Օրվա լրահոսը

Մեկ օրում Հայաստանի սահմանը հատել է 8 հազար մարդ

Բագրատաշենի մաքսակետի աշխատողներն ասացին, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ օրում հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետն անցել է 8 հազար մարդ: Այդ թիվն այնքան է մտահոգել, որ սկզբում վախեցել են այն Երեւան հաղորդել: Մաքսակետի աշխատողների վկայությամբ` գնացողների զգալի մասը Հայաստանից հիմնական է հեռանում: Ներկայումս Բագրատաշենի անցակետով օրական միջին հաշվով Հայաստանից հեռանում է 4-5 հազար մարդ: Գնացողների

Աշխարհումս

– Բաբելոնը մեծ քաղաք է, բայց ես քեզ եմ սիրում,- մեզ համար գրեթե անմատչելի հազարամյակներում սեպագրերով հաստատեց եւ վավերացրեց աշխարհումս անհայտ  բանաստեղծը: Հաստատեց ու այդպես էլ անանուն անհայտացավ: Եվ այսօր ոչ աղջիկը  կա, որին ձոնել էր խոսքը, ոչ մեզ անծանոթ բանաստեղծը, եւ, ամենասարսափելին, չկա նաեւ Բաբելոն մեծ քաղաքը: Չգիտեմ՝ ով հուշեց այդ անհայտ, հանճարեղ բանաստեղծին

«Մինչեւ հաջորդ ընտրությունները Հայաստանը դժվար թե որեւէ միության անդամակցի»

Օրերս «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ քննարկման ժամանակ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը մաքսային տարիֆների ձեւակերպումների ընթացակարգային հարցում: «Առավոտը» պարոն Ղազինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Հայաստանն ինքնիշխանությունը կորցնելու է ոչ

Պաշտպանը տուժողի համար էլ է պահանջում դատահոգեբուժական փորձաքննություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանի նախագահությամբ շարունակվում է Արման Երիցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Արման Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մալաթիա»» գյուղմթերքների շուկայում, նախնական համաձայնության գալով ոմն Արսենի հետ, դանակի գործադրմամբ հարձակվել է Սամվել Մեժլումյանի վրա և տուժողից հափշտակել

Ո՞վ էր այն «ինչ-որ մեկը», որ խոսել էր «ատկատներից» (Տեսանյութ)

«Ես ասացի՝ ոչ, առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հակադարձելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչ-որ մեկն ասում էր, որ ոլորտում ատկատ կա, նախարարը խորհուրդ տվեց. «Ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք՝ որտե՞ղ կա: Ես խոսում եմ առողջապահության նախարարության փոխարեն, պատասխանատու եմ իմ խոսքերի համար»:  Դերենիկ Դումանյանն ասաց,

Ինչու ուսանողները բուհական պաշտոնաթերթերում չեն գրում իրենց խնդիրների եւ այլնի մասին

«Ես հիմար չեմ, որ թողնեմ ուսանողը դառնա ինչ-որ դասախոսի զայրույթի թիրախը: Ինչքան էլ համոզում եմ, որ նրանք չեն տուժի, միեւնույն է՝ ուսանողները չեն ուզում գրել իրենց հիմնախնդիրների շուրջ»,- ասում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթը հանդիսացող «Մանկավարժական համալսարան» թերթի խմբագիր Սիլվա Ասրյանը: Պատմում է՝ երբ բուհի ուսանողները գալիս, խմբագրից խորհուրդ են հարցնում՝ ինչի մասին գրել,

«Ազգային գոհարները պետք է կուսական մնան»

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դիտարկումները Օրերս լույս է տեսել Կոմիտաս, Հ. Ճանիկյան, Ս. Մելիքյան, Ռ. Աթայան, Ա. Ոսկանյան հեղինակախմբի «Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն՝ խտասալիկով: Այս ժողովածուն կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի շուրջ 40 տարիներին խմբագրած, գեղարվեստական ձեւի բերած ու ձայնագրած աշխատանքն է: «Առավոտի» հետ զրույցում Արզաս Ոսկանյանն ասաց,

Թամմամի Երեւանը

Դամասկոս-Երեւան չվերթով նա մի օր Երեւան եկավ ու այլեւս հետ չվերադարձավ: Էմիգրանտի պիտակը ազգությամբ արաբ Թամմամ Համզան երբեք չի կրել, ուստի Երեւանից հեռանալ՝ «թամամ աշխարհ պտուտ գալու», նա չի շտապում: -Ե՞րբ էր քո «բենեֆիսը» Երեւանում: -13 տարի առաջ, գիշերը: – Իսկ տպավորություններն ու սպասումնե՞րը… -Ինչպիսի՞ն պետք է լինեին դրանք, եթե առաջին անգամ ես Հայաստանում ու

