Օրվա լրահոսը

Վճարովի կայանատեղիները անհանգստացնում են վարորդներին

Կարմիրով գծանշված տարածքներում մեքենաները կայանած վարորդների հետ զրուցելով` հասկացանք, որ նոր կարգը հատկապես անհանգստացնում է տաքսու վարորդներին: «Շատ դժգոհ ենք: Մենք պետական մուծում ենք անում տաքսի քշելու համար, մի հատ էլ պիտի կայանելու համար վճարե՞նք: Գոնե տաքսիներին վերապահումներ անեն»,- առաջարկում է տաքսու վարորդ Արսեն Ստեփանյանը: Նա ասում է, որ տաքսին պետք է տեսանելի վայրում կանգնի,

Ազատամարտիկները հանդիպելու են ՀՀ վարչապետին

Ազատամարտիկները հուլիսի 17-ին հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Իսկ այսօր նրանք, հնարավոր է, հավաքվեն Ազատության հրապարակում՝ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից. «Ազգային պատգամավորների հետ հանդիպումներից լուրջ լուծումներ չեն եղել, ամեն դեպքում նկատվում է, որ խնդրով շահագրգռված մարդիկ կան, որոնք ուզում են ինչ-որ բան անել, բայց դե մենք երեխա չենք

«Մենք ենք այս քաղաքի տերը». «Տարոն Մարգարյանը խաբեց. Աբովյան փողոցը նորից զավթվում է»

Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում հուլիսի 11-ին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել: Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի խոսքը Աբովյան փողոցը հանրությանը վերադարձնելու մասին սուտ էր: Այն նորից ծառայելու է ինչ որ սրճարանների և սեփականատերերի` փակելով քաղաքի հիմնական ճեմուղին: Տարոն Մարգարյանը նաև հայտարարել էր, որ կից հանրային զուգարան է կառուցվում: Այսօր որևէ հանրային զուգարան չկա

Կարմրուկը Թբիլիսիում է

Շատերը գնում են հանգստանալու Սեւ ծով եւ ուզում են իմանալ՝ ինչպիսին է իրավիճակը Աջարիայում։ Ես կասեի, որ հենց Աջարիայում կարմրուկի ամենաքիչ դեպքերն են եղել։

Սպիտակի քաղաքապետը իրարամերժ հայտարարություններ է անում

Մեր հարցին, ինչո՞ւ է մի լրատվամիջոցի հետ զրույցում հաստատում, մյուսով հերքում ծեծի հանգամանքը, ասաց. «Հավատացեք կամ մի հավատացեք լրատվամիջոցներին: Ոչինչ չունեմ ասելու»:

Արարատի մարզպետ. «Ընդհանրապես թողեք Հովիկ Աբրահամյանին հանգիստ»

Երբ Արարատի մարզպետարանի կողմից պետական էժան դիզվառելիքի բաշխման հետ կապված քրգործ հարուցվեց ՀՔԾ-ում, և պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Մխչյան գյուղին հատկացված 70 տոննա դիզվառելիքի 48 տոննան է վերցրել, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը մի բան էլ քիչ են տվել, և որ նա

Արմինկա. « Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը»

Ես ինձ այս երկրում պաշտպանված չեմ զգում։ Որպես քաղաքացի՝ այս երկրի համար ոչինչ եմ. համոզվել եմ բազում անգամներ։

Ավտոմեքենան ընկել է ջրափոսը

Հուլիսի 12-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղայան փողոցում ավտոմեքենան ընկել է ջրափոսը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ» մակնիշի 33 ՕՕ 577 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ջրափոսից: ԱԻՆ

ՀՀՇ նախկին նախագահը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

ՀՀՇ նախկին նախագահ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը վերջերս ասել էր, որ որոշել է քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել եւ շուտով ակտիվ քայլեր է անելու այդ ուղղությամբ։ Նախաձեռնությունը կոչվելու է «Կամուրջ»։ Անունն ու իմաստը Տեր Հուսիկը բացատրում է այսպես. «Հասարակության տարբեր խավերի միջեւ պետք է կամուրջներ գցվեն, որոնք պետք է ամուր հիմքեր ունենան։ Իսկ որպեսզի հիմքերն ամուր լինեն,

