Լրահոս
Օրվա լրահոսը

Կապան համայնքի ավագանու որոշումը առ ոչինչ կճանաչվի՞, թե՞ ոչ

Նոյեմբեր 01,2013 21:13

Դեռեւս հունիսի 28-ին մի շարք կապանցիներ նախաձեռնող խմբի աջակցությամբ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի յոթի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով:

Դատաքննությունն արդեն ավարտվել է, իսկ  նոյեմբերի 4-ին կլինի վճռի հրապարակումը: Նշենք, որ Կապանում ստեղծված նախաձեռնող խմբի անդամները անընդունելի են համարել, որ համայնքային իշխանությունը, ավագանին առանց կապանցիների կարծիքը հաշվի առնելու համակարգի սպասարկումը որոշել են 25 տարի  ժամկետով տրամադրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը, որի  գործունեության վերաբերյալ կապանցիները պարբերաբար իրենց  դժգոհությունն են արտահայտել: Կապանում նաեւ ստորագրահավաք էր անցկացվել եւ մոտ 11 հազար բնակիչ ավագանու այդ որոշմանը դեմ էր արտահայտվել:

Դատարան դիմած հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Էդգար Հովհաննիսյանը կարծում է, որ դատարան ներկայացված փաստերն ավելի քան բավարար են, որպեսզի հայցը բավարարվի: «Մերժելու դեպքում կգնահատենք ու կվերլուծենք հիմքերը եւ որոշում կկայացնենք բողոքարկելու կամ խնդրին մեկ այլ եղանակով մոտենալու հարցը: Չնայած, այն փաստերը, որ դատարան են ներկայացված, մեզ այլ բան են հուշում: Թեեւ, կարծում եմ, եթե հայցը մերժվի, ապա կարող է միայն ձեւական տեսանկյունից լինել, քանի որ  բովանդակային առումով hիմք չենք տեսնում մերժելու: Սակայն, անկախ ամեն ինչից չենք կորցնում լավատեսությունը եւ սպասում ենք արդար վճռի», -ասաց Էդգար Հովհաննիսյանը: Նշենք, որ նախաձեռնող խումբը եւ Կապանի քաղաքապետարանը փորձում են խնդրին կառուցողական տեսանկյունից մոտենալ եւ գտնել հարցի կարգավորման այնպիսի տարբերակ, որն ի նպաստ համայնքի կլինի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930