Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբեր 30,2013 17:30

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ։

Հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց աջակցելու անհրաժեշտությունը:

Կողմերը հետաքրքրվածություն են արտահայտել նման շփումների շարունակման և խորացման մեջ: Կարեն Միրզոյանը հրավիրել է Ֆիլիպ Լեֆորին իր մանդատի շրջանակներում այցելել Արցախ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031