Օրվա լրահոսը

Քրեական գործով վարույթն իրականացնող անձինք բռնություն են գործադրել քաղաքացու և նրա անչափահաս դստեր նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քաղաքացի Հ. Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ հաղորդման, 2013 թվականի հունվարին ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննիչը սպառնալով հարկադրել է իրավապահ մարմիններին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել` Ս.Ս.-ի և մյուսների կողմից իր անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Իսկ հետագայում իր

Հովիկ Աբրահամյանը կասկածո՞ւմ է կառավարության ներկայացրած թվերի վրա

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն կետի վրա, որով 2014 թվականին կանխատեսում եք ներմուծման ծավալների 4% աճ՝ դոլարային արտահայտությամբ։ Վստա՞հ եք, որ կունենանք այդ աճը։ Որովհետև 2013 թվականի կանխատեսումները ոնց որ չեն իրականում, դրա համար եմ հարցնում»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց ԱԺ նախագահ

Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին

«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որոնցում գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասեմ, որ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և իր բուժումներն ստանալու համար: Ես իրեն ասել եմ, որ ինձ համար այս պահին կարևորն իր առողջությունն է: Համապատասխան հանձնարարականներ ստացել են տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկները, եթե անհրաժեշտ

Փաշինյանը կասկած ունի, որ ՔԿՀ-ներում բռնությւոնները շարունակվում են

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած հանդիպումից հետո  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Օրենքը շատ հստակ, առանց տարընթերցումների, հնարավորություն է տալիս, որ ԱԺ պատգամավորը մուտք գործի ՔԿՀ: Եվ իրենք պարտավոր են ուղեկցել ցանկացած տեղ, որտեղ ինքը կցանկանա, խոսքը վերաբերում է նաև, օրինակ, պատժախցին, այն տեղին, որտեղ պահվում է դատապարտյալ կամ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է նստացույցի դիմած քաղաքացուն

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը, ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի, կեղծվել է պապական կտակը: Ա. Խուդոյանը դրա համար մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ՝ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի

Երևանում բացվել է ևս մեկ շախմատի դպրոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված ևս 200 երեխաներ ևս շուտով կդառնան այս դպրոցի սաներ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և Աջափնյակ վարչական

Հրայր Թովմասյանը` Զուրաբյանի եւ Փաշինյանի կասկածների մասին

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ է շաբաթ օրը խոչընդոտվել Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը հրաժարվել է Զուրաբյանի հետ հանդիպումից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի

Forbes. Հայաստանի տնտեսությունն ամենավատ զարգացողներից է

«Ֆորբս» հանդեսը ներկայացրել է տնտեսապես ամենավատ զարգացող աշխարհի վատագույն 10 երկրները, որոնց մեջ ներառված է նաև Հայաստանը: «Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյություն ունի սփյուռքի հաշվին, 2009թ. անկում է ապրել 15%-ով: Ապագայի կանխատեսումները նույնպես այնքան էլ պայծառ չեն փոքրիկ հանրապետության համար, որը էներգակիրների ոլորտում լիովին կախված է Ռուսաստանից և Իրանից: Մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ-ի ցուցանիշը

Մեր աղջիկները ոչ-ոքի արեցին Վրաստանի ուժեղ թիմի հետ

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնության 5-րդ տուրում հանդիպեց Վրաստանի ուժեղ հավաքականի հետ եւ ոչ-ոքի` 2:2 խաղաց: Մեր թիմին միակ հաղթական միավորը բերեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղաղ դաշն կնքեցին, եւ միայն Մարիա Կուսովան զիջեց մրցակցին: Մեր աղջիկները վաղը կայանալիք վեցերորդ տուրից առաջ, որում հանդիպելու

«Մենք մեր աղոթքը Շուշիում ենք արել». ազատամարտիկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իրենց տարբերության մասին (Տեսանյութ)

«Ընտրություններով իշխանափոխություն չի լինի, իշխանափոխություն պիտի անենք, հետո ընտրություններ լինեն, իսկ իշխանափոխությունն արվելու է առանց ցնցումների, պարզապես ժողովրդին մոբիլիզացնելով»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում իշխանափոխության տարբերակը ներկայացրեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ  է՝ ազատամարտիկները մշակում են իշխանափոխության տարբեր սցենարներ, եւ արդեն որոշ կուսակցություններ էլ «կլոր սեղանի» քննարկումներին են մասնակցում ու իշխանափոխության տարբերակներ առաջարկում: Պարոն

Լեւոն Զուրաբյանին զարմացրել է կառավարության «կատաղի դիմադրությունը»

«Հրայր Թովմասյանը` արդարադատության նախարարը, ներկայացրեց օրենքի այնպիսի մեկնաբանություն, որն ընդհանրապես հակասում է իրավունքի սկզբունքներին, մեր Սահամանադրությանը եւ օրենքին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո: Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ժամը 13։30-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել են վարչապետ Տիգրան

