Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր աղոթքը Շուշիում ենք արել». ազատամարտիկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իրենց տարբերության մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2013 15:03

«Ընտրություններով իշխանափոխություն չի լինի, իշխանափոխություն պիտի անենք, հետո ընտրություններ լինեն, իսկ իշխանափոխությունն արվելու է առանց ցնցումների, պարզապես ժողովրդին մոբիլիզացնելով»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում իշխանափոխության տարբերակը ներկայացրեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ  է՝ ազատամարտիկները մշակում են իշխանափոխության տարբեր սցենարներ, եւ արդեն որոշ կուսակցություններ էլ «կլոր սեղանի» քննարկումներին են մասնակցում ու իշխանափոխության տարբերակներ առաջարկում:

Պարոն Սարգսյանը հավաստիացրեց, որ առաջիկայում հայտարարություն կստորագրվի, «կլոր սեղանի» մասնակիցներից էլ, եւ բոլոր այն կուսակցությունները, ովքեր ցանկություն կունենան, կարող են մասնակցել:
Ազատամարտիկի դիտարկմամբ` «Եթե այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նույն վայնասունով սկսվելու են ընտրությունները, պիտի փորձեն, Սերժի ասածով` վերարտադրվեն այս կամ այն կլանի ներկայացուցիչները, կապ չունի անունները: Այս որակով չի կարող իշխանափոխություն լինել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ո՞վ պետք է ժողովրդին կառավարի, որպեսզի մոբիլիզացվի հասարակությունը, եւ արդյոք կասկածելի չէ՞ այդպես բացահայտ հեղափոխություն ծրագրել, քանի որ նախորդ քննարկումներին նաեւ հեղափոխություն անելու տարբերակն էր առաջ քաշվել: «Իշխանափոխություն կամ հեղափոխություն կոչվածը երկու ձեւով է տեղի ունենում. կամ`կրակոցներով, կամ էլ`առանց դրա, ժողովրդի համախմբմամբ: Ո՞վ պիտի համախմբի ժողովրդին, մենք, այդ «կլոր սեղանի» կուսակցությունները, բոլորս երբ կգանք հայտարարի` համատեղ հայտարարություններով, համատեղ քայլերով մենք կբերենք հրապարակ: Լիդերի խնդիր դրված չէ, իմաստ էլ չկա: Իսկ իշխանությունները չեն կարող չգնալ, մենք մոբիլիզանում ենք քաղաքացիներով, չեն կարող չգնալ, իսկ եթե այդքան տխմար կլինեն, ինչպես Երեւանի այդ ոստիկանապետն ասաց` բիրտ ուժ կիրառեն, նախ չեն կարող, որովհետեւ ո՞ւմ միջոցով այդ ուժը պիտի կիրառեն, դրանք մեր տղերքն են, ոստիկանները ժողովրդի ծոցից դուրս եկած տղերքն են: Ժողովրդով դուրս ենք գալու հրապարակ եւ պահանջենք հրաժարականը»,-պատասխանեց պարոն Սարգսյանը: Մեր այն հարցին էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի սցենա՞րն ենք կրկնելու, ազատամարտիկն ասաց` «Մեկ տարբերությամբ` մենք մեր աղոթքը արել ենք Շուշիում»:

Սուրեն Սարգսյանը նաեւ նշեց, որ քաղաքացիական պատերազմ չի կարելի թույլ տալ, որքան էլ իշխանություններն ու օտարածին ուժերը գուցե դա ուզում են պարտադրել` տարբեր խմբերի տեսքով. «Եվ ընդհանրապես այդ իշխանություններին դա էլ է քիչ, բայց մենք դա թույլ չենք տա»:

Aravot.am-ի այն հարցին էլ` գնահատե՞լ եք ձեր շանսերը, թե որքան մարդ կարող եք հավաքել` իշխանափոխության պահանջով, եւ եթե հաշվի առնենք, որ թե ՀԱԿ-ը եւ թե «Ժառանգությունն» այդպես էլ, էլի նույն ժողովրդի միջոցով չհասան իշխանափոխության, արդյոք ձեր ետեւից կգա՞ն մարդիկ, եւ ինչո՞ւ պետք է ձեր ետեւից գան, պարոն Սարգսյանն ասաց. «Որովհետեւ մենք այն տղերքն ենք, որ ժողովրդի հույսերն արդարացրեցինք 1988 թվականին, որովհետեւ մենք հետադարձ չունենք, որովհետեւ մենք կուսակցություն չենք եւ իշխանության չենք ձգտում: Մենք կուսակցություններին համախմբման կոչ ենք արել, եւ այսօր ոչ մի կուսակցություն առանձին չի կարող որեւէ բան փոխել»: Մանրամասն` տեսանյութում:


Aravot.am-ի ճշտող հարցին էլ, թե ի վերջո ի՞նչ են անելու, եթե իշխանությունը նույնիսկ համաժողովրդական ճնշումների միջոցով չհրաժարվի, պարոն Սարգսյանն ասաց. «Մենք պետք է այս իշխանություններին ճանապարհենք, եթե իշխանությունները չեն համաձայնվում, երթից հետո կերեւա, ինչ կանենք»: Այսինքն՝ հետոն չե՞ք ծրագրել, մեր այս կրկին ճշտող հարցին էլ ազատամարտիկն ասաց`«Կան իրավիճակային լուծումներ, ամեն մեկն ունի իր խաղաքարտերը, բայց չենք բացում: Իշխանությունը, որ չհրաժարվի, հետոն կասենք, եթե իշխանությունը փորձի մարտի 1 հրահրել, մարդկանց գնդակահարել, շատ ավելի ծանր կլինի էդ իշխանության համար»:
Մանրամասն` տեսանյութում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930