Օրվա լրահոսը
Press TV. Իրանը հարգանքի տուրք է մատուցել ռեժիսոր Սամուել Խաչիկյանին
Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում և Հակոբյան կազմակերպությունում մեկ շաբաթյա ծրագեր են անցկացվել իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանի պատվին: Հայտնում է «Փրես Թիվի» հեռուստաընկերությունը: Հոկտեմբերի 26-ից մինչև 31-ը Իրանի մի շարք նշանավոր կինոգործիչներ, կինոքննադատներ մասնակցում էին Խաչիկյանի ֆիլմերի ցուցադրությանն ու քննարկմանը, որը կազմակերպել էր «Moj-e No Pegah» կինոյի ինստիտուտը: Ռեժիսոր, սցենարիստ և գրող Խաչիկյանը իրանական ֆիլմի ամենաազդեցիկ
Քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման միտումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի
Քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ ծուխ է նկատվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղքը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում՝ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.51-ին: Շենքի 1-ին հարկի
Հուշ -ցերեկույթ՝ նվիրված Վալերի Մարությանի հերոսական կյանքին
Նոյեմբերի 3-ին լրանում է բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները
«Խաղում են մարդկանց ճակատագրի հետ, անուն հանում, թե դարի մեծագույն բանդա են հայտնաբերել».Սերգեյ Գալոյան
«Արդեն ուղիղ երկու ամիս է` հետեւում եմ բոլոր դատավարություններին: Մեղադրողները, դատավորը եւ մյուսները չեն կարողանում կոնկրետ մեղադրանքներ առաջ քաշել, ոչ մի փաստով չեն կարողանում ապացուցել հանցագործությունը, բայց մարդիկ երկու տարի է՝ կալանքի տակ են»,-այսօր այս մասին «Ֆորում» մամուլի ակումբում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը` հավելելով, որ «Բանդայի գործ» գոյություն չունի, քանի դատարանով ապացուցված չէ. «Բանտարկել են
«Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ Ստրասբուրգում
Հոկտեմբերի 29-30-ին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել էին «Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ, որոնց նպատակն էր ներկայացնել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության դարավոր պատմությունը եւ ավանդույթները, ինչպես նաեւ` հայկական գինիները և կոնյակը: Հոկտեմբերի 29-ին միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդում՝ նիստերի դահլիճի նախասրահում: Միջոցառումը բացեցին ՀՀ
Հաշմանդամ կնոջ տունը սողանքի տակ է, նա երկուսուկես տարի աջակցության է սպասում
Նրան հնարավորություն չեն տվել խնդիրը ներկայացնելու վարչապետին 2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 73-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի
Բարեխիղճ տնտեսվարողները մասնակցում են մայրաքաղաքի բարեկարգմանը
Երևանում, եղանակային պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։ Տարեկան ծառատունկից բացի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր
Սաշիկ Սուլթանյան. «Եզդիների ազգային ինքնագիտակցության աճը երբեք չի հակասել հայկական պետականության շահերին»
Եզդիները վրդովված են. Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Թե որն է իրական պատկերը, այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ներկայացնել «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը: «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի տվյալները, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Նշված է, որ ՀՀ-ում բնակվում
Սպառողների 70%-ի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Ժամը 11.30-ից վերականգնվել է սպառողների 70%-ի էլեկտրամատակարարումը, NEWS.am-ին է հայտնել էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` մեկնաբանելով Երեւանում էլեկտրականության անջատման պատճառները: Ըստ նրա` ժ. 10.24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի համակարգից: Ժ. 10.26-ին էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը վերականգնվել է, եւ Իրանից Հայաստան շարունակում է 1290 մՎտ հզորությամբ հոսանք մատակարարվել: Ներկրման պատճառն այն է, որ հայկական ԱԷԿ-ը, որն
Սպանության սպառնալիքներ տված անձը հայտնաբերվել է
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան
Արարատի քաղաքապետարանը խոչընդոտո՞ւմ է ԲՀԿ-ի թեկնածուի քարոզարշավը
Արարատ քաղաքի քաղաքապետի ԲՀԿ կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Մանուկ Առաքելյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն մի քանի օր է՝ դիմում են Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատարին, որ անցկացնեն քարոզարշավ, սակայն նա մերժում է՝ պատճառաբանելով, որ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 7-ը զբաղված է լինելու Վազգեն Սարգսյանի հրապարակը: «Ոչ մի միջոցառում չկա, մի քանի
Ազատեք իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանին կալանքից
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մարտիրոսյանի վարույթում քննվող թիվ 57111413 քրեական գործով գլխավոր դատախազին է դիմել մեղադրյալ Վահագն Արտաշեսի Ղազարյանի շահերի պաշտպան, ՀՀ ՓՊ փաստաբան Ամալյա Ավագյանը: «Խնդրում եւ պահանջում եմ ցուցում տալ Ձեր ենթականերին, իմ պաշտպանյալ Վահագն Արտաշեսի Ղազարյանի նկատմամբ քրեական
Տարօրինակ է, բայց փաստ է
«Առավոտ» լրագրում կարդացի եւ խիստ զարմացա, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռը՝ Ռուզաննան, մնացել է փողոցում: Այդ ինչ իրավա-բարոյական նորմ է, որ Շարա Տալյանի թոռանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Բեռլինի գրավմանը մասնակցած Միշա Բաբաջանյանի միակ աղջկան սեփական տնից դուրս են անում, թե իբր աղջկա մայրը՝ Լուսյա Տալյանը, տունը նվիրաբերել է հեռավոր ազգականի,
«Հայաստանը ջերմ երկիր է եւ լավ գործընկեր»
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնն այս տարի հյուրընկալել է համանուն ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը: «Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը նշեց, որ իրենց բուհի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը մաս է կազմում Ֆրանկոֆոն ամբիոնների միջազգային ցանցի, որում գործում է 18 այդպիսի ամբիոն՝ աշխարհի
