Օրվա լրահոսը
Պատկերասրահի աշխատակցի իրավունքները ոտնահարվում են
Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակին էր դիմել Քրիստինա Օհանյանը:Նա երկար տարիներ աշխատել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում` որպես ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Վերջերս նրան անհիմն ազատել են աշխատանքից, որի կապակցությամբ նա դիմել է դատարան և վերականգնել իր խախտված իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ իրենց հասցեագրված դիմումով Քրիստինան հայտնել է, որ ներկայումս վերադարձել է
Դավիթ Օհանյանը Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության կենթարկի՞
«Պարոն Ալեքսանյանը մի անգամ արդեն պատասխանատվություն կրել է «Փակ շուկայում» խախտումներ անելու համար». Դավիթ Օհանյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու առաջարկը հունիսի 15-ին ավագանու արտահերթ նիստում կքննարկվի: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի կայքէջը: Վերջերս տարածված՝ Դավիթ Օհանյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին լուրերը, վարչական շրջանի ղեկավարի համար նորություն էին: Արդեն պաշտոնապես այս
Մայրը մեղադրվում է որդուն 3500 դոլարով վաճառելու մեջ
Համայնքի ղեկավարը կնոջ վարքի մասին վատ արտահայտվեց: Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի, 1970թ. ծնված Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 22-ին Արթուր Կոզմանյանի խնամքին հանձնելու նպատակով վաճառել է իր որդուն՝ Նիկոլայ Սերգեյի Կնիշին: Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով( «Խնամքը ստանձնելու
Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքներն այսօր բաց նամակի տեսքով ներկայացվեցին վարչապետին
Սյունիքում գործող «Կայուն զարգացում» հ/կ-ի նախաձեռնությամբ Մեղրիում անցկացված ստորագրահավաքի արդյունքներով՝ մասնակից մոտ 2400 քաղաքացիների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքներն այսօր հասարակական կազմակերպության նախագահը բաց նամակի տեսքով ներկայացրեց է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Մեղրի քաղաքի բնակչության դիրքորոշումը կներկայացվի նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններին` արձակուրդը ավարտելուց
Հայրիկյան.«Սեդրակյանի ասածը անառողջ մարդու անառողջ դատողություն էր»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ վաղը կշարունակվի ԱԻՄ առաջնորդ,ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական հերթական նիստը: Կհետազոտվեն գործում եղած ապացույցները:Ապա դրանից հետո ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը ցուցմունքներ կտան: Այսօր ավարտվեց տուժող Պարույր Հայրիկյանի ցուցմունքը: Ամբաստանյալների պաշտպաններից տուժողին հարց չտվեց միայն
Պարույր Հայրիկյան. «Վարդգես Պետրոսյանն ու Համբարձում Գալստյանն էլ սպանվեցին շքամուտքում»
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, տուժող Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանի աջ ձեռքին ձեռնոց էր, իսկ նրա մտերիմները Aravot.am-ին հայտնեցին, որ աջ ձեռքի մատները նա դժվարությամբ է շարժում: Ի դեպ, դա տեսանելի եղավ այն ժամանակ, երբ Հայրիկյանը մոտեցավ դատական նիստերի քարտուղարին եւ իր ստորագրությունը դրեց
2013 թվականին Երևանի կանաչ տարածքների մակերեսը հասցվելու է 850.0 հեկտարի
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։ Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են, Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից
411.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:
Սուրիկ Խաչատրյանի մերձավորները սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետին (Տեսանյութ)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար: «Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի,
Տիգրան Սարգսյանը՝ Միջերկրական ծովի ափին իր դղյակի, դղյակում իր երեխայի եւ հարեւանների մասին
Այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացատրություններ տալով օֆշորային իր ձեռնարկության շուրջ սկանդալի մասին՝ վստահեցրեց, որ երկար տարիներ աշխատելով՝ սովորել է նման քննադատությունները թեթեւ տանել: Վարչապետի խոսքերով. «Ես հանգիստ եմ վերաբերվում այդ մեղադրանքներին, որովհետեւ սա ոչ վերջին մեղադրանքն է, ոչ առաջին: Երբ որ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ,
Հայաստանը փայլել է «Հանրագիտարանային պալատ» բիենալեում
Ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով պատման ամենահետաքրքիր մասը համարում են գյումրու բարբառը Դեռեւս փետրվարի 2-ին ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, միաձայն հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը: Վենետիկի 55-րդ բիենալեն կրել է «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագիրը, գլխավոր համադրողը` Մասիմիլիանո Ջիոնին է:
Տիգրան Սարգսյանը բացատրություն է տալիս իր օֆշորային սկանդալի մասին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցադրումներին՝ կապված իր օֆշորային սկանդալի հետ, որոշեց բացատրություններ տալ: Նա վստահեցրեց, որ վերջին 25 տարիների ընթացքում իր մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում է եղել, իսկ փողերի լվացման հայեցակարգն էլ ՀՀ-ում ներդրվել է իր անմիջական ղեկավարությամբ: Որպես վկա նա բերեց Գագիկ Ջհանգիրյանին: Նրա խոսքերով՝ «Մի փոքր պատկերացում
«Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը». Սեյրան Օհանյան
Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում
Տարբեր երկրների երիտասարդները հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ. «Խտրականության մարտահրավերները» թեմայով ֆորում թատրոնի մասին
«Խտրականության մարտահրավերները ֆորում թատրոն» միջազգային ծրագիրը, որի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական երիտասարդական «Ոստայն»-ը (WostAYN)՝ Ուկրաինայի «EkoArt» երիտասարդական կենտրոնի, Ռումինիայի Vira Association-ի, Բուլղարիայի YMCA-DOBRICH-ի, Մոլդովայի TENDO և Թուրքիայի Dortyol Engelliler Genclik ve Spor Kulubu-ի հետ համատեղ Երևանում անցկացրեց մի ծրագիր, որի նպատակն էր նպաստել միջմշակութային շփմանն ու փոխըմբռնմանը, հնարավորություն ընձեռել եվրոպական երկրներից ժամանած երիտասարդներին համատեղ վերհանել
Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարակա՞ն տալ
Հայաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարությունը, նշում են, որ դա հնարավոր է: ՀՖՖ նախագահը, զրույցում մեկնաբանելով Դանիայի հավաքականի հետ խաղում մեր ընտրանու տարած խոշոր հաշվով հաղթանակը, ասել է, թե դա անսպասելի չէր եւ տղաներն արել են այն, ինչ պարտավոր էին անել: Իսկ հրաժարական տալու վերաբերյալ հարցին Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է,
ՏԻՄ-երը հաշմանդամ մարդու մասին որոշում են ընդունում առանց նրան լսելու (Տեսանյութ)
Անմատչելի տրանսպորտը, փողոցներն ու շենք-շինությունները խտրական վերաբերմունքի արտահայտություն են հաշմանդամ մարդու նկատմամբ: Հատկապես մարզերում հաշմանդամ մարդկանց իրավունքներն ավելի շատ են խախտվում. ավագանին, տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի բնակիչներին առնչվող որոշումներն ընդունելիս որեւէ հաշմանդամ մարդու կարծիք հաշվի չեն առնում եւ ընդհանրապես նրանց չեն ընդգրկում այդ որոշումների կայացման գործընթացում: Այսօր «կոնգրես» հյուրանոցում «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու
Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ-ն բյուջեի հաշվետվությունը գնահատում է անբավարար»
Այսօր 2012-ի բյուջեի կատարման հաշվետվության մասին իր գնահատականը տալիս ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այդ հաշվետվությանը: Նրա խոսքերով. «Եթե լավ գործ անեք՝ մենք պատրաստ ենք սատարելու, սակայն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում երկրում խնդիրների լուծմանը, դրա համար մենք հրաժարվեցինք կոալիցիայի մաս կազմել՝ չցանկանալով պատասխանատվություն վերցնել մի քաղաքականության համար, որի հետեւանքները մեզ
Վճռաբեկ դատարանը դիտավորությամբ չի իրականացնում իր գործառույթները
Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանը չի իրականացնում իր գործառույթները. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գեւորգ Գյոզալյանը: «Պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի այսուհետ խստագույնս պահպանվեն Սահմանադրական դատարանի որոշումները, ինչը Վճռաբեկ դատարանը դիատավորությամբ ու ակնհայտ չի կատարում»,-ասում է Գյոզալյանը: Փաստաբանը պնդում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումների մեջ չի փոխվել նաեւ պատճառաբանություն
Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը իրենից հղիացած սիրուհու վրա կրակել է չերգելու համար
Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին պատմում է 1991 թվականին գորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները: Դատախազության նախկին աշխատակցի պատմելով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու` Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի Ա. Մ.- ի վրա կրակել է հերթական կերուխումի ժամանակ. «Գնում են Զոռզոռում հաց ուտելու: Սուրիկ Խաչատրյանը տանում է գերագույն շրջկոմի պատգամավորներին այնտեղ պատիվ
Հովիկ Աբրահամյանի զարմուհին էլ է վատ ապրել
Այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանն ասաց, որ երկրում առաջընթաց է նկատում, որ աղքատության շեմն իր կարծիքով, իջել է: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է: Նա գտնում է, որ արտագաղթ միշտ էլ եղել է: Բերում է անձնական օրինակը` իր ծնողներն էլ արտագաղթել են 1990-ականներին եւ