Վստահության զրոյական մակարդակ է նախաքննական մարմնի` զինդատախազության հանդեպ

Հիմա գլխավոր խնդիրն իշխանության համար պետք է լինի ոչ թե իր համար տարբեր ծառայություններ մատուցած Լիցկայի դեմքն ու ապագան փրկելը, այլ բարձր որակի արդարադատության իրականացումն ու այդպիսով իշխանության հանդեպ հասարակության մեջ վստահության ներշնչումը գոնե այս գործով: Հաստատ Լիցկայի հովանավորությունը սեփական վստահության կորստով հարկավոր չէ իշխանությանը: Համենայն դեպս` հովանավորության վերաբերյալ մտքերը ծնվում են Սուրիկ Խաչատրյանի հետ

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՄԵՆԵՐԳԸ

ԱԼՄ բաղ արեցի, Ջիգյարս դաղ արեցի, Գող ու դուշմանի միջին Մեկըս էրկու չարեցի:

Արտավազդ Փելեշյան. «Առաջ մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ» (Տեսանյութ)

Բառերը միշտ անօգնական են, երբ գործ ունես Արտավազդ Փելեշյանի կինոյի հետ: Իր կինոն չի թողնում, որ մենք եւ մեր երկիրը մեզ փոքր զգանք: Փելեշյանը մեր երկիրը սփռում է աշխարհով մեկ, Հայաստանը դարձնում աշխարհինը, աշխարհն էլ՝ Հայաստանինը…

«Ներկայ»-ում ներկա են Մհեր Չատինյանի գեղանկարները

«Գարուն», «Ծաղկած խնձորենի», «Խառնաշփոթ», «Նավամատույց»` այսպես էին վերնագրված Մհեր Չատինյանի նկարներից մի քանիսը, որոնք այսօր ցուցադրվեցին «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում: Մհեր Չատինյանը 23 տարեկան է, նկարել սկսել է 17 տարեկանից, ապրում է Վանաձորում, ու հենց այդտեղ ունեցել 3 անհատական ցուցահանդես, Երևանում առաջին ցուցահադեսն է: Միջոցառման խորագիրը`«Գտնվել են գույներ»: Մհերը ներկայացրել է իր նկարների

Որոտանի գյուղապետ. «Եթե իմ տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի»

«Ես Վահե Հակոբյանի հետ շփում չեմ ունեցել, բայց հոր հետ եմ շփում ունեցել: Ճանաչում եմ, գիտեմ, որ խելոք, բարեկիրթ, կիրթ, նորմալ անձնավորություն է: Այնպես էր, որ նախկին մարզպետը նորմալ, ամեն ինչով իրա աշխատում էր: Ես մի քանի ամիս եմ աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց շատ գոհ եմ այդ մարդուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց

«Փորձեք օգտակար գործազուրկ լինել». Գոդֆրի Ռեջիոն

Այսօր ԹՈՒՄՈ կենտրոնի սաները հանդիպում ունեցան ամերիկացի կինոռեժիսոր, էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ստեղծող Գոդֆրի Ռեջիոնի հետ: Վերջինս խոսեց իր կյանքի, աշխարհի, տեխնիկայի և արվեստի մասին: Դեռ 14 տարեկան հասակում Ռեջիոն կաթոլիկ եկեղեցում դառնում է կուսակրոն և հաջորդ 14 տարիներն ապագա ռեժիսորն անցկացնում է կաթոլիկ եկեղեցում: Թողնելով եկեղեցին` նա ակտիվորեն զբաղվում է հասարակական և ստեղծագործական բուռն գործունեությամբ:

