Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության նոր եզրեր կգծվեն

Հունիս 13,2013 17:19

Եվրամիության տարածաշրջանային համագործակցության ծրագիրը երկկողմանի շփման նոր հնարավորություն կտա

 Առաջիկայում Հայաստանի երեք` Լոռի, Տավուշ, Շիրակ եւ Վրաստանի երկու` Ջավախք-Սամցխե եւ Քվեմո-Քարթլի մարզերի միջեւ համագործակցության  նոր եզրեր կգծվեն:

Եվրամիության Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իրականացվելիք  միջսահմանային համագործակցության նոր ծրագրերը միտված են խթանելու շփումները երկու երկրների պետական եւ ոչ պետական  մարմինների միջեւ:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի փորձագետների խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարյովը:

«Երկկողմանի համագործակցությունը հնարավորություն կտա զարգացնելու  գյուղատնտեսությունը,  տուրիզմը, լուծելու բնապահպանական հարցեր եւ այլն»,-ասում է Ալեքսեյ Սեկարյովը:

«Մեր ծրագիրը տարածաշրջանային է, որը նպատակ ունի համագործակցության եզրեր գծել ՀՀ-ի երեք  եւ Վրաստանի երկու մարզերի միջեւ, ինչպես նաեւ կյանքի կոչել  այն նախագծերը, որոնք կարող են իրականացվել այս ծրագրի շրջանակներում»,-ասում է ծրագրի հասարակայնության հետ կապերի փորձագետ  Նատալյա Դերեւյանկինան` փաստելով, որ ծրագրի իրականացման համար ամենագլխավոր գործոնը  երկկողմանի համագործակցությունն է:

«Կարեւորն այն է, որ երկու կողմն էլ հետաքրքրվածություն ցուցաբերի, արդյունքում էլ լուծվեն միջսահմանային խնդիրներ»,-եզրափակում է Տատյանա Դերեւյանկինան:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930