Օրվա լրահոսը

Ամառը` քաղաքական ուժերի համար

ԲՀԿ-ն այս ամառ կփորձի կյանքի կոչել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում իր տված խոստումները, իսկ քաղաքական կյանքում իր մասնակցությամբ փոփոխություններ նախատեսում է աշնանը: «Այն քաղաքական ուժը, որը կասի՝ ինքը ներքին ռեֆորմների խնդիր չունի, ես այդ քաղաքական ուժին կհամարեմ ուղղակիորեն մեռած, ճահճացած քաղաքական ուժ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը չցանկացավ մանրամասնել ԲՀԿ-ի ծրագրերը, միայն

Բուդաղյանների պաշտպան. «Զինդատախազը մեղադրյալների պաշտպաններին բնորոշ հայտարարություններ է անում»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնել է,  թե  պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի և այսպիսի կարծիք է հայտնել. «Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ

Մովսես Շահվերդյան. Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի նաեւ ներհայաստանյան կյանքում` ՀՀ-ն կամ ՀՀԿ-ն

«Երբ մի քանի օր առաջ Լեհաստանում մեր նախագահը հայտարարեց, որ Հայաստանը եւ-եւ-ի քաղաքականության կողմնակից է, նա ստացավ անգամ ոչ դիվանագիտական, այլ հստակ պատասխան, ինչն ընդունված էլ չէ երկու երկրների հարաբերություններում: Նույն կերպ, իր պայմաններն է թելադրում նաեւ ՌԴ-ն` ապացույցը Պատրուշեւի, Բորդյուժայի այցերն էին: Եվ եթե մինչ այժմ միջազգային իրավիճակը Հայաստանին խուսանավելու հնարավորություններ էր տալիս` այժմ

Վերահսկիչ պալատը պատասխանում է ՀՀ քաղաքաշինության նախարարին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ–ն նշեր, ոչ թե  «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»: Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն,

Ալ. Իսկանդարյան. «180 տարի առաջ Ստրասբուրգում ոչ ոք չէր հավատա, որ մի օր մի ընդհանուր երկրում՝ Եվրամիությունում են ապրելու»

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրենի՝ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ շատ երիտասարդ է՝ լուծվելու համար

Հարուցվել է քրեական գործ` ԾԻԳ-ի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ: ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի

Արաբկիրում երկու-երեք օրվա աղբ է կուտակվել

Արաբկիրի աղբը «Արաբկիր կամար»-ը չի հասցնում մաքրել

Օֆշորային գործով միջնորդությունն առձեռն փոխանցվել է Կիպրոսի գլխավոր դատախազին

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, «օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն այսօր Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին: «Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր,

Կարապետ Չալյանը երեկոյան կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնության համար

Այսօր Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից ասպարեզ մտել են չորս ըմբիշներ` Մակիչ Սիմոնյանը` 50 կգ քաշային կարգ, Գոռ Սիրեկանյանը` 60 կգ, Կարեն Աբգարյանը` 96 կգ եւ Կարապետ Չալյանը` 74 կգ: Առաջին երեքը տարել են մեկական հաղթանակ, կրել մեկական պարտություն եւ դուրս են մնացել մեդալների համար

Մարզական լրագրողը պետք է սպորտի մեծ երկրպագու լինի եւ ոլորտը հասկանա

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում մարզական լրագրողների միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ոլորտի եւ մարզական լրագրության նրբությունների մասին տարբեր տեսակետներ հնչեցին: Դավիթ Ջալալյանը հայկական մարզաշխարհում տեղի ունեցող իրադարձությունների քիչ լուսաբանումը պայմանավորեց այսօրվա մեր սպորտի վիճակով: Ըստ նրա, դա է պատճառներից մեկը, որ մարզական կայքերը գերադասում են ավելի շատ տեղ տալ, ասենք, եվրոպական ֆուտբոլային առաջնակարգ առաջնություններին,

Արմեն Մարտիրոսյան. «Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ»

«Պարզ է, որ Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ: Պատահական չէ նա այդ պաշտոնում հայտնվել: Մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին, մինչեւ հիմա էլ մատուցում է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ «Իշխան Զաքարյանը ապաքաղաքական, ապակուսակցական մարմնի ղեկավար է, բայց Նոր Նորքի ընտրությունները որոշակի իմաստով ու չափերով ղեկավարում է