Արտահերթի համար անհրաժեշտ ստորագրությունները պատրաստ են

ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստին և չի տապալելու այն։ Այս մասին այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները հանդես են եկել նոյեմբերի 14-ին, ժամը 18.30-ին արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով։ Արտահերթ նիստի նպատակն է՝ կենսաթոշակային պարտադիր

Վլադիմիր Հակոբյանը պայքարի մեջ մտավ հաղթանակով

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի ընտրանուն եւ մրցաշարային աղյուսակում 7,0 թիմային միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: Վարշավայում առաջին անգամ պայքարի մեջ մտավ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա, հանդես գալով 3-րդ խաղատախտակի առջեւ, նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի համար կարեւոր հաղթանակով` պարտության մատնելով գրոսմայստեր Յուրե Սկոբերնեին: Հաղթանակ տարավ նաեւ Լեւոն

Թուրքիան պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով

«Կարծում եմ՝ սա պաշտոնական Անկարայի հերթական բացահայտ բլեֆն է: Այնուհանդերձ եթե Թուրքիան ցանկանում է, որ անվստահության մակարդակը նվազի, ապա պետք է գիտակցի, որ գնդակն իր կիսադաշտում է»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե պետք է հաղթահարել Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անվստահությունը հաղթահարելու համար

Սերժ Սարգսյանը Խաչիկ Հարությունյանին ռեկտոր է նշանակել

Ի՞նչ աշխատանքի է անցնելու Խաչիկ Հարությունյանը: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, քանի որ Խաչիկ Հարությունյանը շենքում չէր: «Հայաստանում ձեւավորվում է ՀԱՊԿ ակադեմիան, ինքը նախագահի, այսպես ասած, իմացությամբ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»,- ասաց Բիշարյանը: Հիշեցնենք, որ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից : ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատճառաբանել էր,

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը

Հին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝

Կաթողիկոսին նամակ է գրել ու փոշմանել

60-ամյա զոլաքարցի Օնիկ Հովսեփյանը է՛լ պաշտոնական ու կուսակցական դուռ ու բարձրաստիճան պաշտոնյաներ չի թողել, որ նամակ չգրի. ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, մարզպետին, ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին դիմած նամակներն անպատասխան են մնացել, միայն Գեղարքունիքի մարզպետարանն է արձագանքել, այն էլ ըստ էության խնդրի լուծում չի տվել: Մի նամակ էլ Օնիկը պատրաստել է, որ ուղարկի կաթողիկոսին, բայց 60-ամյա այս

Շոգեբաղնիքի մատուցողուհին հաճախորդներին 10 հազար դրամով մարմնավաճառներ է «հրամցրել»

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակչուհի,1984թ. ծնված Լիանա Բլբուլյանին մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը` երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Նախկինում դատված Լ. Բլբուլյանը որպես մեղադրյալ է  ներգրավվել այն բանի համար, որ նա, 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7

Սայաթ- Նովան՝ իսրայելցի արվեստագետների պրիզմայով

Հայաստան առաջին անգամ այցելած ծնունդով Ուկրաինայից, իսրայելաբնակ երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սիգալը եւ ճանաչված հրեա դիրիժոր Լիոր Շամբադալը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ օպերային սոպրանո Մագդա-Մարիան Մկրտչյանի մեկնաբանմամբ կներկայացնեն «Հոգու երգեր» երգաշարը՝ ըստ Սայաթ-Նովայի բանաստեղծությունների: Երեկոն կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 15-ին: «Առավոտի» հետ զրույցում Աննա Սիգալը, ով 20 տարի ապրում եւ ստեղծագործում է Իսրայելում, ասաց,

Նկարիչը՝ ակամա տնանկի կարգավիճակում

Փիլիսոփա եւ  գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը ժամանակին ամենապահանջված նկարիչներից էր: Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Իտալիայում, ունեցել է երկու անհատական ցուցահանդես:  Այժմ արվեստագետը խնդիրներ ունի, սակայն դրանք ո՛չ ստեղծագործական են՝  այն տարածքը, որտեղ  շուրջ 10 տարի Շոթա Խաչատրյանն է զբաղեցրել եւ ստեղծագործել, այժմ ստիպված է ազատել: Նկարիչը «Առավոտի» հետ զրույցում ասաց,

Ահարոն Ադիբեկյան. «Արտագաղթի տոկոսը հնարավոր է աճի, արտագաղթելը՝ հեշտանա»

«Հայերի համար թափանցել որևէ երկիր դժվար չէ, վիզայի ստանալը հեշտ լինի, թե՝ ոչ: Եթե հային պետք է, նա հասնում է այդ երկիր»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք այն, որ ՀՀ ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց Շենգենյան վիզայի դյուրացման օրենսդրական նախագծին կնպաստի՞ հայերի արտագաղթին: Սակայն միևնույն ժամանակ սոցիոլոգը նշեց. «Արտագաղթի տոկոսը

