Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ Ստրասբուրգում

Նոյեմբեր 02,2013 16:19

 Հոկտեմբերի 29-30-ին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել էին  «Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ, որոնց նպատակն էր ներկայացնել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության դարավոր պատմությունը եւ ավանդույթները, ինչպես նաեւ` հայկական գինիները և կոնյակը:

Հոկտեմբերի 29-ին միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդում՝ նիստերի դահլիճի նախասրահում: Միջոցառումը բացեցին ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը նույն օրը ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում, եւ Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շթաան:

Հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգի Առեւտրա-արդյունաբերական պալատում անցկացվեց հայկական գինիների եւ կոնյակի համտես-երեկո, որին հրավիրված էին նաեւ Ստրասբուրգի քաղաքապետարանի, Առեւտրա-արդյունաբերական պալատի, Ստրասբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներ, ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչներ, դիվանագետներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ալզասի տարածաշրջանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լուի Հյորլեն: Ստրասբուրգը միջոցառմանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Նավել Րաֆիկ-Էլմրինին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930