Washington Post. Կյանքից հեռացել է արևելյան ոճի նկարիչ Ջենի Լուսարարյանը

87 տարեկան հասակում մահացել է ճենապակիների և չինական ոճի նկարիչ Ջենի Լուսարարյանը: Հայտնում է «Վաշինգտոն փոստ» թերթը: Նրա ամուսինը՝ Արմեն Լուսարարյանն ասել է, որ նա հիվանդ էր թոքային թելքախտով (ֆիբրոզ): Լուսարարյանը չինական նկարչություն էր սովորել Թայվանում, որտեղ 1972- 1974թթ. իր ամուսինը գտնվում էր ազգային անվտանգության ծառայության շրջանակներում: Նա նկարում էր ծաղկամանների, զարդերի և այլ առարկաների

Ղուկասյանը՝ Կճոյանին կարգալույծ անելու մասին. «Եկեղեցու կրոնական գործիչները բարոյական կեցվածք չունեն»

«Ես համարում եմ, որ եկեղեցի-պետություն-հանրություն հարաբերությունները շատ նուրբ ոլորտ են հանդիսանում եւ այն, որ հանրությունը այսօր դժգոհ է եկեղեցական գործիչների կեցվածքից` դա շատ լուրջ մեսիջ է մեզ բոլորիս, որ եկեղեցին չի կատարում այն դերակատարությունը, որ պետք է կատարի պետության մեջ: Որպես հավատացյալ քաղաքացի, ես ինձ այդպիսին չեմ համարում եւ եթե այդ պահանջը կրոնական համայնքից է,

Ինչո՞ւ Հայաստանում որակյալ պանիր չի արտադրվում

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով Գյումրի էր ժամանել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու մի շարք այլ ազդեցիկ գործարարներ: Հանդիպման նպատակը, ըստ Շիրակի մարզպետի, Գյումրիում ինչ-որ բան փոխելն է: Գործարարների միության նախագահն ասաց, որ իրենք յուրահատուկ հարթակ ունեն գործարարների խնդիրները բարձրաձայնելու ու նրանց շահերը պաշտպանելու համար, սակայն մարզերից գործարարների ձայնը

Սկսե՞լ Սերժ Սարգսյանից

Aravot.am-ի հարցին կմիանա՞ք արդյոք՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության կազմակերպած ստորագրահավաքին, որով վերջինները պատրաստվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու  պահանջով դիմել, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասաց. «Համարեք, որ ես միացած եմ այդ ստորագրահավաքին, պարզապես մի խնդիր կա, պետք էր սկսել

Ottawa Citizen. «Բայրակդարյանը փայլել է իր կատարմամբ»

Իզաբել Բայրակդարյանը Կանադայի ամենանշանավոր օպերային սոպրանոներից է ու նրա հռչակը միայն Կանադայով չի սահմանափակվում: Գրում է «Օտտավա սիթիզեն» պարբերականը՝ կանադահայ օպերային երգչուհու մասին: Բացի բեմական կատարումներից նա նաև երգել է՝ «Մատանիների տիրակալ» ֆիլմի համար: Նա երգել է աշխարհի գրեթե բոլոր կարևորագույն երաժշտական կենտրոններում: «Երաժշտություն և ավելին» փառատոնում նրա հայտնվելը միջոցառման առանցքային կետերից էր: «Ատլասե գեղեցկուհու»,

«Երևանն այսօր ամենից շատ գույների կարիք ունի». Ռոլանդ Գասպարյան

Երևանի մասին հազարավոր երգեր են գրվել, ոմանց կատարումները մնացել են իսկական երևանցիների սրտերում՝  հուզել, ներշնչել, իսկ  ոմանց կատարումներն էլ արագ մոռացվել են: Այսօր «The Club»-ում մթնոլորտը այլ էր, հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա» խումբը կրկին լավ նորությամբ էր հանդիպում իր երկրպագուների հետ. այս անգամ նրանք ներկայացնում էին  «Երևան» երգի և համանուն  ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  խմբի մենակատար, երգի

Հրանուշ Խառատյան. «Կճոյանն առնվազն պետք է պատասխանատու զգա իր սանիկ Աշոտ Սուքիասյանի քրեական վարքի համար»

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառնալով՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության հայտարարությանը, ըստ որի`վաղվանից սկսած Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով, եւ պատասխանելով հարցին, կմիանա՞ք արդյոք ստորագրահավաքին, ասաց. «Այս նամակում միայն գնահատականներ են,

