Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի հանդիպման մասնակիցներին

Նոյեմբեր 02,2013 17:38

Նոյեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպմանը 14 երկրներից ժամանած մասնակիցներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆիլիպ  Կանտրենի և Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ իր  ակտիվ մասնակցությունն է բերում ՖՄԿ տարբեր կառույցների գործունեությանը, որի վկայությունն է նաև «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» գիտաժողովի անցկացումը Երևանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հանդիպման մասնակիցները ներկայացրեցին համաժողովի արդյունքները, Սենգորի անվան ամբիոնների միջև իրականացվող համագործակցությունը։ Հյուրերը ներկայացրեցին ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրենց կրթօջախների գործունեությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, հաջորդ շաբաթ կայանալիք ՖՄԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցերին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Եվրախորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կամզակերպության միջև համագործակցության շուրջ։

Ամենամյա հանդիպմանը զուգահեռ հյուրերը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված «Ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» խորագրով գիտաժողովին։

 ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930