Օրվա լրահոսը
Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան պարոն Ի.Կուխտային
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Կուխտային և պաշտպանական հարցերով, ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Յարեմչուկին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա զարգացման ուղիները: ՀՀ Պաշտպանության նախարարություն
«Մտավորականն այն մարդն է, ով իր ոլորտում կայացած է, ունի ստեղծած արժեքներ եւ գնում է ժողովրդի ցավի հետեւից». Աբգար Ափինյան
Սա է Աբգար Ափինյանի պատկերացումը մտավորականի մասին
Բնապահպանության նախարարը Լեւոն Զուրաբյանին ծանոթացրեց ձվադրման մանրամասներին
«Շնորհակալություն դասախոսության համար, դուք, որպես ձվադրման մասնագետ, ունեցաք այստեղ: Այն շատ ուսուցանելի էր»,- այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`ասաց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Պատասխանելով պատգամավորի`գետերի վրա բազմաթիվ ՀԷԿ-երի կառուցման պարագայում ձկնարդյունաբերության ճակատագրին վերաբերվող հարցին, նախարարը շատ երկար եւ մանրամասն բացատրում էր ձվադրման գործընթացի մանրամասները եւ արդյունքները: Զուրաբյանի
Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս
Արթուր Սաքունց. «ԵԽ Կոնգրեսի որոշ մոտեցումներ սուբյեկտիվ են»
«ԵԽ Կոնգրեսի դիտարկումների մի մասը հիմնավոր է, մյուսը` ոչ: Որոշ մոտեցումներ սուբյեկտիվ են»,-Aravot.am-ի հարցին` արդյոք հիմնավո՞ր են ԵԽ կոնգրեսի դիտարկումները` կապված մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների հետ, այսպես պատասխանեցՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շարունակելով` պարոն Սաքունցն ասաց. «Ավելի կարևոր է, թե որոնք են այն արդյունքները, որոնց հիման վրա կազմվել են այդ դիտարկումները: Չեմ
Գնդակոծվել են Դովեղի պաշտպանական դիրքերը եւ գյուղը
Բարեբախտաբար տուժածներ չկան Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.30-ից մինչեւ 15.30-ը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը: Ավելի քիչ չափով գնդակոծվել է նաեւ Դովեղ գյուղը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանից տեղեկացանք, որ տուժածներ չկան: Գյուղապետի վկայությամբ՝ ներկայումս Դովեղի ուղղությամբ կրակոցներ չկան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սերգո Կարապետյանը պատրաստ է աջակցել Փոստանջյանին`ոլորտում բիզնես սկսելու հարմար
Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի մարզի գյուղացիներից իրենք բողոքներ են ստացել, որ ոչխարների արտահանման ոլորտում մենաշնորհ կա, գյուղացիները չեն կարողանում ոչխար արտահանել Վրաստան ու Իրան: Պատգամավորը նաև նշեց, որ այս ոլորտի բիզնեսի հետ Սերժ Սարգսյանի եղբոր անունն է կապվում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ
Ինչպես քրիստոնեական եկեղեցիները հեթանոսական տաճարների տեղը կառուցեցին, այնպես էլ սուպերմարկետներն են շուկաների տեղը կառուցում (Տեսանյութ)
Պետական պարտքը անընդհատ ավելանում է, սակայն դրա մարման մեխանիզմների մասին 2014 թվականի պետական բյուջեի նախագծում նշված չէ, ուստի քաղաքացիներին հասկանալի չէ, թե ո՞ւմ, կամ ինչի՞ հաշվին է մարվելու պետական պարտքը: Այսօր «Հայացք» ակումբում նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` «Համախառն ընդհանուր պարտքը 7.9 միլիարդ դոլար է, իսկ արտաքին մաքուր պարտքը
Սեփական երկիրը «եվրոպաների պատերի տակ վարկաբեկողների» շարքից (ֆոտոշարք)
Եվրոպայի խորհրդի պալատի մոտ բողոքի նման ցույցերը սովորական երեւույթ են, եւ կարծես ոչ ոք այդ մարդկանց չի մեղադրում հայրենիք չսիրելու կամ վարկաբեկելու մեջ:
Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայից
«Ժողովուրդ, ես արդեն հոգնել եմ Փակ շուկայից, բազմիցս հայտարարել եմ, որ մենք ամեն ինչ արել ենք օրենքով նախատեսված կարգով։ Փակ շուկայի հարցով մշակույթի նախարարությունն օրենքի խախտում չի արել», – այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը Փակ շուկայի նոր նախագիծը
Ազգային հավաքականի առջեւ եզրափակիչ մտնելուց բացի այլ խնդիր չի կարող լինել
Այսօրվա մամուլի ասուլիսում Aravot.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե Եվրոպայի հաջորդ առաջնության ընտրական փուլում հավաքականի առջեւ ի՞նչ խնդիրներ են դրվելու, առավել եւս, որ եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի քանակն ամենայն հավանականությամբ կավելանա: «Եթե աշխարհի առաջնության ընտրական փուլի այս` «մահվան խմբում» եզրափակիչ մտնելու խնդիր էր դրված, մյուս ընտրական մրցաշարերում ուրիշ ի՞նչ առաջադրանք պետք է լինի, այն էլ` երբ
Ըստ Զուրաբյանի` ՀՀԿ-ն գողացել է ՀԱԿ-ի ծրագիրն ու աղավաղում է այն
«Երեկ չէ առաջին օրը եղել եմ Արմավիրում, շփվել գյուղացիների հետ: Իրավիճակը, մեղմ ասած, աղետալի է: Ինձ ասացին, օրինակ, որ գյուղնախարարությունը շատ քիչ ծրագրեր է իրականացնում, 40 հազար դրամ է տրվել տուժած գյուղացիներին, որ դիզվառելիքը, որը հատկացվել է նրանց, սարսափելի որակի է և այլն: Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ անելանելի վիճակում են և չգիտեն ինչպես
