Լրահոս
Օրվա լրահոսը

Քյամալ Ալի. «Երիտասարդ սերնդի մեջ առաջին օրից տեղեկատվություն են ներդնում»

Հունիս 18,2013 17:52

Հունիսի 8-ին Վրաստանի Թեքալի գյուղում «Լրագրողները ղարաբաղյան հակամարտությունում`խաղարարնե՞ր, թե՞ հրձիգներ» թեմայով հասարակական լսման ժամանակ զեկուցումով հանդես եկավ ադրբեջանցի հայտնի լրագրող Քյամալ Ալին:

Զեկուցումից հետո Քյամալ Ալիին հարցրինք, թե ադրբեջանական լրատվամիջոցներում ո՞րն է հայերի մասին ամենատարածված կարծրատիպը: Նա հարցը շատ հետաքրքիր որակելով` պատասխանեց. «Ադրբեջանական հասարակությունը կազմված է հին` խորհրդային մասից, որի ներկայացուցիչներից մեկն էլ ես եմ: Մեզ համար հայերը բարեկամներ եւ ընկերներ են, ոմանց կանայք հայուհի էին: Ես խորհրդային տարիներին մի քանի անգամ Հայաստան եմ գնացել: Մենք հասկանում ենք, որ դա (հակահայ քարոզչությունը-ծանոթ. Ո. Ս.-ի) հիմարություն է: Մենք հասկանում ենք , որ լինում են պատերազմներ, լինում է խաղաղություն, ամեն ինչ հարաբերական է: Բայց կա երիտասարդ սերունդ, որը խորհրդային քարոզչություն չի տեսել:

Երկրորդ՝ նրանց մեջ առաջին օրերից ներարկում են որոշակի տեղեկատվություն:

Երրորդ` նրանք տեսնում են այդ տեղեկատվությունը` պատերազմ, հրաձգություն է ընթանում, կրակում են, մարդիկ են զոհվում: Այդ պատճառով ես մտածում եմ, որ մեր եւ այդ սերնդի միջեւ կա մեծ տարբերություն, դա անխուսափելի է : Եվ դրա դեմ պետք է գործել նման (խաղաղարար-ծանոթ. Ո. Ս.-ի) ծրագրերով, դա միակ միջոցն է, որպեսզի հաղթահարվի իրավիճակը, որպեսզի մեր երտասարդները ոչ թե թշնամիներ լինեն, այլ կարողանան փողոց դուրս գալ եւ իրար բարեւել»«:

Քյամալ Ալին «Առավոտի» թղթակցին հարցրեց, թե իր պատասխանը բավարարե՞ց: Ասացինք` մասամբ: Ադրբեջանցի լրագրողն ասաց, որ ինքը պատասխանեց, ինչպես կարողացավ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930