Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կասկած ունի, որ ՔԿՀ-ներում բռնությւոնները շարունակվում են

Նոյեմբեր 13,2013 15:45

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացած հանդիպումից հետո  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Օրենքը շատ հստակ, առանց տարընթերցումների, հնարավորություն է տալիս, որ ԱԺ պատգամավորը մուտք գործի ՔԿՀ: Եվ իրենք պարտավոր են ուղեկցել ցանկացած տեղ, որտեղ ինքը կցանկանա, խոսքը վերաբերում է նաև, օրինակ, պատժախցին, այն տեղին, որտեղ պահվում է դատապարտյալ կամ կալանավորված կամ ձերբակալված անձը, և ըստ էության, ես արձանագրեցի, որ իմ այդ իրավունքը չի պահպանվել: Ես պարոն Թովմասյանին ասացի, որ նշանակվի ծառայողական քննություն՝ ապօրինությունը թույլ տված պաշտոնյաների նկատմամբ, բայց պարզվեց հակառակ բանն է տեղի ունեցել, ծառայողական քննություն է նշանակվել մեկ այլ ՔՀ պետի նկատմամբ, ով ինձ թույլ է տվել, որ ես տեսնեմ կալանավորված անձին»:

Նիկոլ Փաշինյանը վարչապետին և արդարադատության նախարարին ասել է, որ ինքը առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ վաղը, նորից է այցելելու է ՔԿՀ, որպեսզի, «վիզուալ» տեսնի, թե ինչ արդյունք է ունեցել այսօրվա հանդիպումը .«Այսօր շատ բազմաշերտ քննարկում տեղի ունեցավ, մի քիչ դժվար է տարանջատել, թե որ մասն է ընդունում արդարադատության նախարարությունը, որ մասը չի ընդունում: Իմ հստակ դիրքորոշումը սա էˋԱԺ պատգամավորը ՔԿՀ-ում չի կարող հանդիպել որևէ սահմանափակմանˋկալանավորի հետ հանդիպելու, նրա բողոքները լսելու առումով և այդպես շարունակ»:
Լրագրողների այն հարցին, թե կոնկերետ ինչ բացատրություններ ներկայացվեցին՝ միջադեպի հետ կապված, Փաշինյանը պատասխանեց.«Իբր այնտեղ օրենքի մեկնաբանության խնդիր կա և այլն և այլն: Բայց ես ասեցի, որ օրենքի մեկնաբանության խնդիր չկա: Ես մեկ տարի է, ինչ պատգամավոր եմ և նախկինում երբևէ այսպիսի խոչընդոտի չեմ հանդիպել, սա առաջին դեպքն է»:

Փաշինյանը կասկած հայտնեց, որ եթե կառավարության ներկայացուցիչներն այսպես փութաջանորեն արդարացնում են իր մուտքը ՔԿՀ արգելելը, հավանաբար այնտեղ իսկապես բռնություններ են լինում, ինչն էլ թաքցնելու խնդիր կա:

Լրագրողների հաջորդ հարցին, թե ՀՔԾ ներկայացրած դիմումից ի՞նչ սպասելիքներ ունեք,ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ակնկալիքը հետևյալն է. ես դիմել եմ կանոնոկարգով սահմանված կարգով և ակնկալում եմ ստանալ ամբողջական և համոզիչ պատասխան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930