Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «Պաշտում եմ հայկական կոնյակը. ֆինն աշխարհառչակ բարմեն»

Հունիս 18,2013 21:06

Աշխարհահռչակ ֆինն բարմեն, կոկտեյլների մասնագետ Պեկա Պելինենը պաշտում է հայկական կոնյակը, այդ մասին նա ասել է «Ռեգնում» լրատվական գործակալությանը:

Պելինենը Երեւանում է ու նրա խոսքով, երբ որեւէ երկիր է գնում, առաջին հերթին փորձում է տեղի ոգելից խմիչքները. «Ես դեռ չեմ փորձել հայկական գինի, օղի, բայց անպայման կշտկեմ այդ բացթողումն այս երեկո», – ասել է Պելինենը՝ նշելով, որ պատրաստվում է այցելել մայրաքաղաքի բարերը:

Ըստ նրա, թեեւ Հայաստանում բարային մշակույթը այնքան էլ զարգացած չէ, սակայն դա հնարավոր է ուղղել. «Ես կարող եմ խոստանալ, եթե մենք հանդիպենք հինգ տարի անց, ապա կխոսենք լիովին այլ բարային մշակույթի մասին: Ես կարող եմ ասել դա Ռուսաստանի օրինակով, որտեղ հաճախ եմ եղել ու շատ եմ աշխատել: Հինգ տարվա ընթացքում ոլորտը գրեթե զրոյից բարձրացավ բավականին բարձր մակարդակի: Հիմա նույնը կարելի է ասել Հայաստանի մասին: Օրինակ, երբ տեղի բարմենները տեսան ինձ, առաջին հերթին ուշադրություն դարձրին իմ մասնագիտական սարքավորումներին, ինչից հետո անմիջապես վերցրին իրենց այփադները ու գնացին համացանցով դրանցից պատվիրելու», – ասել է նա՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում, բայց խոստացել է  վերադառալ հինգ տարրվա ընթացքում:

Պելկա Պելինենը «Ֆինլանդիա» օղու կոկտեյլների պատրատման պատասխանատուն է ամբողջ աշխարհում: Նրան «սեւ գոտի» են վերագրում օղիով կոկտեյլներ սարքելու համար: Նրա այցը կազմակերպել էր «SPRIN Group» ընկերությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930