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը տալու են իշխող կուսակցությանը»
Այսօր «Մեդիա կենտրոնում» Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում, որի թեման Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններն էին: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին իր խոսքում նշեց, թե «Ազգային շարժումը» շատ ցածր վարկանիշ ունի, ինչ վերաբերում է մամուլին, ապա ԶԼՄ-ները ազատ են դարձել` մասնավորապես նրանք, որոնք համարվում են իշխանամետ: «Վրաստանի
Եվրոդատարան դիմած ԳԱԼԱ -ն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները չխանգարեն հեռուստաընկերությանը
2007 թվականի հոկտեմբերից տարաբնույթ հալածանքների ենթարկվող Գյումրու անկախ լրատվական ալիքի բողոքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նկատի ունենալով, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո՝ այս հեռուստաընկերության հետևից ընկել էին տարբեր գերատեսչություններ ու կառույցներ, հարկայինը թվեր էր նկարում` պնդելով, որ ԳԱԼԱ-ն թաքցրել է իր եկամուտները,
Պետբյուջեի հինգ տոկոսը ապահովում է հանքարդյունաբերությունը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այսօր տեղեկացրեց, որ օգտակար հանածոների արդյունահանման 439 թույլտվություն է տրվել, որից 30-ը տրվել է նոր օրենսգրքի համաձայն, այսինքն, առանց մրցույթի։ Հայաստանում 2013 թվականին կարդյունահանվի մոտ 31 միլիոն տոննա մետաղական հանքաքար`2010-ի 17 միլիոն տոննայի համեմատ: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2013 թվականի առաջին կիսամյակում արդյունահանվել է 14.9 մլն
Վահան Հովհաննիսյանի մասին. «Ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը նման առաջարկի չպետք է համաձայներ»
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ եւ քննադատություններ եղան, որ ՀՅԴ անդամն ուզում է մոտ լինել իշխանության կերակրատաշտին, որ ընդդիմադիր ուժը գնում է գործարքների եւ այլն: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ նման արտահայտություններ ինքը չէր անի. «Կարող եմ ասել, որ Հայաստանի դիվանագիտական
«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
Արարատ Զուրաբյան. «Եթե ընդդիմությունն այսպիսին մնա, Հայաստանը կգնա կործանման»
Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց, որ իշխանությունն իր հնարավորությունը չիրացրեց: Հարցին՝ իսկ ընդդիմությունը իրացրե՞ց իր հնարավորությունները՝ նա պատասխանեց. «Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը, կփորձենք այդ բացը լրացնել: Դա բավականին բարդ պրոցես է: Այն իրողությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, շատ ցավալի է: Փաստորեն, ընդդիմությունը կենտրոնացրել է իր ջանքերը ոչ այն
Արամ Սարգսյան. «ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին» (Տեսանյութ)
«Եթե այդպիսի բան լիներ, փաստվեր, որ ՀՀ նախագահը կազինոյում է խաղում, ապա կօգտագործեին Ադրբեջանի գաղտնի ծառայությունները»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ գնահատական տալով ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցին: ՀԴԿ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ն, ոչ թե ՀՀ նախագահը պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին: Շարունակելով միտքը՝ պարոն Սարգսյանն ասաց. «Այստեղ
Արարատ Զուրաբյանն արդեն կորուստներ է արձանագրել՝ Մաքսային միությունից
«Իշխանությունը գնաց այն ճանապարհով, որ մի քիչ զարմանք է առաջացնում: Մինչեւ սեպտեմբերի 3-ը մենք գնում էինք դեպի Եվրոպա, եւ մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանն այդ ճանապարհն ընտրեց: Նրա դիտարկմամբ՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, ինչ առավելություն է
Washington Post. Ընտրությունները Ադրբեջանում մեկնարկում են վախի մթնոլորտում
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը հետխորհրդային ամենաբռնատիրական երկրներից է, փաստում է ամերիկյան պարբերականը: Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել` իր ընթերցողներին ներկայացնելով Ադրբեջանում նախընտրական մթնոլորտը, ընտրություններին մասնակցող հիմնական ուժերին ու նաև կանխատեսումներ անելով իրադարձությունների հետագա ընթացքի մասին: Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիները ընտրությունների կգնան խորը ապատիայի հետ միախառնված վախի զգացումով, գրում է ամերիկյան պարբերականը: Չնայած
