Օրվա լրահոսը

Պլաստիկ վիրաբույժների դռները սկսել են թակել նաեւ կովկասյան քթերից զզված հայ տղամարդիկ

Այսօր Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնը աշխատանքի ընդունեց Մոսկվայում կրթված, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնում աշխատող, 12 տարվա պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանին: Վերջինս առողջ մարդկանց գեղեցկացնելուց, կովկասյան քթերն ու մարմնի այլ օրգանները ձեւափոխելուց զատ, բուժում է հիվանդներին, ֆունկցիոնալ խնդիրներ ունեցողներին, օրինակ`նրանց, ովքեր դեֆորմացիաներ, շնչառական եւ

Վարչապետ. «Սերիալներում ազատամարտիկների կերպարը բացասական է ներկայացվում»

Կառավարության արտագնա նիստում որոշվեց, թե ինչով եւ ինչպես են օգնելու կարկուտից տուժած արմավիրցիներին:

Ձերբակալվել է Չեխիայի վարչապետի օգնականը եւ եւս 4 քաղաքական գործիչներ

Չեխիայի ոստիկանության հատուկ ջոկատը ձերբակալել է վարչապետ Պետր Նեչասի բարձրաստիճան օգնական Յանա Նագյովային եւ վարչապետի հետ առնչություն ունեցող եւս չորս քաղաքական գործիչների, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Չեխիայի հակակոռուպցիոն ծառայության երկու ներկայացուցիչ եւ երկու դատախազ այցելել են վարչապետին: Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներն այցելել են պաշտպանության նախարարություն, Պրահայի քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող երկու

Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող որոշ տեղեկությունների վերաբերյալ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր

Փաստեր մարդու մասին

Կանգնած ժամանակ մարդն ավելի շատ է հոգնում, քան քայլելիս: Իր ողջ կյանքի ընթքցքում մարդը միջինում ներշնչում է կատարում շուրջ 500 միլիոն անգամ: Մարդու աջակողմյան թոքն առավել մեծ քանակությամբ օդ է կլանում, քան ձախակողմյանը:   Մարդկային մարմնում նյարդային ազդակները «տեղաշարժվում են» մոտ 90մ/վ արագությամբ:   Մարդու ուղեղը կազմված է շուրջ 10 միլիոն նյարդային բջիջներից:   Անդրանիկ

Ի՞նչ քայլերի են դիմում տղամարդիկ մինչ սեր խոստովանելը

Մարդիկ կարող են սիրահարվել առաջին հայացքից, սիրել շատ կարճ ժամանակում: Իսկ սիրո խոստովանությունը սովորաբար հաջորդում է մի շարք քայլերին, որոնց մասին շատերը նույնիսկ պատկերացում չունեն կամ չեն գիտակցում դրանց կարևորությունը: Սովորաբար առաջին քայլը կատարում է տղամարդը, ուստի մինչ այդ պահը նա պիտի գիտակցի իր քայլի լրջությունը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել տղաներից, թե ինչ քայլերի են

Հրապարակը արդիականացման կարիք չունի

Հանրապետության երկհարկանի հրապարակ՝ ավտոկայանատեղի կառուցելու փոխարեն։ «Առաջարկում ենք երկու հարկանի հրապարակ լինի և ներքևի հարկերը պահպանել և զբոսաշրջության ամենակարևոր կետը կլինի։ Ապակի և ներսից մուտքեր լինեն, որ կարողանան մտնել ու ման գալ»,- այսօր «Ա1+»-ին ասաց հնագետ Ֆրինա Բաբայանը։ Երկու կին հնագետ այսօր Հանրապետության հրապարակի այն նույն հատվածում էին կանգնած, որտեղ տասը տարի առաջ պեղումների արդյունքում