RBTH. Հայկական Որոր մեքենան՝ Ռուսաստանի ցուցահանդեսի աստղ

Հայկական Որոր մեքենան իսկական աստղ էր Մոսկվայի ավտոմեքենաների ցուցահանդեսում: Գրում է «Ռաշա բիյոնդ հեդլայնս» պարբերականը: Ռուսաստանի մեքենաների ամենամեծ իրադարձությանը՝ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, մասնակցում էր ավելի քան 3000 տեսակի մեքենա: Հայկական Որոլը ստեղծել է Հենրիկ Մաթևոսյանը, 1981թ.: Մեքենան իր անունը ստացել է հորիզոնական բացվող դռների համար, որը նման է թռիչքի ժամանակ որորի թևերին: Այսպիսի դռները դիզայներները

Սերժ Սարգսյան․ «Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին»

Սերժ Սարգսյանը Քիշնևում մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին

Ունիվերսիադայի ոսկին առայժմ հասու չէ

Կազանում ընթացող 27-րդ ամառային ունիվերսիադայի վեցերորդ օրը նույնպես Հայաստանի մարզական պատվիրակությանը ոսկե մեդալ չբերեց: Չեմպիոնի տիտղոսին տիրելուն շատ մոտ էր 66 կգ ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը: Սակայն նա վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին՝ 1:3, եւ բավարարվեց Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոնի կոչումով: Այսօր որոշակի սպասելիքներ կային 85 կգ քաշային ծանրորդ Աղասի

«Իրականությունն աչքի նման պարզ ու բարդ է». Նկարիչ

«Ներկայանում եմ 3 աբստրակտ գործերով: Աբստրակցիոնիզմն այն եզակի ուղղություններից է, որ բավականին լուրջ զարգացում է ապրել Հայաստանում ու շատ ուրույն տեղ ունի համաշխարհային մշակույթի մեջ»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած  «Արեւելքից արեւմուտք. Մոդեռնից`պոստմոդեռն, Հայ արվեստագետներ» ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Գարիկ Կարապետյանը: Առաջին անգամ հանդիսատեսը, արվեստագետները եւ փառատոնի հյուրերը հնարավորություն

Թմրանյութի գործով հարցաքննեցին պայմանագրային զինծառայողին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կամո Շահինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Միքայել Գրիգորյանի, անցյալ տարվա հուլիսին խուզարկության ժամանակ ամբաստանյալի բնակարանում՝ խոհանոցում եւ հողամասում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափի թմրանյութ: Դատարան էր ներկայացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վոլոդյա Ասատրյանը: Նա Փշատավան գյուղի բնակիչ էր: Վկան հայտնեց, որ խուզարկության օրը

«Ֆիլմը պետք է մարդու աչքերն արցունքոտի». Թուե Սթին Մյուլլեր

«Սա գերազանց նախաձեռնություն է` վավերագրական ֆիլմով զբաղվողներին մի վայր հավաքելը: Երբ սկսեցի աշխատել` նախորդ հարյուրամյակում, իմիջը շատ կարեւոր էր, բայց կային շատ բայցեր, ձանձրալի էր ամեն ինչ ու անարդար: Այսօր վավերագրական ֆիլմերի հեղինակությունը փոխվել է»,-այս մասին «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած վարպետության դասի ժամանակ նշեց վավերագարական կինոյի փորձագետ Թուե Սթին Մյուլլերը: Նրա

Շիրակի մարզպետի մեկնաբանությունները, թե ինչո՞ւ են ռուսները գերադասում Թուրքիայի լողափերը

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրի էր հրավիրել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ու մի խումբ գործարարների, որպեսզի վերջիններս լսեն շիրակցի գործարարների դժգհությունները, մանրամասնորեն ծանոթանան նրանց խնդիրներին ու գոնե մի օգուտ տան: Սակայն վերջիններս մոտ մեկ ժամ ուշացումով ժամանեցին, իսկ մինչ այդ դահլիճում նստած շիրակցի գործարարներին, այսպես ասած, զբաղեցրեց մարզպետը: Վերջինս խոսում էր այն

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930