Օրվա լրահոսը
Նշել են Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը
Միջոցառման ժամանակ ներկայցվեց գրողի կյանքը, ստեղծագործական ուղին՝ բեմադրության միջոցով:
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը Ջերմուկում հարյուր տոկոսանոց արդյունք ունեն
Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի ավանդական հուշամրցաշարը: Խաղացված երեք տուրից հետո 55 մասնակիցների մեջ հարյուր տոկոսանոց արդյունք ունեն հայաստանցի գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք էլ բաժանում են առաջին եւ երկրորդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էլինա Դանիելյանը երկրորդ ոչ-ոքին արեց
Դիլիջանում ավարտվեց շախմատի կանանց «Grand Prix» -ի երկրորդ փուլի երրորդ տուրը: Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանն այսօր սպիտակներով խաղում էր մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ: Հանդիպումը 41-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Էլինան չորրորդ տուրից առաջ, որում խաղալու է ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ, 1,0 միավորով աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիների հետ պայքարում ընթանում է
ԼՂՀ ԱԳ նախարարը ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԼՂ խնդրի մասին (Տեսանյութ)
Օրերս Ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը խոսել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղարաբաղան շարժման ծննդի մասին: Միրզոյանն ասել է, որ 1988 թվականին`25 տարի առաջ Ղարաբաղը ցանկություն է հայտնել միանալ մայր Հայաստանին, նա նաեւ շեշտել է, որ եւ ԼՂՀ-ում եւ Հայաստանում ապրում են նույն` էթնիկ հայերը. «Բնական է միասին լինելու մեր ցանկությունը»: Միրզոյանի
The Fresno Bee. «20 տարվա ազատազրկում հային՝ Ամերիկայում անձնական տվյալներ գողանալու համար»
ԱՄՆ-ում երկուշաբթի օրը հայազգի տղամարդուն 20 տարվա ազատազրկման են դատապարտել կրեդիտ քարտերի տվյալներ գողանալու համար: Հայտնում է «Ֆրեզնո բի» թերթը: 39-ամյա Վարդան Կագրամանին Հոնոլուլուի գազալցկայաններում անձնական տվյալների գողությամբ էր զբաղվում: Կագրամանին եւ նրա հանցակից Հակոբ Չանգարյանը նաեւ պետք է 15 միլիոն 765 հազար 456 դոլար վճարեն Հավայիի ֆինանսական չորս կառույցների: Մեղադրող կողմը հայտնել է, որ
Կոչ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին․ «Նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս բաց մնացող հարցերի լուծմանը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երեք երկրների ղեկավարները Հյուսիսային Իռլանդիայում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։
Regnum. «Պաշտում եմ հայկական կոնյակը. ֆինն աշխարհառչակ բարմեն»
Աշխարհահռչակ ֆինն բարմեն, կոկտեյլների մասնագետ Պեկա Պելինենը պաշտում է հայկական կոնյակը, այդ մասին նա ասել է «Ռեգնում» լրատվական գործակալությանը: Պելինենը Երեւանում է ու նրա խոսքով, երբ որեւէ երկիր է գնում, առաջին հերթին փորձում է տեղի ոգելից խմիչքները. «Ես դեռ չեմ փորձել հայկական գինի, օղի, բայց անպայման կշտկեմ այդ բացթողումն այս երեկո», – ասել է Պելինենը՝
Հետախուզում` օֆշորային սկանդալի գործող անձանցից մեկի նկատմամբ
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, երեկ` հունիսի 17-ին, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում (ՔՀԳՎ) որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու
Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար
Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից: Այս երկրներում ռոմինգի մյուս ծառայությունների համար՝ ելքային զանգեր դեպի Հայաստան կամ այլ ուղղություններով, SMS և GPRS, գործում է Orange Գոտու հատուկ՝ 250 դրամ սակագինը: Այս սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է
Forbes. «Փոլ Հոբս. Հայաստանում գինեգործությամբ զբաղվելը միջնադար գնալու պես է մի բան է»
Փոլ Հոբսը՝ գինեգործության ոլորտում Սթիվ Ջոբսը, ինչպես «Ֆորբս» հանդեսն է անվանում նրան, որն այժմ աշխատում է Հայաստանում՝ զրուցելով հանդեսի հետ խոսել է նաեւ Հայաստանի գինեգործության մասին՝ նշելով, որ այստեղ ամեն ինչ զրոյից են սկսել. «Բազմաթիվ շրջաններ կան, որոնք ժամանակի ընթացքում մոռացության են մատնվել, ու մենք նոր լույսի ներքո ենք նայում դրանց: Ես աշխատում եմ նաեւ
