Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապի նախկին պաշտոնյաների պահվածքը զայրացրեց դատարանի նախագահին

Հոկտեմբեր 30,2013 19:04

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ լսելու էր  կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի գումար`91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ մեղադրվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաներին:

Ամբաստանյալները թվով 4-ն են`Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, ով միակ կալանավորվածն է այս գործով: 3 ամբաստանյալները հրաժարվել էին դատարանին ցուցմունք տալ, փոխարենը ընթերցվել էր նրանց նախաքննական ցուցմունքները:

Այսօր դատարանը լսելու էր վճարող տեսուչ Կիմա Փիլոյանին, ով թեև պատրաստակամ էր  ցուցմունք տալու, սակայն վերջինս համաձայնեց խոսել միայն   Արթուր Աբրահամյանից հետո, ով, ըստ մեղադրանքի,  այս գործի ամենագլխավոր դերակատարն է: Սակայն Աբրահամյանը, ով կրկնակի հարցաքննության էր ենթարկվելու,  պատճառաբանելով, որ իր փաստաբանը չի ներկայացել դատարան, հրաժարվեց խոսելուց ու դատը ստիպված հետաձգեցին: Նշենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր ` դատախազի մայրաքաղաքից չներկայանալու պատճառով: Ամբաստանյալների այս պահվածքը անչափ զայրացրեց դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանին, ով ասաց. «Ձեր դեմ լուրջ մեղադրանք է  առաջադրված`92 միլիոն դրամի յուրացում, չեմ հասկանում ինա՞դ եք արել (խռովե՞լ եք),  բառ չեք ասում, եթե մի բան գիտեք, խոսեք, թող ժողովուրդն էլ իմանա, եթե կարող եք պայքարել ձեր առաջադրված մեղադրանքի դեմ,  պայքարեք»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031