Օրվա լրահոսը

Երևանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման հանդիսավոր արարողություններին: Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և «Ճառագայթային Վ» շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների շնորհիվ ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման համար

Միքայել Պողոսյան. «Ինձ բացարձակ չեն հետաքրքրում Արմինկայի բացականչությունները»

«Հրապարակին» տված հարցազրույցում  երգչուհի Արմինկան ասել է, որ իր երեխայի ապագան չի տեսնում Հայաստանում, այստեղ իրեն ապահով չի զգում, եւ ոչ ընդդիմության, եւ ոչ էլ իշխանության մեջ չկա առաջնորդ, որը գժի պես սիրում է Հայաստանը: Aravot.am-ը երգիչ, դերասան եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանին խնդրեց մեկնաբանել գործընկերոջ կարծիքը: «Ես ամեն մի պոռթկում չեմ մեկնաբանում: Ինձ բացարձակ չեն

Ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ պրն Արթուր Ջավադյանին Հարգելի պարոն Ջավադյան, Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչու Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար

«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Արարողության սկզբում «Ոսկե ծիրան»

ՀՀԿ-ի և ՉԺԿ-ի միջեւ ամրապնդվում են կուսակցական կապերը

Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ս.թ. հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-չինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական

Տանձի լիմոնադի մեջ տանձ չկա

Լիմոնադի պիտակի վրա տեղեկությունները բացակայում են

Հուլիսի 16-ից հանրապետության ավտոճանապարհներին գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. հուլիսի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով,

Ոստիկանները ազատում են Բուզանդի փողոցը

Այսօր առավոտվանից բարեկարգում են Երևանի Բուզանդի փողոցը. կտրում էին ծառերի ճյուղերը, մաքրում մայթերը: Իսկ այս պահին ճանապարհային ոստիկանները մեքենաներից ազատում են «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի հարակից տարածքը ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունիվերսիադայում ընդամենը կես միավոր է կորցրել

Հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են հաջող մրցելույթը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում: Երեկ կայացած 4-րդ տուրում Զավենը հաղթել է լեհ Յաշեկ Տոմչակին եւ իր անվան դիմաց գրանցել 3,5 միավոր: Այսօր նա խաղում է Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ: Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը բաժանել է նույնպես լեհաստանցի Վոյցեխ Մորանդայի հետ եւ ունի

Երկիր Մեդիան հերքում է. վարչապետի օֆշորային լուսաբանումների հետ կապված իրենք զանգեր չեն ստացել

ԳԱԼԱ–ի հետ զրույցում Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն  Գեղամ Մանուկյանը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակից զանգել են և խնդրել, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ չլինեն Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային լուսաբանումներ. «Ընդհանրապես սովորություն չկա Երկիր Մեդիա զանգահարել ինչ-որ խնդրանքներով կամ առաջարկներով: Երկիր Մեդիայի եթերում շատ տարբեր քաղաքական,

Ո՞Վ ՔԱՆԴԵՑ ՍՈՎԵՏԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ տասներորդ

Ինչո՞ւ Սյունիքի լրագրողները Սուրիկ Խաչատրյանի միջադեպը նորմալ չլուսաբանեցին

Սյունիքի լրատվամիջոցների, բնակիչների ձեռքն ու ոտքը, այսպես ասած, կապված է:

Մեր ազատ ոճային ըմբիշներն այսօր ձախողվում են

Ազատ ըմբշամարտի Հայաստանի երեք ներկայացուցիչներն այսօր անհաջող մեկնարկեցին 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) որակավորման փուլի իր առաջին գոտեմարտը ֆրանսիացի Քրիստոֆեր Կլավյեից շահելուց հետո, երկրորդում պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից: 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը միանգամից տանուլ տվեց Թայլեր Գրաֆին (ԱՄՆ): Հենց մեկնարկում ձախողվեց նաեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որի մրցակիցը նույնպես

Արթուր Բաղդասարյան. «Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում»

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 13-րդ նիստը: Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և ՄԱԶԾ-ից: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի և Եվրոպական

ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքային նոր ալիքի (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյան. «Եթե մեզանից են դժգոհում, ոչ թե Րաֆֆիից, դա պիտի գնահատեք որպես մեծագույն գնահատական մեր քաղաքական ուժին»

Հայ վազորդը կիսաեզրափակչի փուլը չհաղթահարեց

Այսօր Կազանում թեթեւ աթլետիկայի տղամարդկանց 800 մետր վազքի ութ լավագույնները վիճարկելու են ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Հայաստանցի ուսանող վազորդ Աշոտ Հայրապետյանը, հաջող հաղթահարելով նախնական վազքահերթերի արգելքները, հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այս փուլն էլ անցնել եւ ութ ուժեղագույնների մեջ մտնել նրան չհաջողվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ռուբեն Եգանյան. «Համալիր միջոցառումներ են անհրաժեշտ՝ ժողովրդագրական պատկերը փոխելու համար» (Տեսանյութ)

