Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվեցին հայ, վրացի և թուրք նկարիչների «Մեկ օրով նախագահ» թեմայով կոմիքսները (ֆոտոշարք)

Նոյեմբեր 08,2013 23:11

Նոյեմբերի 8-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ կոմիքսների ցուցահանդես: Կոմիքսները նկարել են հայ, թուրք և վրացի նկարիչները` 24 ժամվա ընթացքում։ Մրցույթի թեման էր «Մեկ օրով նախագահ»։

Մրցույթի կազմակերպիչ Լևոն Գյուլխասյանը նախընտրում է այն անվանել մարաթոն, իր խոսքերով՝ մրցույթի իմաստն այն է, որ կոմիքսը նկարողները ցույց տան, որ կարող են քսանչորս էջանոց գիրք նկարել ընդամենը 24 ժամում։

Մրցույթի ժյուրիի չորս անդամները տարբեր ազգությունների  ներկայացուցիչներ են՝ Դանիայից, Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից և Թուրքիայից։

Թուրքիայի և Վրաստանի մասնակիցները մասնակցել են մրցույթին համացանցի միջոցով։ Լևոն Գյուլխասյանը նշեց նաև, որ հարևան Ադրբեջանը պետք է մասնակցեր մրցույթին, սակայն հրաժարվել է։ Ինքը՝ Լևոն Գյուլխասյանը, կարծում է, որ վախի մթնոլորտն է պատճառ հանդիսացել նման որոշմանը։

Aravot.am-ի հետ զրույցում նա խոսեց կոմիքսի մասին. «Կոմիքսը սինթետիկ արվեստ է, նա միայն նկարչություն չէ, կարևոր չէ ի՞նչ ես դու ասում, կարևոր է՝ ինչպես ես դու ասում։ Շատ կոմիքսներում տեսնում եմ շատ լուրջ թեմաներ։ Մեզ զարմացրեց գյումրեցիների մասնակցությունը»։

Լևոն Գյուլխասյանի խոսքերով մրցույթի նպատակը 24 ժամում 24 էջ ունենալը չէր, այլ՝ կոնկրետ սոցիալական թեմա ունենալը։

Ցուցահանդեսի ընթացքում անվանվեցին մրցույթի հաղթողների անունները՝ մտքի թռիչք, ամենալավ օրիգինալ տեխնիկա, ամենալավ օրիգինալ գաղափար, ամենալավ սցենար, ամենալավ նկարազարդող, կազմակերպիչների ընտրություն, ամենալավ գրաֆիկական պատմություն անվանակարգերում։

Մրցույթի մասնակից Հակոբ Մուրադյանը խոստովանեց, որ զարմացած է, որ Հայաստանը ներկայացնելու են այդքան թվով նկարիչներ. «Գնացինք տեսանք արդեն հիսուն հոգի կային, շատ-շատ էինք, շատ հետաքրքիր անցավ։ Գյումրին շատ զարմացրեց, երբեք չէինք տեսել նրանց կոմիքսները, շատ հետաքրքիր էր թե սցենարային, թե գրաֆիկական առումներով»։

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930