Օրվա լրահոսը
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Ինքը ինձ շատ էլ լավ է հիշում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Զորին էլի իրա էշն ա՞ քշում:
Ինչպիսի՞ն է լինելու եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 2-ին հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ, մառախուղ և ցածր տեսանելիություն: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով: Արևմտյան շրջաններում կպահպանվի արևային եղանակը: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Նոյեմբերի 2-ից 4-ը կդիտվի առանց
Կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը: Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛
Միջնորդել են Իշխան Զաքարյանի համար
«168 ժամը» գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է»: Լրատվամիջոցի տեղեկություններով` օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել ԱԺ պատգամավորներ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և վարչության անդամ Սեյրան Սարոյանը և միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին: Նյութն ամբողջությամբ
Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին դուրս կգրեն հիվանդանոցից
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն հիվանդանոցից, եւ նա տուն կգնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Ըստ բժշկի՝ դերասանի վիճակը նորմալ է: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Ծառուկյանի հետ
«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ` ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու եւ այլ հարցերի մասին: Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է
Կայացավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի համաշխարհային շնորհանդեսը
Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգների համաշխարհային շնորհանդեսը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Պատարագը նվիրվում էր 19-րդ դարի երգահան, խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզայի 160-ամյակին: Կարա-Մուրզան մշակել է ինչպես մի շարք ժողովրդական, այնպես էլ համաշխարհային երգեր: Նա նաև կազմավորել է առաջին հայկական քառաձայն երգչախումբը: Կարա-Մուրզայի պատարագը
Ռոնալդուն կարող է բոյկոտել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, չմասնակցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Պորտուգալացի ֆուտբոլիստին վիրավորել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքերը, որոնք նա ասել է Օքսֆորդի համալսարանում: Բլատերն իրեն իրավունք էր վերապահել արհամարհական տոնով դիտողություն անել Ռոնալդուի հասցեին՝ ակնարկելով, որ նա Մեսսիին գերազանցում է միայն նրանով, որ ավելի շատ ժամանակ է ծախսում սանրվածքների
Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների
Երեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել
Շարմազանովի պատասխանը. «Չեմ կարծում, որ 2,5 ժամ տեւած նիստի մանրամասները պետք է սղագրած տեսքով ներկայացնեմ»
Այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի` այդ կառույցին միանալուն. «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»: Ավելի ուշ Aravot.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեց` նիստի ժամանակ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ
Ալեքսանյանի քրոջ որդին թքել է ակտիվիստի թղթի վրա, հետո մի կողմ նետել․ Պատմում է Կարո Եղնուկյանը
«Փակ շուկայի հարցը փակված չէ»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է Նախախորհրդարանի անդամ, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը: Իրենց հասցեին ուղղված քննադատություններին էլ, թե արդեն ասելիքի դեֆիցիտ ունեն, հակադարձում է. «Մեր ասելիքը հստակ է՝ պատժել օրենքը խախտողներին եւ վերականգնել շուկան: Երկուսն էլ իրագործվող հարցեր են: Այնպես չէ, որ չեն կարող պատժել հանցագործին: Շուկան, որպես
Գյուղացիները սպառնացել են այրել խաղողի մասնավոր այգիները
Վերջերս Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիները խուճապի մեջ էին. նրանք մտավախություն ունեին, որ իրենց խաղողի բերքը չի իրացվի, քանի որ այդ տեղանքում կան խաղողի մասնավոր այգիներ,որոնք խոշոր արտադրողներին են պատկանում: Օրեր առաջ աղավնաձորեցիները նույնիսկ փորձել են խոչընդոտել մասնավոր այգիների բերքահավաքը, սպառնացել են այրել այգիները, ու թեեւ այս պահին խնդիրը հարթվել է, սակայն վերջնական չի
Նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը չեն հրաժարվի բարձր աշխատավարձից
«Այս բյուջեն մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական բյուջե է: Մենք այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետեւ հատկացումների 47 տոկոսը ուղղված է սոցիալական ոլորտին»,- այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ գործադիրի նիստում խոսել են Մինսկի հանդիպման մանրամասներից
ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի մոտ երեք ժամ տեւած նիստերում այսօր հրաժարականների հարցեր չեն քննարկվել, ինչպես որ շրջանառվում էր ողջ օրվա ընթացքում: Հիշեցնենք, խոսքը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի հարցի մասին է: Նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկվել է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը,
Կապան համայնքի ավագանու որոշումը առ ոչինչ կճանաչվի՞, թե՞ ոչ
Դեռեւս հունիսի 28-ին մի շարք կապանցիներ նախաձեռնող խմբի աջակցությամբ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի յոթի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատաքննությունն արդեն ավարտվել է, իսկ նոյեմբերի 4-ին կլինի վճռի հրապարակումը: Նշենք, որ
Gagrule. Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձան կտեղադրվի