«Շատ ուսուցիչներ խուսափում են մասնակցել մրցույթին` վախենալով հեղինակազրկվել». Կարինե Հարությունյան

Այսօր Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, Հայ Առաքելական եկեղեցու և ԿԳՆ միջև հաստատված պայմանավորվածության համաձայն, անցկացվեց «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Բնագիտական» ( «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը: Ըստ կարգի, մրցույթի մարզային /քաղաքային/ փուլի մասնակիցների թեկնածությունները ներկայացնում են դպրոցների տնօրենները՝ մանկավարժական խորհուրդների որոշմամբ: Յուրաքանչյուր մասնակից

Հանրային խորհուրդը պատասխանում է Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիային

Հունիսի 28-ին Aravot.am-ը հրապարակել էր Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի նախագահ Սարգիս  Հայոցյանի «Հանրային խորհրդի, գիտնականների և ԲՈՀ-ի նախագահի մասին» հոդվածը: Այսօր ստացել ենք այդ հրապարակման մեջ բարձրացված որոշակի հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի տեսակետը, որը ներկայացրել է ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը: «Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից բազմաթիվ դիմումներ է ստացել (այդ թվում նաև 2011 թվականի սեպտեմբերի 30-ին

Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ դառնալու հավակնություննե՞ր ունի

«Զինդատախազն իր պարտականությունների կատարումն ի՞նքն է ուսումնասիրում, ինքը պիտի գնահատի, թե ինքը ոնց է աշխատե՞լ: Դա ծիծաղելի է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք մասնակցելու է ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնած աշխատանքային խմբի աշխատանքներին, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այսպես պատասխանեց «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանը: Նշենք, որ ՀՀ զինդատախազությունն այսօր հաղորդագրութուն

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Հուլիսի 2-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Սահմանամերձ դպրոցն ունի 2 գրադարանավար, սակայն՝ քիչ գրքեր

Համացանցում գրքերի հանգանակություն է կատարվել

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց  Արարատի մարզի Զորակ համայնքի տարածքում գտնվող, ձկնարտադրությամբ զբաղվող «Էկոֆիշթրեյդ» ընկերությունում`Արարատյան դաշտավայրում ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների կրճատման, ինչպես նաեւ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետները,  Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման

Զարուհի Փոստանջյան. «Կիպրոսի դատախազը ուղղակի եւս փաստեց, որ վարչապետը թաքցնում է ճշմարտությունը»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությունը նորություն չէ, քանի որ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է վարչապետի օֆշորային սկանդալի հետ կապված: Հիշեցնենք, որ Կիպրոսի դատախազը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ իրենց երկրում հնարավոր չէ օֆշորային ընկերության բաժնետեր լինել՝ առանց այդ անձի իմացության, կամ լիազոր ներկայացուցչի

Ինչո՞ւ է լռում նախագահը

Սովետի տարիներին քանի կոլխոզի նախագահներ, հաշվապահներ դատվեցին պրիմ հոդվածով’ գնդակահարության, (մի քանիսին անձամբ ես գիտեմ) հանրային գույքը հափշտակելու համար: Հիմա, վարչապետի կողմից ժողովրդի փողերի գողության փաստի բացահայտումը դարձել է նախագահի կողմից սակարկության թեմա. գողացե՞լ, են, թե՞ չեն գողացել. բռնե՜ք գողին. մեջտեղը գողության փաստը ջրում են ու դեռ մեղավորը ՎՊ-ին են հանում, որ քիթը խոթել է

Տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ,  խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, մինչեւ օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն  հայտնեց  խորհրդում ընդգրկված  բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է  ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին  զեկույցում` տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը՝ հուլիսի 16-ին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ քննեց Մատաղիսի գործով հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները: Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով հայցվորները որպես ապացույց ներկայացրել էին Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցները «Իրավունք» շաբաթաթերթի եւ Aravot.am կայքում հրապարակված եւ ilur.am-ին տված հարցազրույցի տեսագրությունը: Հայցվորներից Արայիկ Զալյանը տեսանյութի մասին կարծիք հայտնեց, որ այն պատրաստված է դեկտեմբերի տասնութին,