Ժողովրդագիրը կարծում է, որ եթե երկրում իրավիճակ չփոխվի, ծնելիությունը չի խթանվի

Ազատ ոճայիններն այսօր ավարտում են պայքարը ունիվերսիադայում

Կազանի «Ակ բարս» մենապայքարային մարզաձեւերի պալատում այսօր Հայաստանի հավաքականից որակավորման փուլում մրցագորգ մտնելու են եւս երեք ըմբիշներ: 60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը պայքարն սկսելու է ամերիկացի Թայլեր Գրաֆի հետ գոտեմարտով, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Կլավյեն է: Վիճակահանությամբ մեկնարկային դժվարին մրցակից է բաժին հասել 96 կգ քաշային Էդգար Ենոքյանին (նկարում):

«Հարսնաքարի» գործով կդատակոչվի բժիշկը

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստը կարճ տեւեց: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարան էր ներկայացրել միջնորդություն, համաձայն որի՝ միջնորդել էր, որպեսզի դատակոչի ցուցակում որպես վկա հարցաքննվի բժիշկ Արման Հակոբյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ նշված չէ

Աղվան Վարդանյան. «Մենք երեք ընտրություններում, մեծ հաշվով, ձախողվել ենք»

«Վերջին օրերի համատեքստում եղել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, դրան հաջորդել է հանրապետության վարչապետի արձագանքը. դուք երկու կարծիքներին էլ տիրապետում եք, այսքանով բավարարվեք: Ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս երկու տեքստերի հիման վրա: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- այսօր ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՅԴ-Տիգրան Սարգսյան «պատերազմի» թեմային: Հիշեցնենք, որ «Ազատություն»

«Վստահ եմ, որ Ադրբեջանում Ֆյուլեն նույն խոսքերը կասի»

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կոչ արեց Հայաստանին «զարկ տալ իր ջանքերին՝ համաձայնության հասնելու համար»: «Առավոտը» քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ նման կոչի համար արդյոք սխալ հասցեատեր չէ՞ր ընտրել եվրոպացի չինովնիկը: «Դուք ճիշտ եք այն առումով, որ նման կոչերն առաջին հերթին փաստացի պետք է հասցեագրվեն Ադրբեջանին:

Գազի թանկացումը` դեպրեսիաների աճի պատճառ (Տեսանյութ)

«Ցանկացած տնտեսական ճգնաժամ ազդում է դեպրեսիաների աճին»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Հիվանդ զինվորներով բանակ չի լինում…

պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող եւ զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից

Մելանյա Առուստամյանը Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդած դեպքերը կասկածելի է համարում

Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանն այսօր մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը վերջին օղակն էր` կատարված այն դիտավորյալ հանցագործությունների, որոնք ուղղված էին նրա գույքի եւ նրա հարազատների ունեցվածքի դեմ: Փաստաբանը մանրամասնեց, որ դեռ 2010 թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը: Դեպքը տեղի է ունեցել գիշերը

Արմինե Հակոբյան. աղտոտված մթնոլորտը նույնպես ալերգիաների պատճառ է (Տեսանյութ)

Զարգացած երկրներում ավելի շատ են ալերգիաներով հիվանդանում

«Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժումը հետեւողական է լինելու արդարության հարցում

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծման մասին: Շարժումը, ըստ բանախոսի, կուսակցական չէ: Շարժման հիմնական նպատակը գործով արդարադատության հասնելն է եւ արդարադատությանն աջակցելն է: «Հրաչ Մուրադյանն իսկական ազատամարտիկ էր, իր երկրին, իր պետությանը նվիրված մարդ: Մեր նպատակն է, որ բացահայտվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն

Նավասարդ Կճոյանի «Բենթլին» ու ճամբարներում անչափահասներին պոռնոգրաֆիկ նյութերով դաստիարակելը (Տեսանյութ)

Ա. Ամարյանը նշեց. «Ինչո՞ւ պիտի աղանդավորը «Մայբախ» քշի, իսկ Կճոյանը պիտի «Բենթլի» չքշի՞: Հենց Կճոյանը պիտի «Բենթլի» քշի»:

Պլաստիկ շիշը շպրտեցին դատախազի ուղղությամբ (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր Արթուր Պետրոսյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Կից դահլիճում էպոսագետի եւ մյուսների գործով դատական նիստն էր: Աղմուկի պատճառով դուրս եկանք էպոսագետի դատից՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում: Մեղադրող Վիգեն Միլիտոնյանը ասել էր իր ճառը, միջնորդել պատժաչափի մասին, իսկ ամբաստանյալների հարազատները վատացել էին, փորձում

«Հայաստանում ԵՄ կառուցելու» նպատակը կենսական նշանակության է

ԵՄ Ասոցացման համաձայնագիրը լրացուցիչ գործոն է բացառելու տարածաշրջանում նաեւ ռազմական գործողությունների բռնկումը Ավարտվեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցը: Նա հանդիպեց Հայաստանի իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ: Ֆյուլեն խորհրդարանական չորս խմբակցությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ

ՀՀ-ի եւ ՌԴ-ի ներկայիս համագործակցությունը չի հակասում ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրին

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Շտեֆան Ֆյուլեի ասածն ավելի մոտ է ճշմարտությանը Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կարծես թե վերջ դրեց բոլոր այն խոսակցություններին, որ գնալով Հայաստանի վրա ճնշումները կավելանան՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մտորումների հետ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պարոն Ֆյուլեն հավաստիացրեց,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930