Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Orange-ը ստեղծում է հեռախոսի ապահովագրության ծառայություն իր հաճախորդների համար (ֆոտոշարք)

Նոյեմբեր 08,2013 23:45

Այսօր Orange-ը հայտարարեց իր հաճախորդներին ուղղված մի նոր և բացառիկ ծառայության մեկնարկի մասին: Նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար:

Հեռախոսի ապահովագրության ծառայությունն Orange-ը տրամադրում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ, որը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն է:

«Այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում, և մենք ուրախ ենք առաջարկել այն նաև Հայաստանի մեր հաճախորդներին: Մեր հաճախորդների համար հոգատար օպերատոր լինելու մեր քաղաքականությանն ու ցանկությանը հավատարիմ՝ մենք այս ծառայությամբ նրանց առաջարկում ենք հարմարավետության մի նոր մակարդակ: Ի լրումն բոլոր այն առավելությունների, որ մեր հաճախորդները ստանում են Orange-ի խանութներից հեռախոս գնելիս՝ ներառյալ լիարժեք հետվաճառքային սպասարկում, երաշխիք ու զեղչեր, որոնք տրամադրվում են հեռախոսը մեր ծառայությունների հետ համատեղելիս, այժմ մեր բաժանորդները կարող են է՛լ ավելի հանգիստ ու ապահով զգալ, հատկապես սմարթֆոն գնելիս», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Խորհրդի անդամ Սոնա Դալալյանը ասաց. «Սա առաջին համատեղ նախագիծն է երկու ընկերությունների, որոնք ոչ միայն ունեն մեծ միջազգային փորձ, այլ նաև յուրաքանչյուրն  իր ոլորտի առաջատարն է: Այս համագործակցությունից շահելու են առաջին հերթին մեր հաճախորդները՝ առաջարկվող պրոդուկտը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր համագործակցությունը, և հուսով եմ, որ մոտ ժամանակներս հանդես կգանք նաև այլ գրավիչ առաջարկներով»:

Հաճախորդները կարող են կնքել ապահովագրության պայմանագիրը գնումը կատարելու պահին: Ապահովագրությունը կծածկի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն երաշխիքային սպասարկմամբ, այսինքն վնասների, կորստի և գողության դեպքերը: Ծառայությունն այսօրվանից կգործի Orange-ի 19 խանութներում, իսկ մինչև նոյեմբերի վերջ՝ վաճառքի և սպասարկման ողջ ցանցում՝ ներառելով բոլոր 76 խանութները:

Հեռախոսի կոտրվելու կամ վնասվելու դեպքում, երբ հեռախոսը փաստացի հաճախորդի ձեռքին է, հաճախորդը պետք է դեպքի մասին անհապաղ տեղեկացնի ապահովագրողին 31-10-10 հեռախոսահամարով և դիմի Orange-ի խանութներից որևէ մեկը` ներկայացնելով երաշխիքային կտրոնը: Orange-ը կհոգա վերանորոգման մասին և կառաջարկի հեռախոս ժամանակավոր օգտագործման համար: Իսկ հեռախոսի կորստի դեպքում կփոխհատուցվի հեռախոսի արժեքը՝ հաշվի առնելով տվյալ հեռախոսի մաշվածությունը: Փոխհատուցման գումարը կախված է լինելու գնման օրվանից մինչև փոխհատուցման օրն ընկած ժամանակահատվածից. որքան նոր է հեռախոսը, այդքան մեծ է փոխհատուցվող գումարը: Փոխհատուցման ամբողջական սխեման ներկայացված է այս հասցեով:

Հեռախոսի գողության դեպքում կհատուցվի նաև կատարված խարդախ զանգերի արժեքը՝ 30000 ՀՀ դրամ գումարի սահմաններում:

Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է բացառիկ հետվաճառքային և երաշխիքային ծառայություն՝ ներառյալ վերանորոգման տևողության ամբողջ ընթացքում ժամանակավոր հեռախոսի անվճար տրամադրում, երաշխիքային ծառայություններ բոլոր սարքավորումների համար՝ անկախ այն բանից, թե այդ սարքն արտադրող ընկերությունը Հայաստանում  վերանորոգման ծառայություն տրամադրում է, թե ոչ: Հաճախորդները կարող են երաշխիքային ժամկետում գտնվող հեռախոսը հանձնել Orange-ի ցանկացած խանութ և, ցանկության դեպքում, հետ ստանալ այն մեկ այլ հասցեից:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնելով այս ծառայությունը՝ Orange-ը նպատակ ունի հաճախորդների սպասարկման որակն իր խանութներում բարձրացնել մի նոր մակարդակի:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930