Թեքգյոզյանի վեպը՝ Երեւանում ողջ մնացածներին
Այլեւս հանրության սեփականությունն է վավերագրող Հովհաննես Թեքգյոզյանի հերթական՝ «Մաշկացավ» վեպը: Հեղինակի նախորդ 4 գրքերում՝ «Փայտե շապիկ», «Ապակուարե», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաք», առկա են ստեղծագործողի ոճային եւ թեմատիկ տարբերությունները: Արվեստագետը միստիկ զգացողություններից սահուն անցում է կատարում դեպի վավերագրություն: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ Հովհաննես Թեքգյոզյանն ասաց. «Ժամանակակից արվեստը, ըստ իս, վավերագրություն է, որը ժխտում է գեղարվեստ
Դավիթ Դանիելյանի «Բնության գույները»
Հայաստանի բնության պետական թանգարանի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը եւ բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչը հնարավոր է միայն բնության վերաբերյալ գիտելիքների խորացման եւ վերջինիս նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելու միջոցով: Իսկ բնությունն իր գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու գույների բազմազանությամբ միշտ էլ ոգեշնչել է տաղանդաշատ արվեստագետների: Այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործում է «Բնության գույները»
Մահացել է Լու Ռիդը
Velvet Underground-ի առաջատար եւ ռոքի նորարար, լեգենդար Լու Ռիդը մահացել է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Նա 71 տարեկան էր: Երաժշտի մահվան պատճառը դեռեւս հայտարարված չէ, սակայն մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Լու Ռիդը լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել: Այն ժամանակ նրա կինը` Լորի Անդերսոնն ասել էր, թե մինչեւ վիրահատությունը Ռիդը «մահանում էր»:
Նրա հյուրընկալ տան դուռը չփակվեց երբեք
Ծովակ Համբարձումյանի հիշատակին Հանրահայտ ճշմարտություն է՝ երկրային կյանքից հեռանալը դեռ վախճանը չէ. մարդն ապրում է այնքան, քանի դեռ հիշում ու սիրում են նրան։ Ու այսօր մտերիմներից շատերն անգամ ստույգ չեն հիշում, թե ե՞րբ ծանր բոթը շանթահարեց ամենքին՝ «Ծովակ Համբարձումյանը է՛լ չկա»։ Մեծ երեւանցին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, բազմաթիվ մրցույթ¬փառատոների դափնեկիր, դաշնակահար, հրապարակագիր, թանգարանագետ, երգիծաբան,
Շախմատային զուգահեռներ
Ինձ թվում է՝ լավ է, որ մենք շախմատային տերություն ենք, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի սանդղակով երկրորդն է, որ մեր հավաքականը շախմատային օլիմպիադաներում փայլուն է հանդես գալիս: Հրաշալի է, որ մեր առաջին նախագահն իր վերլուծություններում շախմատային զուգահեռներ է անցկացնում: Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ զարգացած լինեին ամերիկյան ֆուտբոլը, բեյսբոլը կամ գոլֆը: Քաղաքական տեքստի համար չափազանց անհարմար սպորտաձեւեր
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Ինքը ինձ շատ էլ լավ է հիշում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Զորին էլի իրա էշն ա՞ քշում:
Ինչպիսի՞ն է լինելու եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 2-ին հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ, մառախուղ և ցածր տեսանելիություն: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով: Արևմտյան շրջաններում կպահպանվի արևային եղանակը: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Նոյեմբերի 2-ից 4-ը կդիտվի առանց
Կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը: Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛
Միջնորդել են Իշխան Զաքարյանի համար
«168 ժամը» գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է»: Լրատվամիջոցի տեղեկություններով` օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել ԱԺ պատգամավորներ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և վարչության անդամ Սեյրան Սարոյանը և միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին: Նյութն ամբողջությամբ
Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին դուրս կգրեն հիվանդանոցից
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն հիվանդանոցից, եւ նա տուն կգնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Ըստ բժշկի՝ դերասանի վիճակը նորմալ է: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Ծառուկյանի հետ
«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ` ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու եւ այլ հարցերի մասին: Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է
Կայացավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի համաշխարհային շնորհանդեսը
Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգների համաշխարհային շնորհանդեսը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Պատարագը նվիրվում էր 19-րդ դարի երգահան, խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզայի 160-ամյակին: Կարա-Մուրզան մշակել է ինչպես մի շարք ժողովրդական, այնպես էլ համաշխարհային երգեր: Նա նաև կազմավորել է առաջին հայկական քառաձայն երգչախումբը: Կարա-Մուրզայի պատարագը
Ռոնալդուն կարող է բոյկոտել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, չմասնակցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Պորտուգալացի ֆուտբոլիստին վիրավորել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքերը, որոնք նա ասել է Օքսֆորդի համալսարանում: Բլատերն իրեն իրավունք էր վերապահել արհամարհական տոնով դիտողություն անել Ռոնալդուի հասցեին՝ ակնարկելով, որ նա Մեսսիին գերազանցում է միայն նրանով, որ ավելի շատ ժամանակ է ծախսում սանրվածքների
Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների
Երեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել
Շարմազանովի պատասխանը. «Չեմ կարծում, որ 2,5 ժամ տեւած նիստի մանրամասները պետք է սղագրած տեսքով ներկայացնեմ»
Այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի` այդ կառույցին միանալուն. «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»: Ավելի ուշ Aravot.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեց` նիստի ժամանակ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ


















