Վանեսա Պարադի. Ջոնի Դեփը իմ սերն է եղել

Հոլիվուդյան մեգաաստղ Ջոնի Դեփի նախկին սիրեցյալ երգչուհի եւ դերասանուհի Վանեսա Պարադին վերջապես անկեղծացել է իր լսարանի առջեւ: Նա հարցազրույց է տվել 7days.ru կայքին եւ ներկայացրել իր եւ Դեփի համատեղ կյանքի մանրամասները:  Սկզբնական շրջանում Վանեսան ոչ մի հարցարցրույց եւ մեկնաբանություն չէր տալիս իր անձնական կյանքից. նա ամբողջությամբ տարվել էր ստեղծագործական կյանքով, լուրեր էին նաեւ տարածում, որ սիրավեպ

Առանց գեներալների եւ օլիգարխների

Ավարտվեց հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Կիսադատարկ դահլիճում ԱԺ պատգամավորները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ պետական օրհներգը: Բացակայում էին գեներալ-պատգամավորները եւ օլիգարխ-պատգամավորները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երգում էր օրհներգը: Երկուշաբթի օրը խորհրդարանը կհրավիրի արտահերթ նիստ, առաջիկայում արձակուրդներն են, իսկ նոր նստաշրջանը կմեկնարկի արդեն սեպտեմբերին։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել տեսնել նրան բեմում». Լևոն Մութաֆյան

Հուշ երեկո` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը հրավիրված էին թատերագետներ, արվեստագետներ, դերասաններ: Թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանն իր խոսքը սկսեց Փափազյանի մտքերով, ու ոգևորությամբ նշեց. «Բախտավոր եմ, երջանիկ եմ, որ հնարավորություն եմ

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկումները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «շոու» անվանեց: ՀԱԿ պատգամավորը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է կառուցել ՊՆ-ի մոտ գտնվող իր շքեղ առանձնատունը: Հիշեցնենք, որ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ էլ էր բարձրաձայնել: Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով տունն արդեն իսկ բնակեցված

Մնանք Իշխան Զաքարյանի «սյուրպրիզներին» սպասելով

Այսօր խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո, բավականին զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Իրենց զայրույթը, զարմանքը եւ վրդովմունքն առավել շատ չէին կարողանում թաքցնել հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները՝ հերթ չտալով անգամ ընդդիմադիրներին: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ զարմանալով, թե նման աղաղակոտ բացահայտումներից հետո ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը համապատասխան

«Մի քանի հոգի»-ն նոր երգ է ներկայացրել

  «Մի քանի հոգի» նախագծի երկրպագուները կարող են ուրախանալ. արդեն հասանելի է տղաների նոր երգը: Այն կոչվում է «Էս պահին», երաժշտության հեղինակը Սերժոն է: Youtube-ում երգը գրանցել է 2800-ից ավելի դիտում, մեկնաբանությունները բազմաթիվ են: «Մի քանի հոգի»  ֆեյսբուքյան պաշտոնական էջում  երկրպագուները ևս ակտիվ են, երգն այնտեղ արդեն ունի 143-ից ավելի like:  , «Ես սիրեցի էս

Բայանդուրի գյուղապետը, հրաժարվելով պաշտոնից, գնացել է խոպան

Այսօր կառավարության նիստի օրակարգում  քննարկվել է նաև Շիրակի մարզի Բայանադուր գյուղի գյուղապետ Հովակիմ Սարգսյանի հրաժարականի հարցը: Կառավարությունը որոշել է սեփական դիմումի համաձայն  վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները: Իսկ թե ինչո՞ւ է  ԲՀԿ-ական գյուղապետը հրաժարական տվել,  Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ Հարությունյանը  Aravot.am-ին փոխանցեց,  որ գյուղապետը դիմում է ներկայացրել` նշելով, որ հիվանդ

Կապանցիները բողոքի ալիք են բարձրացրել, դեմ են համայնքի ջրամատակարարման համակարգը «Հակջրմուղկոյուղուն» հանձնելու որոշմանը

Կապանցիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարով «Հակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին անհատույց տրամադրելու ավագանու կայացրած որոշումից հետո: Նշենք, որ նման որոշում Կապանի ավագանին կայացրել էր հունիսի 7-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ՝ 9 կողմ եւ 2 ձեռնպահ ձայների արդյունքում: Բնակիչները դժգոհում են, որ այս կարեւոր որոշումը կայացվել է առանց հանրության

