Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց նաեւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը

Հունիս 18,2013 19:08

Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ու Գյումրու ոստիկանությունում:

Քաղաքի տարբեր  թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքները վերացել են` օպտիմալացվելով երկու բաժնում, որոնք գտնվում են Գյումրու ոստիկանության նորակառույց  եւ կայարան թաղամասի  ոստիկանության բաժանմունքի շենքերում: Արդյունքում վերացել է 18 հաստիք, քրեական եւ տարբեր  ծառայությունների բաժանմունքի պետերի հաստիքներ:

Որոշակի կրճատումներ են եղել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, մասնավորապես կրճատել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի  ծառայության գծով երկու տեղակալներին` Համլետ Կիրակոսյանին, ով, ի դեպ, բավականին համեստ  անձնավորություն է, եւ Հարություն Ավետիսյանին, ով ԱԺ ՀՀԿ-ական  պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: Վերացրել են  նաեւ վարչության հերթապահ սպաների հաստիքները:

Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրճատվածներին  համապատասխան աշխատանք կառաջարկի , ով թոշակի անցնելու ենթակա է, թոշակի կուղարկի, ոմանց էլ կադրային ռեզերեվ կգցի:

 

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի գուցե աստիճանաբար ոստիկանական երկիրը փլուզվու՞մ է: Տա աստված:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930