Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Տավուշի մարզի Կայան-ավանի թիվ 1 դպրոցի համագործակցության արդյունքները

Նոյեմբեր 01,2013 20:51

Տեղակայված Հաաստանի և Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ, Կայանը փոքր ավան է, ուրն ունի 306 բնակիչ: Անյուամենանիվ, ի շնորհիվ Կայան-ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտ, որոնք գալիս են մոտակա համայնքերից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի և օլիմպիադաների` ողջ հանրապետության տարածքում:

DSC08652-copy

Սրանք էին հիմնական դրդապատճառները, որ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը 2012թ սեպտեմբերին մշակեց հատուկ աջակցության ծրագիր և ձեռնամուխ եղավ դրա իրականացմանը: Դպրոցին կից խարխլված շենքում նախատեսվում էր բացել նախակրթարան, ուր պետք է հաճախեին մոտ 50-60 երեխա: Սակայն շենքն ուղղակի փլվում էր և երեխաներին  վտանգավոր էր նույնիսկ այդ շենքին մոտիկ թողնել: Մեր խորհին համոզմամբ, այս շրջանում ուսումնական հաստատությունների պայմանների բարելավումը  առնվազն ինչ-որ չափով կարող էր կանխել մարդկանց իրենց համայնքը լքելու մտադրությունից:

IMG_5974-copy

Հիմնանորոգման աշխատանքնեը բաժանվեցին երկու փուլի և մեկնարկեցին դեռ 2012 թվականին` տանիքի հիմնանորոգմամբ: 2013 թվականի մայիսին ՔՐՈՆԻՄԵՏ Բարեգործական հիմնադրամը սկսեց և հոկտեմբերին ավարտեց նախակրթարանի ամբողջ շենքի կապիտալ նորոգումը:  Այս նախաձեռնությունի կյանքի կոչելու համար ներդրվեց մոտ 40 միլիոն ՀՀ դրամ:

Կարևորելով կրթությունն օժանդակող ծրարգրերի իրականացումը հատկապես սահմանամերձ շրջաններում, ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի այս նախաձեռնության արդյունքում երեխաների համար ստեղծվեցին իսկապես հարմարավետ և բարենպաստ պայմաններ ուսումնական պրոցեսը առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ գերմանական ընկերությունը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Գիր սիրե, ղալամ սիրե, Սերժ Ղուլարյան…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930