Ռուբեն Հայրապետյան. «Յան Պոուլսենը ստախոս է»

Այսօրվա ասուլիսում հնչած հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք դանիացի մարզիչ Յան Պոուլսենի այն հայտարարությունը, թե իր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելու ժամանակ, միջամտել եք հավաքականի կազմի ձեւավորմանը, եւ դրա համար է ինքն ազատվել աշխատանքից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Մոլդովայի հետ խաղից հետո ես նրան հարցրել եմ, թե ինչո՞ւ է վնասվածք ունեցող Արթուր

Վարդան Այվազյան. «Հիմա, իրանց ասենք՝ տղեք ջան, լավ եք արել, հաջողություն ձե՞զ»

«Որպես Վերահսկիչ պալատի նախագահ, որպես քաղաքացի՝ ի՞նչ եք առաջարկում հաջորդ քայլը: Ամենահամեստ հաշվարկներով խոսքը 700 միլիարդի մասին է: Հաջորդ քայլը ո՞րն է: Ցանկացած իրավասության ետեւից պետք է գնալ՝ դնել հստակ պատասխանատվության հարց: Քանի՞ հոգի է պատժվել, քանի՞ հոգի է քրեական պատասխանատվություն կրել: Շինարարության, գնումների մաիսն որ ասում եք, միայն շինարարը չի ստորագրել թուղթը, այլ պատվիրատուն,

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության նոր եզրեր կգծվեն

Եվրամիության տարածաշրջանային համագործակցության ծրագիրը երկկողմանի շփման նոր հնարավորություն կտա  Առաջիկայում Հայաստանի երեք` Լոռի, Տավուշ, Շիրակ եւ Վրաստանի երկու` Ջավախք-Սամցխե եւ Քվեմո-Քարթլի մարզերի միջեւ համագործակցության  նոր եզրեր կգծվեն: Եվրամիության Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվելիք  միջսահմանային համագործակցության նոր ծրագրերը միտված են խթանելու շփումները երկու երկրների պետական եւ ոչ պետական  մարմինների միջեւ:

ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը

Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը

Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման

«Կհիշենք մեր փառապանծ թիմի հաջողությունները, ֆուտբոլիստներին»

Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողները Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե «Արարատ 73»-ի  40-ամյակի մեջոցառումների հետ կապված ծրագրեր կա՞ն: «Կնշենք նորմալ: Կհիշենք մեր փառապանծ թիմի հաջողությունները, ֆուտբոլիստներին: Բայց տոնական մեծ միջոցառումներ, կարծում եմ, չեն լինի», – պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պահպանողական կուսակցությունը բռնադատվածների հիշատակման օրը առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգում

Հայ ժողովուրդը կոմունիստական ամբողջատիրության զոհասեղանին է դրել իր ամենանվիրական զավակներին՝ սկսած 1920թ. ձերբակալություններից ու ջարդերից մինչեւ անիծյալ համակարգի կործանումը՝ 1991թ. պանծալի Սեպտեմբերի 21-ը: Տասնյակ հազարավոր հայորդիների ողբերգության այդ շղթան սկսվել է Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերից՝ ի դեմս Երեւանի բանտում եւ դեպի Բաքու աքսորի ճանապարհին կացնահարված ու գնդակահարված հայ մտավորականների ու սպաների, ուժգնացել 1930-ական թվականներին՝ չարենցատիպ

413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 13-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 50,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Դավիթ Շահնազարյան. «Մեզ չեն խնդրում ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, մեզ առաջարկում են»

Շահնազարյանի կարծիքով` ՌԴ-ն է ճնշումներ գործադրում մեզ դեպի Եվրասիական միություն եւ Մաքսային միություն ուղղորդելու համար:   Այսօր «Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպած`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկմանը «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը, նախ անդրադառնալով եվրոինտեգրման ճանապարհին Ադրբեջանի ու Բելառուսի քայլերին, նկատեց, որ այս երկրներն էլ են ներգրավված եվրոինտեգրման գործընթացում,

