Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ճնշում չկա, ո՞վ է ասում նման բան». Հովիկ Աբրահամյանը՝ Արարատի քաղաքապետի քարոզարշավին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2013 23:56

 

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արարատ քաղաքի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված  Հայկ Հայկյանին քարոզարշավի վերջին օր սատարելու էին եկել նաեւ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Վերջինս Գրիգորյանը հավատացրեց, որ նախընտրական շրջանում քարոզարշավի համար անհրաժեշտ պայմանները երկու թեկնածուների համար հավասարաչափ ապահովել են, իսկ եղած խոսակցությունները ընդամենը լրատվամիջոցների կողմից ինտրիգներ էին, որոնք որոշ մարդկանց ցանկություններ, կարծիքներ էին:

Նա հայտնեց իր մտահոգությունը, որ ԲՀԿ-ի որոշ պատգամավորներ եկել են Արարատի մարզ եւ մատ թափ տվել արարատցիների վրա՝ քաղաքացիների, ում ձայների շնորհիվ նրանք պատգամավորներ են ընտրվել խորհրդարանում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր խոսքում ներողություն խնդրեց բոլոր այն պատգամավորների անունից, ովքեր եկել են Արարատ եւ մատ թափ տվել նրանց վրա: Ապա թեքվելով մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմ՝ ասաց. «Պարոն մարզպետը մի քիչ նեղացած է այդ մատ թափ տվողներից, բայց դուք պատկերացնու՞մ եք՝ այդ մատ թափ տվողների հետ ես ամեն օր եմ շփվում »:

Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ոչ մի անգամ Արարատի մարզը մեզ չի հիասթափեցրել իր ընտրությունների արդյունքով, հակառակը, միշտ մեզ ուրախացրել է»: ԱԺ նախագահը ավելացրեց, որ Արարատի մարզը միշտ իշխանամետ է եղել: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ ներողություն խնդրեց այն «չինովնիկներից», ովքեր իշխանությունից են եւ չեն արդարացնում հասարակության սպասումները:

Նա  իրականանալի գնահատեց ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի կողմից մշակված ծրագրերը եւ խոստացավ՝ իրենց թեկնածուի ընտրվելու դեպքում, ավելի պարտավորված լինել դրանք կյանքի կոչելու համար:

Լրագրողների հետ  Հովիկ Աբրահամյանը չցանկացավ երկար խոսել, պատճառաբանեց, որ ամեն ինչ իր ելույթում արդեն ասաց, իսկ քաղաքում առկա ճնշված մթնոլորտի մասին նշեց. «Ճնշում չկա, ո՞վ է ասում նման բան, լրագրողներն եմ ամեն ինչ խառնում, մարդիկ ուրախ են, հիմա պարում են»: Պարոն Աբրահամյանը բացառեց որեւէ ճնշում քաղաքացիների նկատմամբ նաեւ ընտրության օրը: Իսկ այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ին թույլ չեն տվել քարոզարշավը քաղաքի կենտրոնում անցկացնել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, ստեղ անես միտինգ, թե ուրիշ տեղ»:   Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է ԱԺ նախագահը մասնակցի նաեւ ԲՀԿ-ի քարոզարշավին, քանի որ քաղաքի մի կողմում էլ ԲՀԿ-ի թեկնածուն էր իր քարոզարշավը սկսել, նա պատասխանեց. «Հնարավոր է, եթե միասին գնանք,-այնուհետեւ ավելացրեց,- գնացեք, սպասեք, կգամ»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930