Վարդգես Պետրոսյանը կանխատեսում էր, որ ժողովուրդը հիասթափվելու է ցանկացած կուսակցությունից (Տեսանյութ)
Արձակագիր Վարդգես Պետրոսյանն այս հարցազրույցը Ա1 հեռուստաընկերությանը տվել է սպանությունից 2 ժամ առաջ՝ 1994-ի ապրիլի 15-ին։ Այս հարցազրույցում Գրողների միության նախկին նախագահը, Գերագույն խորհրդի (1990-94) պատգամավորը խոսում է Հայաստանի նախագահ-մտավորականություն հարաբերությունների, կուսակցությունների, մամուլի մասին: 1994-ին Վարդգես Պետրոսյանը տպավորություն ուներ, որ Հայաստանի կուսակցությունները իրենց քաղաքական սկզբունքներով գրեթե միմյանցից չեն տարբերվում, ինքը չգիտեր, թե ինչու են դրանք
«Հարսնաքարի գործով» դատարան էին ներկայացել «կանչովի մատուցողները»
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Խաչատրյանի եւ Արման Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ուղիղ մեկ տարի առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների բռնությունների հետեւանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կյանքն ընդհատվեց: Դատարանը բավարարել էր տուժողների
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց նաեւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը
Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքները վերացել են` օպտիմալացվելով երկու բաժնում, որոնք գտնվում են Գյումրու ոստիկանության նորակառույց եւ կայարան թաղամասի ոստիկանության բաժանմունքի շենքերում: Արդյունքում վերացել է 18 հաստիք, քրեական
Սեյրան Սարոյան. «Որ բարոյականություն չկա էդ տանը, ջայնմին միսն ու խորովածը»
Այսօր խորհրդարանում գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած՝ «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո գեներալ Սեյրան Սարոյանը դուրս գալով խորհրդարանի նիստերի դահլիճից՝ ասաց. «Լավ նախագիծ էր, դրա համար սաղ էլ եկել էին»: Նա ասաց, որ ԱԺ ամբիոնից ելույթ չունեցավ, քանի որ. «Գեներալը որ ելույթ ունեցավ, տեղը տեղին խոսաց, ես ընչի՞ ջրիկնայի»: Լրագրողների եւ Սեյրան
Վանաձորի քաղաքապետարանը բնակարան նվիրեց զոհված կուրսանտի ընտանիքին
Բնակարանը նրանց է տրամադրվել օգտագործման իրավունքով
Անտարկտիդայում հայտնաբերվել են ձեռագործ բուրգեր
Ամերիկացի և եվրոպացի գիտնական-հետազոտողների մի խումբ, Անտարկտիդայում հայտնաբերելով մի քանի բուրգեր, վստահ են, որ դրանք արհեստական են և ստեղծված են մարդկանց կողմից: Բուրգերը գտնվում են ափից 16 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ գիտնականները մտադիր են հետազոտություններ, մանրամասն ուսումնասիրություններ անցկացնել և պարզել բուրգերի տարիքն ու ստեղծման միջոցները: Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտավորապես 100000կմ է: Հանգիստ վիճակում
Մանվել Գրիգորյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Չէ, պրոստը քո խաթր եմ էկե խոսացե» (Տեսանյութ)
«Ինչ կա էս երկրում`շարժվող եւ անշարժ, դա Հայաստանի Հանրապետությանն ա» «Արծվիկ ջան, նստի մի երկու բան քո հարցերին պատասխանեմ»,- այսօր խորհրդարանում իր հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Դա գեներալի պատգամավորական կյանքում առաջին ելույթն էր:Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ առանց մեկնաբանությունների. «Արմենը՝ Մազն՝ (նկատի
Էդվարդ Նալբանդյան․ «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Էնիսկիլենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ
Եվրոպական մակարդակի հասնելու բոլոր նախապայմանները կան
Նովոռոսիյսկում մեկնարկել է բոուլինգի «Ռուսաստանի հարավի գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր քաղաքների 97 ներկայացուցիչներ: Երեւանը նույնպես ունենալու է իր մասնակիցը: Վաղը մրցավայր մեկնում է Արսեն Աղաբաբյանը, որը երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո ընտանիքով վերադարձել է Հայաստան եւ շատ է ցանկանում, որպեսզի բոուլինգը Հայաստանում էլ հասնի եվրոպական մակարդակի: «Դրա համար այստեղ բոլոր
«Ես չպիտի նեղացնեի նրան». հիշում է Ալինան
«Նա իմ կյանքի ամենամեծ նվերն է: Երևի ինձ նման այնպիսի աղջիկ չկա, որ այդքան սիրի իր սիրած էակին: Նա ինձ համար մարդու իդեալ է՝ մի մարդ, ով եսասեր չէ, ով պատրաստ է օգնել բոլորին, հասկանալ նրանց, կարեկցել, սիրել: Ես երջանիկ եմ, որ հանդիպեցի նրան»,-ասում է 21-ամյա Ալինան: Գոռին առաջին անգամ հանդիպել է Հանրապետության հրապարակում: Առավոտյան
Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 18-ի թիվ 1689-Ա հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։ Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային
Գյումրու ավագանու անդամները հետ չմնացին ԱԺ պատգամավորներից
Այսօր ժամը 12.00-ին տեղի էր ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստիպված եղավ այն կես ժամով հետաձգել, քանի որ ավագանու անդամներից շատերը չէին ներկայացել ու հնարավոր չէր քվորում ապահովել: Հեռախոսազանգերից հետո մի քանիսը վերջապես ներկայացան, սակայն մինչ նրանց ժամանելը, քաղաքապետը ստիպված եղավ լրագրողների առջև արդարանալ: «Հարգելի լրագրողներ, շատ սովորական երևույթ է, ավագանիները
Քյամալ Ալի. «Երիտասարդ սերնդի մեջ առաջին օրից տեղեկատվություն են ներդնում»
Ադրբեջանի հին սերունդը հայերի հանդեպ ավելի հանդուրժող է
Մանվել Գրիգորյանի օրենքն ընդունվեց
Քիչ առաջ 99 կողմ, առանց դեմերի եւ ձեռնպահերի առաջին ընթերցմամբ ընդունվեց գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ինչից հետո, մինչ այս պահը խորհրդարանում մնացած օլիգարխ-պատգամավորները համերաշխ լքեցին խորհրդարանի դահլիճը: Մի հատկանշական բան` սա միակ նախագծն է, որին շուրջ կոնսենսուս կա եւ իշխանական, եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից: Միակ ընդդիմախոսը,
Orange-ի հետ միայն լավ անակնկալներ. մի շարք երկրներում Orange-ն առաջարկում է 65 դրամ/րոպե սակագին ռոմինգում մուտքային զանգերի համար
Հունիսի 15-ից սկսած և մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի բացառիկ 65 դրամ/րոպե սակագնից: Այս երկրներում ռոմինգի մյուս ծառայությունների համար՝ ելքային զանգեր դեպի Հայաստան կամ այլ ուղղություններով, SMS և GPRS, գործում է Orange Գոտու հատուկ՝ 250 դրամ սակագինը: Այս սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է
Տրանսպորտի նախարարությունը հերքում է ԱԻՆ-ին
Հունիսի 17-ին որոշ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան – Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսիծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Լուրի առնչությամբ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ լրատվամիջոցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցը ոչ թե ուղևորափոխադրող միկրոավտոբուս է, այլ անձնական օգտագործման ավտոմեքենա։ Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին, ով իր «Շևրոլե» մակնիշի ութ տեղանոց անձնական օգտագործման ավտոմեքենայով իր հարազատների հետ մասնավոր ուղերթ էր կատարում դեպի Հալեպ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Ժառանգությունը» Գորիսում է. նրանք հանդիպել են Բուդաղյանների ընտանիքին
«Այժմ գտնվում ենք Գորիսում, հանդիպել ենք Բուդաղյանների ընտանիքին, բնականաբար՝ ցավակցեցինք, մեր զորակցությունը հայտնեցինք նրանց, նաեւ շրջեցինք քաղաքում, զրուցեցինք քաղաքացիների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Չորս հոգով ենք՝ ես, Րաֆֆի Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանն ու Գագիկ Բաղդասարյանը: Սա կարճատեւ այց էր Գորիս, բայց Սյունիքում էլի լինելու ենք, մնացած մարզերում եւս»,- նշեց նա:
Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն օրենք են գրել
Այսօր օրվա երկրորդ կեսին խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Այն խորհրդարանում ներկայացրեց համահեղինակ Սամվել Ֆարմանյանը: Նախագծի համահեղինակ է նաեւ մեկ այլ գեներալ-պատգամավոր`Սեյրան Սարոյանը: «Օրենքի նախագիծը մեր, որպես պետության նվազագույն բարոյական պարտքն է կամավորական ազատամարտիկների հանդեպ», -ասաց Սամվել Ֆարմանյանը: Նրա խոսքով, օրինագծի անվանումը
«Արմավիան» էլի խաբեց»
Ավիաընկերության տնօրենը, ինչպես նախկին աշխատակիցներն ասացին, իր խոստումը չկատարեց. ասել էր` այսօր փող կլինի, բայց չտվեց
Մանվել Գրիգորյանն ընդդիմացավ Աղվան Վարդանյանին
«Երկրապահ բառի տակ կարելի է օգտագործել տարբեր տերմիններ, և չարժե երկրապահ հասկացության մեջ ձևակերպել, որ այն արժեհամակարգ է, կարծում եմ տեղին չէ»-այսօր խորհրդարանում «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ դիմելով համահեղինակ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին՝ հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում սկսել են քննարկել ԵԿՄ վարչության


















