Արմավիրում բացի կարկուտից, առողջապահական խնդիրներ էլ կան

Այսօր Արմավիրում տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մի շարք խնդրների անդրադառնալով, դիմեց նաեւ առողջապահության նախարարությանը, որպեսզի բուժհաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում ուշադրություն դարձնեն նաեւ Արմավիրին: Այս առնչությամբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ Արմավիրի բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է 2,5 մլն դոլարին համարժեք դոլարով, 42 ամբուլատորիաներ վերակառուցվել են կամ վերանորոգվել: Ծախսվել է շուրջ 35

Դանիայի հետ խաղում մեր ֆուտբոլիստները հերոսություն չեն արել

Հարցին, թե ո՞րն էր Մալթայի հավաքականին պարտվելու պատճառը, եւ ինչպե՞ս եղավ, որ մի քանի օր անց մեր հավաքականը Դանիային նրա դաշտում հաղթեց, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Մալթայի հետ խաղում մեր տղաները, թերագնահատելով մրցակցին, խաղադաշտ էին մտել սուպերֆուտբոլիստի կարգավիճակով եւ պատժվեցին: Իսկ Դանիայի հետ խաղում արեցին այն, ինչ կարող էին եւ պարտավոր էին անել: Ոմանք

Մայրաքաղաքում հանդիպած օձերը թունավոր չեն եղել

«Մայրաքաղաքում հանդիպած օձերի տեսակների մասին կարող եմ վստահորեն ասել, որ դրանք ոչ թունավոր օձեր են»,-. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկզոտարիում» ընկերության տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: «Դա կապարագույն սահնօձն է, որը տարածված է ամբողջ հանրապետությունում: Նա կարող է կծել, բայց թունավոր գեղձեր չունի»,-ասում է Մարտիրոսյանը: Մասնագետները նշում են, որ մարդիկ խուճապի չպետք է մատնվեն, քանի որ

Անդրանիկ Անդրեասյան. «Արաքսում հնարավոր է՝ քիչ ջուր մնա»

Արմավիր խմելու ջուր հասցնելը մեծ ծախսերի հետ է կապված: Այսօր կառավարության Արմավիրի մարզ արտագնա նիստի ժամանակ ասաց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հետաքրքրվեց՝ «Այսինքն՝ ծախսատար խնդիր է, մոտակա տարիներին այդտեղ արմատական փոփոխություններ չե՞ն լինելու, մինչև այլ ծախս չանե՞նք՝ խմելու ջուրը բերելու»:  Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ այո, դա հսկայական

«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն անցկացվեց նաեւ Կապանում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը Կապանում կազմակերպել էր «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը միչեւ այժմ կայացել էր նաեւ հանրապետության մի քանի մարզերում: Մարզերում կազմակերպվող հանդիպում-քննարկումների նպատակը հանրությանը, գործարարներին, ՀԿ-ների, ՏԻՄ-երի նեկայացուցիչներին իրազեկելն է ծրագրի մասին, ինչպես նաեւ տեղում ծանոթանալ եւ

Պոլսահայ երգչուհի Սիպիլը աջակցելու է Երևանի համար 101 մանկապարտեզին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 101 մանկապարտեզի համերգային  դահլիճը նորոգվելու է պոլսահայ երգչուհի Սիպիլի աջակցությամբ։ Դեռևս 2012 թվականի սեպտեմբերին երգչուհին Երևանում կազմակերպել էր իր «Սիպիլ» ձայնասկավառակի բարեգործական վաճառքը՝ նպատակ ունենալով  հասույթը տրամադրել Երևանի մանկապարտեզներից մեկին։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ երգչուհու ցանկությամբ մանկապարտեզի ընտությունը կատարվել է Նոր Նորք վարչական շրջանում գործող մանկապարտեզների ցանկից.

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930