Օրվա լրահոսը

Տարօրինակ է, բայց փաստ է

«Առավոտ» լրագրում կարդացի եւ խիստ զարմացա, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռը՝ Ռուզաննան, մնացել է փողոցում: Այդ ինչ իրավա-բարոյական նորմ է, որ Շարա Տալյանի թոռանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Բեռլինի գրավմանը մասնակցած Միշա Բաբաջանյանի միակ աղջկան սեփական տնից դուրս են անում, թե իբր աղջկա մայրը՝ Լուսյա Տալյանը, տունը նվիրաբերել է հեռավոր ազգականի,

«Հայաստանը ջերմ երկիր է եւ լավ գործընկեր»

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնն այս տարի  հյուրընկալել է  համանուն ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը: «Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը նշեց, որ իրենց բուհի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը մաս է կազմում Ֆրանկոֆոն ամբիոնների միջազգային ցանցի, որում գործում է 18 այդպիսի ամբիոն՝ աշխարհի

Թեքգյոզյանի վեպը՝ Երեւանում ողջ մնացածներին

Այլեւս հանրության սեփականությունն է վավերագրող Հովհաննես Թեքգյոզյանի հերթական՝ «Մաշկացավ» վեպը: Հեղինակի նախորդ 4 գրքերում՝ «Փայտե շապիկ», «Ապակուարե», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաք», առկա են ստեղծագործողի ոճային եւ թեմատիկ տարբերությունները: Արվեստագետը միստիկ զգացողություններից սահուն անցում է կատարում դեպի վավերագրություն: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ Հովհաննես Թեքգյոզյանն ասաց. «Ժամանակակից արվեստը, ըստ իս, վավերագրություն է, որը ժխտում է գեղարվեստ

Դավիթ Դանիելյանի «Բնության գույները»

Հայաստանի բնության պետական թանգարանի  գործունեության  հիմնական  նպատակը  բնակչության  բնապահպանական  դաստիարակությանը  եւ բնապահպանական  կրթությանը   նպաստելն  է,  ինչը  հնարավոր  է  միայն  բնության  վերաբերյալ  գիտելիքների  խորացման  եւ վերջինիս նկատմամբ սեր  ու  հոգատարություն  սերմանելու  միջոցով:  Իսկ   բնությունն իր գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու գույների բազմազանությամբ միշտ էլ ոգեշնչել  է տաղանդաշատ արվեստագետների: Այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործում է «Բնության գույները»

Մահացել է Լու Ռիդը

Velvet Underground-ի առաջատար եւ ռոքի նորարար, լեգենդար Լու Ռիդը մահացել է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Նա 71 տարեկան էր: Երաժշտի մահվան պատճառը դեռեւս հայտարարված չէ, սակայն մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Լու Ռիդը լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել: Այն ժամանակ նրա կինը` Լորի Անդերսոնն ասել էր, թե մինչեւ վիրահատությունը Ռիդը «մահանում էր»:

Նրա հյուրընկալ տան դուռը չփակվեց երբեք

Ծովակ Համբարձումյանի հիշատակին Հանրահայտ ճշմարտություն է՝ երկրային կյանքից հեռանալը դեռ վախճանը չէ. մարդն ապրում է այնքան, քանի դեռ հիշում ու սիրում են նրան։ Ու այսօր մտերիմներից շատերն անգամ ստույգ չեն հիշում, թե ե՞րբ ծանր բոթը շանթահարեց ամենքին՝ «Ծովակ Համբարձումյանը է՛լ չկա»։ Մեծ երեւանցին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, բազմաթիվ մրցույթ¬փառատոների դափնեկիր, դաշնակահար, հրապարակագիր, թանգարանագետ, երգիծաբան,

Շախմատային զուգահեռներ

Ինձ թվում է՝ լավ է, որ մենք շախմատային տերություն ենք, որ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի սանդղակով երկրորդն է, որ մեր հավաքականը շախմատային օլիմպիադաներում փայլուն է հանդես գալիս: Հրաշալի է, որ մեր առաջին նախագահն իր վերլուծություններում շախմատային զուգահեռներ է անցկացնում: Պատկերացնո՞ւմ եք, մեզ մոտ զարգացած լինեին ամերիկյան ֆուտբոլը, բեյսբոլը կամ գոլֆը: Քաղաքական տեքստի համար չափազանց անհարմար սպորտաձեւեր

