Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանին տրվեցին նաեւ ոչ ֆուտբոլային՝ քաղաքական բնույթի հարցեր

Հոկտեմբեր 30,2013 20:44

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է նա մտածում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ թմրամիջոցների հետ կապված սկանդալային պատմության մասին, որին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դա ծնողի համար դժբախտ դեպք է, մանավանդ, հայ ծնողի: Առաջին հերթին նախարարը չէր ցանկանա, որ իր որդին նման բան աներ: Որքանով ես եմ տեղյակ,  արդեն Յուրի Վարդանյանն էլ է հոգնել եւ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նրա որդին չափահաս մարդ է, եւ Յուրի Վարդանյանը դրա համար պատասխանատու չէ: Պետք չէ դրա պատճառով նսեմացնել մարդուն, առավել եւս Յուրի Վարդանյանին, որը քայլող լեգենդ է: Դա ծնողի բախտ է. երեխան կարող է լինել լավը, կարող է լինել վատը: Ես ուղղակի բոլորիդ խնդրում եմ՝ չշահարկել եւ չփորձել քաղաքական նպատակներ հետապնդել: Յուրի Վարդանյանը սպորտի մարդ է եւ փորձում է սպորտը ճահճից դուրս հանել: Թողեք հանգիստ աշխատի: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է կարողանա սպորտը քաղաքականությունից ազատել: Մարզիկներին երբեք պետք չէ քաղաքականացնել: Ես բոլորիդ կխնդրեի աջակցել Յուրի Վարդանյանին: Առողջ քննադատությունը միշտ էլ տեղին է: Բայց ես խորհուրդ կտայի քննադատելուց զատ նաեւ աջակցել մեր սպորտի ղեկավարին: Եվ կտեսնեք, թե ինչ հաջողություն կունենանք», – հորդորեց Ռուբեն Հայրապետյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031