Սերժ Սարգսյանը կանչել էր «ռազբորկայի»

«Ոգեւորված Իշխան Զաքարյանը դուրս էր եկել իր համար նախապես գծված սահմաններից», իսկ վարչապետին «ուղարկեցին կառափնարան» Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ «սխալ եւ անհեռատես» համարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունները: Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունները՝ 2012 թվականի պետական բյուջեի 70 տոկոս չարաշահումների մասին, վերջին մեկ ամսում դարձան անգամ ՀՀԿ-ականների քննադատության

Ըստ անգլիացի վերլուծաբանի՝ «պատերազմ չենք ուզում, բայց ոչինչ չենք զիջի» հայկական տեսակետը ագրեսիայի մի տեսակ է

Թոմաս դե Վաալը ճանաչում է որոշ ադրբեջանցիների, որոնց համար Ռամիլ Սաֆարովը հերոս չէ

«Միշտ պետք է խաղաղության հույս ունենալ, բայց պատրաստվել պատերազմի»

Ըստ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի՝ հենց այս սցենարին են նախապատրաստվում բոլորը – Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում  անդրադառնալով Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու ՌԴ ռազմավարությանը՝ նշեց. «Դա բիզնես է», իսկ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ  տարածաշրջանի համար մի կողմից՝ Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի

«Հարսնաքարի» պահակը տեսել է Ռուբեն Հայրապետյանին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հուլիսի 17-ին բռնարարքների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել «Հարսնաքար»  համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Նա հայտնեց, որ այդ օրը առավոտյան 9.30-ից աշխատել է մինչեւ հաջորդ օրը՝ 24 ժամ: Աշխատանքային գրաֆիկն է՝ 1 օր աշխատում էր, 2 օր տանը, եղել է շրջիկ պահակ եւ

Սնոուդենը ապաստան է հայցում Ռուսաստանում և այլ երկրներում

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան դա «հուսահատ քայլ» է որակում: Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տրանզիտային բաժնում գտնվող ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատող Էդուարդ Սնոուդենը քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Ռուսաստանի և ևս 20 երկրի, այդ թվում Չինաստանի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Վենեսուելայի իշխանություններին։ New York Times-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է WikiLeaks-ի ներկայացուցիչ Սարա Հարիսոնը, ով ուղեկցում

Թագավորն ընտրված կենա

Ահա եւ սկսվեց ամռան սատկած ու տափակ ամիսներից մեկը, երբ քաղաքակիրթ երկրներում սովորաբար ոչինչ չի կատարվում… Եթե, իհարկե, այդ քաղաքակիրթ երկրներից մեկում չպարզվի, որ եւս մի բարձրաստիճան պաշտոնյա օֆշորային գոտում բանկային հաշիվ ունի, ընդ որում՝ իրենից բոլորովին անկախ, կամ որ այդ երկրի հալալ ռազմավարական գործընկերը եւս մի միլիարդ դոլարի զենք չի վաճառել այդ նույն երկրի

Ներկրված 10 միլիոն զույգ կոշիկի 5 միլիոնը կարող ենք տեղում արտադրել

Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության ոլորտը 7.4%-ի անկում է ունեցել Չնայած որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է, սակայն, ինչպես այսօր «Փաստարկ» ակումբում վստահեցրեց տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, այս ոլորտում էական աճ այդպես էլ չի ապահովվում: Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ պարոն Սաֆարյանը որոշակի համեմատություն կատարեց տարբեր երկրների տնտեսության

ՀՀ վարչապետ. «ԱՄՆ դեսպանի դիտարկումները տեղին են և մեզ համար ընդունելի»

Ցավոք, պետք է նշենք, որ երևի, որոշ մեկնաբաններ դեսպանի խոսքը համատեքստից դուրս էին բերել և փորձում էին դա վերագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդպես չէ:

Թոմաս դե Վաալ. «Պատերազմի վերսկսման հավանականությունը, թեեւ փոքր, բայց կա»

Ըստ անգլիացի վերլուծաբանի՝ պատերազմի վերսկսման համար կարող է դեր ունենալ նաեւ «հիմարության գործոնը»

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930