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց: Ինքը ինձ շատ էլ լավ է հիշում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էդ Զորին էլի իրա էշն ա՞ քշում:

Ինչպիսի՞ն է լինելու եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 2-ին հանրապետության արևելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ, մառախուղ և ցածր տեսանելիություն: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով: Արևմտյան շրջաններում կպահպանվի արևային եղանակը: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Նոյեմբերի 2-ից 4-ը կդիտվի առանց

Կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը: Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛

Միջնորդել են Իշխան Զաքարյանի համար

«168 ժամը» գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է»: Լրատվամիջոցի տեղեկություններով` օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել ԱԺ պատգամավորներ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և վարչության անդամ Սեյրան Սարոյանը և միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին:   Նյութն ամբողջությամբ

Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին դուրս կգրեն հիվանդանոցից

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն հիվանդանոցից, եւ նա տուն կգնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը: Ըստ բժշկի՝ դերասանի վիճակը նորմալ է: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Ծառուկյանի հետ

«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս  հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ` ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու եւ այլ հարցերի մասին: Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է

Կայացավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի համաշխարհային շնորհանդեսը

Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգների համաշխարհային շնորհանդեսը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Պատարագը նվիրվում էր 19-րդ դարի երգահան, խմբավար Քրիստափոր  Կարա-Մուրզայի 160-ամյակին: Կարա-Մուրզան մշակել է ինչպես մի շարք ժողովրդական, այնպես էլ համաշխարհային երգեր: Նա  նաև կազմավորել է առաջին հայկական քառաձայն երգչախումբը: Կարա-Մուրզայի պատարագը

Ռոնալդուն կարող է բոյկոտել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, չմասնակցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը: Պորտուգալացի ֆուտբոլիստին վիրավորել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքերը, որոնք նա ասել է Օքսֆորդի համալսարանում: Բլատերն իրեն իրավունք էր վերապահել արհամարհական տոնով դիտողություն անել Ռոնալդուի հասցեին՝ ակնարկելով, որ նա Մեսսիին գերազանցում է միայն նրանով, որ ավելի շատ ժամանակ է ծախսում սանրվածքների

Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների

Երեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել

Շարմազանովի պատասխանը. «Չեմ կարծում, որ 2,5 ժամ տեւած նիստի մանրամասները պետք է սղագրած տեսքով ներկայացնեմ»

Այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի` այդ կառույցին միանալուն. «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»: Ավելի ուշ  Aravot.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեց` նիստի ժամանակ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ

Ալեքսանյանի քրոջ որդին թքել է ակտիվիստի թղթի վրա, հետո մի կողմ նետել․ Պատմում է Կարո Եղնուկյանը

«Փակ շուկայի հարցը փակված չէ»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է Նախախորհրդարանի անդամ, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը: Իրենց հասցեին ուղղված քննադատություններին էլ, թե արդեն ասելիքի դեֆիցիտ ունեն, հակադարձում է. «Մեր ասելիքը հստակ է՝ պատժել օրենքը խախտողներին եւ վերականգնել շուկան: Երկուսն էլ իրագործվող հարցեր են: Այնպես չէ, որ չեն կարող պատժել հանցագործին: Շուկան, որպես

Գյուղացիները սպառնացել են այրել խաղողի մասնավոր այգիները

Վերջերս Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիները խուճապի մեջ էին. նրանք մտավախություն ունեին, որ իրենց խաղողի բերքը չի իրացվի, քանի որ այդ տեղանքում կան խաղողի մասնավոր այգիներ,որոնք խոշոր արտադրողներին են պատկանում: Օրեր առաջ աղավնաձորեցիները նույնիսկ փորձել են խոչընդոտել մասնավոր այգիների բերքահավաքը, սպառնացել են այրել այգիները, ու թեեւ այս պահին խնդիրը հարթվել է, սակայն վերջնական չի

Նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը չեն հրաժարվի բարձր աշխատավարձից

«Այս բյուջեն մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական բյուջե է: Մենք այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետեւ հատկացումների 47 տոկոսը ուղղված է սոցիալական ոլորտին»,- այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ գործադիրի նիստում խոսել են Մինսկի հանդիպման մանրամասներից

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի մոտ երեք ժամ տեւած նիստերում այսօր հրաժարականների հարցեր չեն քննարկվել, ինչպես որ շրջանառվում էր ողջ օրվա ընթացքում: Հիշեցնենք, խոսքը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի հարցի մասին է: Նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկվել է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը,

Կապան համայնքի ավագանու որոշումը առ ոչինչ կճանաչվի՞, թե՞ ոչ

Դեռեւս հունիսի 28-ին մի շարք կապանցիներ նախաձեռնող խմբի աջակցությամբ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի յոթի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատաքննությունն արդեն ավարտվել է, իսկ  նոյեմբերի 4-ին կլինի վճռի հրապարակումը: Նշենք, որ

Gagrule. Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձան կտեղադրվի

Ժնևի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրելու որոշում է կայացրել: Հայտնում է «Գագրուլ» լրատվականը՝ հղում անելով «Թայմթուրք»-ին: «Հուշի լուսատուներ» սարքելու առաջարկությունը ներկայացրել էր Մելիք Օհանյանը 2011թ.: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղի լրատվամիջոցներին ասել է, որ այդ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես դատապարտելու փորձ և որ հուշարձանը ցեղասպանության միջով անցած բոլոր ազգերին է նվիրված լինելու:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Տավուշի մարզի Կայան-ավանի թիվ 1 դպրոցի համագործակցության արդյունքները

Տեղակայված Հաաստանի և Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորությամբ, Կայանը փոքր ավան է, ուրն ունի 306 բնակիչ: Անյուամենանիվ, ի շնորհիվ Կայան-ավանի թիվ 1 դպրոցի տնօրենի, այդ դպրոց այսօր հաճախում են մոտ 140 աշակերտ, որոնք գալիս են մոտակա համայնքերից: Դպրոցի աշակերտները հաջողությամբ մասնակցում են բազմապիսի մրցույթների, խաղերի և օլիմպիադաների` ողջ հանրապետության տարածքում: Սրանք էին հիմնական դրդապատճառները, որ

Ավարտվեցին Տ.Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի լիազորությունները

Այսօր ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Նա սովորել է Յերուսաղեմի Պատրիարքարանում և 1967թ. տեղափոխվել Ֆրանսիա: Մինչև 1975թ. նա Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պաշտոնավարն է եղել, դրանից հետո մինչև 1980թ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ

«Երեւան Սիթին» պաշտպանում էր մերկ տղամարդը

Այսօր «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության կողմից կազմակերպած հերթական երթը առանձնացել է նախաձեռնության անդամներից  «Երեւան Սիթին» պաշտպանող յուրահատուկ պաշտպանով: Պայքարի յուրահատուկ ձեւն ընտրած տղամարդը համառորեն մերկացել է «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամների դեմ, որին ոստիկանները մի կերպ են հեռացրել տարածքից:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Մանուկյանն ուԼևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հանդիպել են Եվրոպառլամենտի պահպանողականների և բորեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաև Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման պայմանագրին և Մաքսային միությանն, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող

Մեկնարկում է «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովը

Մատենադարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա, արդեն 7-րդ համաժողովի բացման արարողությունը: Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ: «Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:

Ստյոպա Սաֆարյան. «Լուծումը մեկն է՝ հրաժարվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վտանգավոր մտքից»

«Երեւանի փոխքաղաքապետը տրանսպորտի ուղեվարձի հարցով բառացի «ցուցմունք» տվեց քաղաքապետի դեմ»,- այս մասին վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների հետ ավագանու հարցուպատասխանի ընթացքում Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայտարարություններին, կապված՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը վերաբերող իր հարցադրմանը: Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե  օրերս Ազգային ժողովում լրագրողների

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը: Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930