Ժնևի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրելու որոշում է կայացրել: Հայտնում է «Գագրուլ» լրատվականը՝ հղում անելով «Թայմթուրք»-ին: «Հուշի լուսատուներ» սարքելու առաջարկությունը ներկայացրել էր Մելիք Օհանյանը 2011թ.: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղի լրատվամիջոցներին ասել է, որ այդ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես դատապարտելու փորձ և որ հուշարձանը ցեղասպանության միջով անցած բոլոր ազգերին է նվիրված լինելու:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Տավուշի մարզի Կայան-ավանի թիվ 1 դպրոցի համագործակցության արդյունքները
Տեղակայված Հաաստանի և Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ, Կայանը փոքր ավան է, ուրն ունի 306 բնակիչ: Անյուամենանիվ, ի շնորհիվ Կայան-ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտ, որոնք գալիս են մոտակա համայնքերից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի և օլիմպիադաների` ողջ հանրապետության տարածքում: Սրանք էին հիմնական դրդապատճառները, որ
Ավարտվեցին Տ.Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի լիազորությունները
Այսօր ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Նա սովորել է Յերուսաղեմի Պատրիարքարանում և 1967թ. տեղափոխվել Ֆրանսիա: Մինչև 1975թ. նա Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պաշտոնավարն է եղել, դրանից հետո մինչև 1980թ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ
«Երեւան Սիթին» պաշտպանում էր մերկ տղամարդը
Այսօր «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության կողմից կազմակերպած հերթական երթը առանձնացել է նախաձեռնության անդամներից «Երեւան Սիթին» պաշտպանող յուրահատուկ պաշտպանով: Պայքարի յուրահատուկ ձեւն ընտրած տղամարդը համառորեն մերկացել է «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամների դեմ, որին ոստիկանները մի կերպ են հեռացրել տարածքից: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Արամ Մանուկյանն ուԼևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի պահպանողականների և բորեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաև Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման պայմանագրին և Մաքսային միությանն, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող
Մեկնարկում է «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովը
Մատենադարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա, արդեն 7-րդ համաժողովի բացման արարողությունը: Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ: «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:
Ստյոպա Սաֆարյան. «Լուծումը մեկն է՝ հրաժարվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վտանգավոր մտքից»
«Երեւանի փոխքաղաքապետը տրանսպորտի ուղեվարձի հարցով բառացի «ցուցմունք» տվեց քաղաքապետի դեմ»,- այս մասին վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների հետ ավագանու հարցուպատասխանի ընթացքում Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայտարարություններին, կապված՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը վերաբերող իր հարցադրմանը: Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե օրերս Ազգային ժողովում լրագրողների
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Նոյեմբերի 1-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների, մարզային վարչությունների և բաժինների ղեկավարներ։ Քննարկվեցին կարգապահական մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին
Գյումրեցի ծերունիները՝ նախագահի հրաժարական տալ-չտալու մասին
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում մշտապես հավաքվող ծերունիները կարծիք հայտնեցին, որ թեև Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իրենց խերի մեջ չի լցրել, նրա օրոք Գյումրին լավ էլ թալանվել է, սակայն վերջինս շատ ճիշտ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին: «Որ խորհուրդ է տվել, լսողն ո՞վ է, եթե մարդ է, նամուս ունի, պետք
Փոշով ու ծանր մետաղներով հատկապես Կենտրոնն է «հարուստ». (Տեսանյութեր)
Օդում ծանր մետաղների առկայությամբ «հարուստ» է մայրաքաղաքի հարավային հատվածը, փոշու աղտոտվածության բարձր մակարդակով` հյուսիսայինը: Այս երկու բաղադրիչներով միասին մայրաքաղաքի կենտրոնի օդն է աղտոտված: Այսօր «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանը: Երեւան քաղաքի օդի որակի մոնիթորինգը ցույց է տվել, որ հատկապես` Կենտրոնում Շենգավիթ եւ էրեբունի համայնքներում բարձր է
Ի պատասխան Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարները տարբեր տողերում արտացոլված լինելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալությունը պարզաբանում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով «Առողջապահություն» բաժնում նախատեսված է. 1.«Հիվանդանոցային ծառայություններ» բաժնում «Զորակոչային և
Ֆիլիպ Կանտրե. «Հայկական գեն չունեմ»
Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի առիթով ի թիվս այլ գործիչների, Հայաստան է ժամանել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբու Դյուֆի՝ կրթության, երիտասարդության եւ սպորտի գծով խորհրդական Ֆիլիպ Կանտրեն: Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն լավ գիտի Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կանտրեն Հայաստանը որակեց իբրեւ հոգեհարազատ երկիր, ապա
Հայաստանում հաշվել են 24 հազարից ավելի պատմական հուշարձան
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները՝ նվիրված պատմական հուշարձանների պահպանության, ժառանգության ապահովման միջոցառումներին ու հիմնախնդիրներին: Օրակարգային հարցերը երկուսն էին՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող նախագիծն ու ոլորտում առկա
Նոյեմբերի 5-ին կդադարեցվի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը ñ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրևանդ 1 և Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում Մայակ, Բանավան


















