Դարձյալ աշակերտական ստուգողական գրավոր աշխատանքների տետրերի մասին

Երբ մոտեցավ սեպտեմբերը` նոր ուսումնական տարին, կրկին թեժացան կրքերը դպրոցներին պարտադրված գրավոր աշխատանքների տետրերի հարցի շուրջ: Ինչ է կատարվում իրականում, կփորձենք ներկայացնել ձեր դատին: Մի քանի տարի առաջ հանրակրթական դպրոցներում ներդրվեց գնահատման նոր համակարգ: Դրա հետ կապված՝ ՀՀ ԿԳՆ կառույցների կողմից մշակվեցին ընթացիկ գնահատման կարգը, տեսակները, սահմանվեց կիսամյակի ընթացքում անհրաժեշտ թեմատիկ, գործնական եւ կիսամյակային ամփոփիչ

Անձնագրում կնիք չդնելու պատճառով ցանկացել է ինքն իրեն վնասել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։ Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա

Ամեն ինչ ռուսների վրա մի՛ գցեք

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը: Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն: Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է: Եվ պետք չէ ձեւ անել, որ այս դեպքում էլ Ռուսաստանն է մեզ ինչ-որ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. «ԵՄ-ի դռները միշտ բաց են եղել և միշտ բաց կլինեն Հայաստանի համար» (Տեսանյութ)

«ԵՄ-ն միշտ հարգում է իր գործընկերներից յուրաքանչյուրի սուվերեն որոշումը: Ուստի, եթե Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, այդ որոշումը ևս մենք կհարգենք»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցումը խոչընդոտ չի՞ լինի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Միևնույն ժամանակ դեսպանը շեշտեց. «Մենք պետք է վերանայենք մեր համագործակցությունը և պատրաստ

Վիճաբանություն ջրագնդակի մրցումների ժամանակ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին:  Մեկնած օպերատիվ խմբին ժամը 19.00-ին 1955 թ. ծնված Ռուբեն Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հրավիրված է եղել նշված հասցեում գտնվող լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումներին,

Երիտասարդները քննարկում են ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ Մաքսային միության անդամակցության համատեքստում

«Եվրոպական երիտասարդական պառլամենտի աշխատանքները կազմակերպելը մեզ համար հեշտ չէր. եղան բազում հիասթափություններ, չստացված վիզաներ, հետաձգված այցեր և այն: Բայց անհրաժեշտ էր կամք, համառություն և պատրաստակամություն, որպեսզի այս ամիսների ընթացքում Եվրոպական երիտասարդական պառլամենտը լիներ և աշխատեր Հայաստանում»,-այսօր Ամերիկյան համալսարանում հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Սյուզաննա Շամախյանը:  Նոյեմբերի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:  Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք,

ԲՀԿ-ական պատգամավոր. «Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը ճիշտ է համարում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորն ասաց. «Մաքսային միությունը մտնելը լավ է նրանով, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին, տարիներ շարունակ շփվել ենք, հարաբերությունները միշտ նորմալ են եղել։ Եվրամիությանն ինտեգրվելու խնդիրը նույնպես կարելի է նայել, այնտեղ էլ լավ կողմեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: «Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ

«Վա՜յ, էս ինչի՞ սաղ իջան»

Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչի համար պիտի Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ու ավելացրել է, թե արտագաղթն, իհարկե, շատ վատ բան է, բայց եթե երկիրը դատարկվում է՝ դա դեռ չի նշանակում, որ մարդիկ լքում են իրենց պետությունը կամ օրրանը։ Համլետ Հարությունյանն էլ հայտարարել է, թե արտագաղթը շատ ցավալի երեւույթ է, բայց ինքը դրա

Հանրային խորհրդում «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը քննարկվել է շահագրգիռ կողմերի ներկայությամբ

Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը: Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև

Խոշոր վթար Երեւանում, տասից ավելի վիրավորներ կան

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում Երեւանի Հալաբյան փողոցում բախվել են 7 ավտոմեքենաներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 10-ից ավելի վիրավոր, որոնց քաղաքացիների ուժերով շտապ օգնությունը տեղափոխում է հիվանդանոցներ: Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:

Բժիշկների միջին աշխատավարձը հուլիսի 1-ից կկազմի 178 հազար դրամ

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եկող տարվա պետբյուջեի նախագծով առողջապահությանն ուղղված ծրագիրն անվանում է «սոցիալական համերաշխության ծրագիր»: Համենայնդեպս, Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա այդպես հայտարարեց:  Եզրակացությունը հիմնված է նրա վրա, որ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսվում է անվճար բուժօգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով այն ընտանիքներին, ովքեր 35 բալ