Լարված իրավիճակ՝ Վայոց Ձորում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը
shamshyan.com. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում
Գյուղացի միգրանտները վաստակած փողը խուսափում են ներդնել սեփական ծննդավայրում (Տեսանյութ)
ՄԱԿ-ի՝ «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը փաստում է՝ Հայաստանը ծերացող ու միգրանտներ արտահանող երկիր է
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին
Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով դիվանագիտական դպրոցի նախաձեռնությունը՝ կազմակերպելու ամենամյա այցեր, արտաքին գործերի նախարարը նշել է, որ դրանք արդեն ավանդական բնույթ են ստացել, և համոզմունք է հայտնել, որ նման այցերը
ճարտարապետ. «Փակ շուկան կորավ անվերադարձ»
Երբ մեկը, չունենալով կրթություն եւ էսթետիկա, որոշում է մի բան քանդել, դա ընդունելի չէ, բայց հասկանալի է, որ նրա ճաշակն ու պատկերացումները հուշարձանի մասին այդքանով ավարտվում են, բայց եթե պետության մեջ չկա մի ձեռք, որ ե՛ւ գեղագիտական ե՛ւ օրենքով կսաստեր դրան, համարում եմ ոչ միայն նախաձեռնության, այլեւ պետության կորուստ:
Երջանիկ Աբգարյանին գոհացնո՞ւմ է Մաքսային միությանը միանալու առնչությամբ ՀԱԿ-ի արձագանքը
Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի ներկայիս մարտավարության հիմունքներին և Ձեր այդ հարցին չեմ կարող պատասխանել։
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու մասին. «Վաղը նույն հաջողությամբ պետք է քանդենք ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքը»
Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է այն քանդել, քանի որ, ըստ նրա, օդանավակայանի կլոր շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ … Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի
Նունեի 500 հոգին Պուգաչովայի 70-ի դիմաց
Պետք է ուրախանալ, գնալ մոմ վառել, որ մեր արժեքային համակարգն այլեւս Նունեն է, թե չէ կարող էր Սպիտակցի Հայկոն լինել, կամ էլ՝ Վլեն։ Այսպիսի էքստրեմալ պայմաններում ապրող ազգ ենք. մեզ հաղթել հնարավոր չի։
ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոս
Երեկ` 07.10.2013, «Կենտրոն » հեռուստաալիքին իր տված հարցազրույցում ՀՊՃՀ ռեկտոր պրն. Ա. Ավետիսյանը պնդել է, որ ինքն ազատել է 4 դասախոս: Ասվածը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ուսումնական տարվա մեկնարկին ռեկտոր Ավետիսյանի կողմից արձակված հրամաններից մեկը, որը 34 դասախոսների ազատման վերաբերյալ է: Ինչով է պայմանավորված հայտնի լրատվամիջոցին պարոն Ավետիսյանի կողմից, մեղմ
Նիկոլայ Առուստամյան. «Համաներումը սկսված է»
Այսօր «Հենարան» ակումբում համաներման թեմային անդրադարձավ Արդարադատության նախարարության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: «Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է, նպատակը` զուտ մարդասիրությունն է: Համաներման ակտն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել, այս անգամ այն արարքները, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը` դրանց վրա եւս տարածվում է»,- նշեց Նիկոլայ
Մարգար Օհանյանը ազատ արձակվեց (Տեսանյութ)
«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Նա ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ: Տեսանյութը՝ HenaranAkumb-ի
Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը Երևանում
Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը: ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը: Փաստաթղթում մասնավորապես նշված է. -մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության
Արմեն Մարտիրոսյան. «Պետականությանը առաջին հարվածը հասցնում է մինչև հիմա ԵԽԽՎ մոնիթորինգի տակ լինելը»
«Իրատես de facto-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ – Սովորաբար քաղաքական գործիչները տալիս են հարցեր, որոնց պատասխանները գիտեն, Զարուհին գիտե՞ր, թե՞ չգիտեր իր հարցի պատասխանը։ – Այդ հարցը ավելի ճիշտ է իրեն ուղղել։ Թերևս նա ուզում էր հերքված կամ հաստատված տեսնել մամուլի հրապարակումները։ – Չե՞ք կարծում, որ դա ոչ Զարուհի Փոստանջյանի, ոչ


















