Չտեսնող մարդիկ մեծ դժվարությամբ են տեղաշարժվում մեր քաղաքում (Տեսանյութ)

Հաշմանդամ մարդկանց կոնվենցիան վավերացրած Հայաստանում չտեսնող մարդկանց համար միջավայրը շատ անմատչելի է Aravot.am-ը Մալայանի անվան աչքի կենտրոնի մանկական ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանից, որը վստահեցնում էր, որ մեր երկրում ամենավերջին ու գերժամանակակից տեխնոլոգիաները ներդրված են աչքի վիրահատության, տեսողության վերականգնման համար, հետաքրքրվեց, թե նման պայմաններ ունենալու պարագայում ինչո՞ւ են մեր քաղաքացիներից շատերը մեկնում արտերկիր՝ աչքի վիրահատություն անցնելու համար:

Վերաքննիչը դատավճռի մասով բողոքն ընդունել է, ինքնաբացարկի որոշումը՝ վերադարձրել

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ավազակային հարձակման մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ, Արագած գյուղի բնակիչ, գործարար Գուրգեն Գասպարյանի քրեական գործին: Մենք անդրադարձել ենք այս գործին: Գուրգեն Գասպարյանը կալանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում, ուր գտնվել էր իր բիզնեսի հետ կապված գործերով: Գուրգեն Գասպարյանն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության

Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են

Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների

Առաջին կարգի հաշմանդամ դատապարտյալն ունի կողմնակի խնամակալի կարիք

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գագիկ Գյուլնազարյանը դիմել է մեր լրատվամիջոցին, իր եւ մյուս դատապարտյալների անունից խնդրելով հանդիպել իրենց հետ՝ իրենց խնդիրներին հրատապ բարձրաձայնելու մարդասիրական նպատակներով: Դատապարտյալը հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ: Գ.Գյուլնազարյանը  տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ՝ անբուժելի,  մասնավորապես, խցանվող թոմբանգիտ, զարկերակների նեղացում, երրորդ աստիճանի իշեմիա, լյարդի ցեռոզ, հեպատիտ

The Beatles-ն առաջին տեղում է անօրինական ներբեռնումների քանակով

Օնլայն ծովահենության դեմ պայքարող եւ դրա մոնիթորինգով զբաղվող MUSO ընկերության կողմից կատարված հետազոտությունը բացահայտել է, որ The Beatles-ը հանդիսանում է մոլորակի ամենից մեծ քանակությամբ անօրինականորեն ներբեռնվող խումբը: MUSO ընկերությունը ծառայություններ է մատուցում անկախ երաժշտական լեյբլներին, որոնց թվում են Beggars Group-ը, Demon Music Group-ը եւ Essential Music & Marketing-ը՝ ֆայլափոխանակման կայքերի մոնիթորինգ իրականացնելով եւ անօրինական ֆայլերը

Երևանի բազմաբնակարաններում ձմռան նախապատրաստական աշխատանքներ են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները հետևողական վերահսկողություն են իրականացնում բնակելի բազմաբնակարանների ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ։ Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, համատիրությունների ակտիվ մասնակցությամբ, առկա խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարում։ Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան

Լյովա Խաչատրյան. «Բան չունեն` էշերին են հանում միտինգի»

«Չորս կոպեկի էշից երկու կոպեկի քուռակ ա լինում. սրանք էլ բան չունեն`էշերին են հանում միտինգի»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով Aravot.am-ի հարցերին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը`հիշելով հայտնի ասացվածքը. «Մարդ որ էշ չլինի, էշի գինը հազար կլինի»: Հարցը վերաբերվում էր օրերս մայրաքաղաքի կենտրոնում «Փրկենք Փակ շուկան օլիգարխիայից» նախաձեռնության կազմակերպած ակցիային, որին մասնակցում էին նաեւ ավանակներ`դեղին գլխարկներով

Ծայրահեղությունների միասնությունը

Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են: Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձեւ են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», եւ պաշտպանում են մեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետեւանքներից: Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները: Երկու

Սյունիքի Քաշունի գյուղում ընդամենը 7 բնակիչ է ապրում

Սյունիքի մարզի Քաշունի գյուղը մարզի ամենասակավաբնակ գյուղն է, որտեղ այսօր ապրում է ընդամենը 7 բնակիչ: Գորիսի տարածաշրջանի այս գյուղը պաշտոնական տվյալներով ունի 27 բնակիչ, բայց միայն 7-ն է մշտական բնակություն հաստատում գյուղում: Քաշունին այսօր կենդանի է պահում ընդամենը 4 ընտանիք, գյուղի մյուս տներից վաղուց ծուխ չի ելնում, փոխարենը՝ կողպած դռներով անմարդաբնակ ու լքված տներ են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930