ԱՄՆ-ի «սև ցուցակում» Լեպսի հետ ընդգրկված են նաև հայեր

«Ազատություն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև գործարարներ Արթուրթ Բադալյանի և Լազար Շահբազյանի նկատմամբ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնի երգիչ Գրիգորի Լեպսին մեղադրում է ռուսական մաֆիայի հետ ակտիվ համագործակցության մեջ: Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն ընդգրկվել է պատժամիջոցներ նախատեսող հատուկ ցանկում, որ տեղադրված է ամերիկյան գերատեսչության պաշտոնական կայքում: Այս ցուցակում Լեպսն ընդգրկվել

ՀԳՄ նոր նախագահը գովում է իր նախորդին

Վերջապես փոթորիկը գրողների աշխարհում հանդարտվեց։ Հետաքրքիրն այն է, որ գրողները, ներխուժելով տիեզերական անհուններ, մանրախնդրություն են ցուցաբերում առօրյա կյանքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ զրուցեցինք գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։  – Այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Յուրաքանչյուր գրող առանձին անհատ է, և ընդհանրացնել բոլորի մտածողությունն ու բնավորությունը ճիշտ չեմ համարում։ Երբ որևէ բացասական դեպքի մասին ենք

Երեք վրաերթ մայրաքաղաքում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը Հայաստանում ֆիլմ է նկարահանում

«Իրատես de facto–ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր ԱՆՆԱ ԿՈՆԴՈՆ (Աննա Աչդյանը), ով վերջերս Հայաստանում էր՝ լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներով։ Մենք հանդիպել և զրուցել ենք նրա հետ ինչպես սպասվող ֆիլմի, այնպես էլ արդեն կինոյում նրա կատարած այլ գործերի մասին։ Հպանցիկ անդրադարձել ենք նաև իր տոհմածառին. նա Տիգրան և Արաքս Մանսուրյանների քրոջ դուստրն է, ապրում

Դերենիկ Դումանյանն էլ չգիտեր

«Գոյություն ունեցող եւ ապահովագրական հիմունքներով գործող կառույցի՝ Պետական առողջապահական գործակալության փոխարեն, որն ունի նաեւ մարզային կառույցներ, այս գործառույթը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթի շրջանակներում մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց: Այսինքն՝ միանգամից երկու առումներով՝ կառուցվածքային եւ կառավարման խնդիրներով ծրագիրը ներդրվեց: Նախապես եւ լրջագույնս չմշակված, առանց կանխատեսումների մի որոշում կայացվեց»,- հոկտեմբերի 1-ին «Առավոտին» տված հարցազրույցում մտահոգություն էր հնչեցրել առողջապահության

Շուշան Պետրոսյան. «Ես տալիս եմ մի հարցազրույց, որն ինձ արգելված է»

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Հայաստանի ձայն» մրցույթի ժյուրիի անդամ) – Շուշան, «Հայաստանի ձայնը» ահագին հետաքրքիր նախագիծ է, սակայն շատ դեպքերում ծանր նստվածք է մնում այն առումով, որ բավականին տաղանդավոր կատարումներ ըստ արժանվույն չեն գնահատվում։ Այնպիսի տպավորություն է, որ լիմիտը խեղդում է։ – Չէ, բայց գիտեք, իրոք լիմիտ կա. ինձ համար չորս հոգի այդպես էլ մնացին

«Վիլնյուսում կարող է ստորագրվել գեղեցիկ փաստաթուղթ՝ ցույց տալու, որ Հայաստանն ու ԵՄ-ն նորմալ հարաբերություններ ունեն»

Վիլնյուսի նոյեմբերյան հանդիպման հետ կապված ՀՀ հասարակության մի մասը լուրջ սպասելիքներ ուներ՝ հուսալով, որ վերջապես կստորագրվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որի մասին չորս տարի շարունակ խոսվում էր ամենաբարձր ատյաններից: Այս հույսերը կարծես ի դերեւ ելան՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն՝ լրիվ այլ համակարգ: Դրան հետեւեցին «կամ-կամ»-ի

Արտեմ Ասատրյան.«Համակարգը լիարժեք աշխատելու է»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե 2014 թվականից ՀՀ-ում ներդրվող կենսաթոշակային նոր, կուտակային համակարգն այս տարիների ընթացքում մշակվել է ու պատրաստ է գործարկման։ – Պարոն Ասատրյան, Դուք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար լինելու տարիներից նպատակ ունեիք զարգացնել կենսաթոշակների բաշխման Էլեկտրոնային եղանակը, սակայն մինչեւ այսօր կարծես թե այդ

Ինչ մասնագետ են նախարարները

Մեր թերթի նախորդ համարում տեղ գտած հոդվածներից մեկը նախապատրաստելիս առիթ ունեցանք պարզելու, որ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա ամռանը, ավարտել է Երեւանի անասնաբուժական եւ անասնաբուծական ինստիտուտը։ 5 տարվա ընթացքում, ի դեպ, դատելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տվյալներից, նա հասցրել է սովորել այդ ինստիտուտի երկու տարբեր ֆակուլտետներում՝ Զոոինժեներական եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031