Մահացու վրաերթ Երևան-Սևան ճանապարհին
Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակչուհի, 1960 թ. ծնված Անգին Ջումայանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ունկնդիրներին ներկայացնել աշխարհը, չսպանել նրանց տեղեկատվական տարափով»
Ինֆորմացիոն շուկայում մնալը ավելի բարդ է դարձել՝ նշում են ԶԼՄ-ների ղեկավարները Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնած հայ լրագրողների խումբը այցելեց Լեհաստանում մեծ ժողովրդականություն վայելող «Լեհական ռադիոյի» (Polskie Radio) խմբագրություն, որտեղ հանդիպեցինք ռադիոկայանի տնօրենի տեղակալ Գրիգորի Ստրանցի եւ գործակալության գլխավոր խմբագիր Ագնիեզկա Լեո-Սիելիցկայի հետ: Ամենացայտուն առավելությունը մյուս լրատվամիջոցներից այն էր, որ ՙԼեհական ռադիոն՚ արտերկրում ուներ մեծ թվով՝ 25
Ռուբեն Վարդանյանի ներդրումը` ՀՀ քաղաքական համակարգի երաշխի՞ք
Արծվիկ Մինասյանը չի հասկանում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վրդովմունքի իմաստը Երեկ խորհրդարանում քննարկվող «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային արտոնություններ տալու մասին հարցը ՀՀԿ-ական պատգամավորների համար դարձավ գրեթե պատվի հարց: Արտաշես Գեղամյանն այնքան վրդովվեց, որ իր ելույթում ասաց՝ եթե «հարգարժան Ռուբեն Վարդանյանը ներկա լիներ այս դահլիճում եւ լսեր այս քննարկումը` կթքեր ու կհեռանար»: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն ավելի
«Հանդիսատեսը դուրս գա՝ ատելով պատերազմը». Կարինե Խոդիկյան
Ֆիլմ՝ Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի մասին Հունիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված են Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերը և փոքրիկ Լենայի իրական պատմությունը, ով փրկվում է ջարդերից, գերի ընկնում, այնուհետեւ 129 օր ապրելով ադրբեջանցի մի ծեր կնոջ տանը, ի վերջո վերադարձվում հայկական կողմին:
Դիլիջանի դպրոցի համար փող գտնում են, կարեւոր ջրամբարի համար՝ ոչ
Այս տարի նախագահի նախընտրական խոստումներից էր նաեւ Եղվարդի ջրամբարի կառուցումը. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումների ժամանակ եղվարդցիներին խոստացել էր, որ Եղվարդի՝ դեռեւս խորհրդային տարիներից սկսած ու մինչ օրս կիսատ մնացած հսկայական, լուրջ ռազմավարական ու տնտեսական խնդիրներ լուծող ջրամբարը պետք է կառուցվի: Մինչ նախընտրական խոստումները՝ այս ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին տարբեր տրամաչափի պետական պաշտոնյաներ բազմիցս
ENFSI-ի 25-րդ տարեկան ժողովը՝ Բելգրադում
Օրեր առաջ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչ, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մասնակցել է Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին, որն անցկացվում էր Բելգրադ քաղաքում (Սերբիա): Ժողովին մասնակցում էին անդամ-կազմակերպությունների 64 ներկայացուցիչներ՝ ավելի քան 27 երկրներից։ Ըստ փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանի, ժողովի մասնակիցների պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն
Աճուրդի ժամանակ հայտնվել է պարտատե՞ր
Թոշակառու, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Սվետլանա Թալանչյանը, 2009թ. վերադառնալով Հայաստան, երազում էր իր ծածկն ունենալ գլխավերեւում: Նա մարտին 55 000 դոլարով գնում է Ծերենցի փողոցի 54,2 քմ մակերեսով 58 տունը: Վաճառողը ստիպված է եղել իր բնակարանը վաճառել՝ կապված ՙՎերջինիա՚ խանութի հաշվապահ որդու պարտքեր ունենալու հետ: Նոտարական գրասենյակում կազմվում է նախավճարի պայմանագիր, համաձայն որի՝ մի մասը գնորդը
Ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը ընտրեր լարվածությունն իշխանության հետ (Տեսանյութ)
«Ես համոզված եմ, որ ընդդիմությունն այժմ պասիվ է»,- Aravot.am-ի հարցին, համամի՞տ է այն տեսակետին, որ ՀՀ ընդդիմությունը պասիվացել է, այսպես պատասխանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա մի շարք պատճառներ է տեսնում այս հարցում. «Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ հասարակական և քաղաքական ուժերը հոգնել են քաղաքական այս մեկ տարուց, նաև ընտրությունների արդյունքները բերեցին նրան,
Թշնամու կերպարից անդին
Կամ՝ ինչպես ադրբեջանցի լրագրողը Աքրամ Այլիսլիին անտաղանդ անվանեց Վերջերս ՙդրսում՚ մասնակցում էի լրագրողական մի սեմինարի, որտեղ ադրբեջանցի լրագրողներ էլ կային: Երբ առաջին օրը միջոցառման մասնակից երկրների լրագրողները սկսեցին ծանոթանալ, ադրբեջանցի լրագրողները ինձ ու հայաստանցի գործընկերուհուս ընդհանրապես չբարեւեցին, մեզ թշնամի էին ընկալում: Բայց ավելի ուշ, հաղթահարելով որոշ բարդույթներ, նրանցից մեկը, որ աշխատում էր մեծ տպաքանակ ունեցող


















