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Ս.թ. հոկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ։ Հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել են ԵԱՀԿ
Ռուբեն Հայրապետյան. «Հավաքականը պետք է գլխավորի այնպիսի մարզիչ, որն ամենակարճ ժամկետում ընտելանա թիմին, ֆուտբոլիստներն էլ` նրան»
Այսօրվա մամուլի ասուլիսում հնչած հարցին, թե Վարդան Մինասյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե հավաքականը կգլխավորի իսպանացի կամ իտալացի մարզիչ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Դուք ճիշտ չեք հասկացել: Դա ընդամենը խորհուրդ է: Նա ինձ էլ է խորհուրդ տվել, թե ցանկալի է հավաքականի նոր մարզիչը լինի իսպանացի կամ իտալացի, քանի որ մեր ֆուտբոլային մտածելակերպը, խաղաոճերը,
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ «Բարեւ Երեւանի» բողոքը վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ վարչական դատարանը հոկտեմբերի 23-ին վարույթ է ընդունել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արծրուն Միրզոյան) 24.09.2013թ. եւ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. որոշումների: Այդ մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Սարգսյանը գրավոր ծանուցել է «Բարեւ Երեւան» խմբակցությանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված վերաքննիչ բողոքը «համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Տիգրան Մեծի 15-ից բարձր համարների, Տիգրան Մեծի նրբանցքների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի նրբանցքների, Նար Դոսի 1-30 համարների, Զավարյան 1-40 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Գլինկա 1-40 համարների,
Տիգրան Սարգսյանը Միլան Ցաբրնոխի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև: «Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական
Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի
Ilur.am Ես թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանին, այդուհանդերձ չեմ կարող չհամաձայնել երեկվա նրա հայտարարության (iLur.am 29.10.2013) այն եզրակացության հետ, որ Հայաստանի և Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսևորի և ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից։ Այն, որ վերջինս, բացառությամբ անձնական և կլանային բարգավաճման բնագավառի, այդ պաշտոնում բոլոր
Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը երկու անգամ մերժեց ինձ»
Գնահատելով անցած ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները եւ խոսելով հավաքականի նոր մարզչի ընտրության մասին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց. «Քանի որ ֆեդերացիան եւ ես հավաքականի առջեւ աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու խնդիր էինք դրել եւ դա չստացվեց, ես մրցաշրջանը համարում եմ ձախողված: Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի հրաժարականին, շատ եմ
Լիազորված տնտեսական օպերատոր` ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը
Կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԵՄ «Մաքսային համագործակցություն» համաժողովին «ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում` կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը,- այս մասին այսօր նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման
Aravot.am-ը պատասխանող է, կողմի «ներողության» բովանդակությունը դատարանում է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթում է գտնվում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցը: Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար Սենիկ Ջուլհակյանն իր 24 էջից բաղկացած հայցադիմումում պահանջում է ներողություն, զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները
Հրանուշ Հակոբյան. «Հայաստանում 10 հազարից ավելի սիրիահայ է ապրում»
«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, այսպես ասած, երեք ներգաղթ ենք ունեցել՝ 90-ականներին՝ Սումգայիթ, Բաքվի դեպքերի ժամանակ, 2000-ականներին՝ իրաքյան պատերազմի ժամանակ և հիմա՝ սիրիական պատերազմի հետևանքով։ Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ ներգաղթի խնդիրը Հայաստանի ղեկավարությունն ամենափայլունը վերջին շրջանում է լուծել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայ ներգաղթյալների պատմությունը հիշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`անդրադառնալով սիրիահայերի`Հայաստանից արտագաղթելու խնդրին:
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ճանապարհը
Երթեւեկը կատարվում է շրջանցիկ ճանապարհով Հոկտեմբերի 30-ին,ժամը 15-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել: Ժամը 15.15-ից ՀՀ ազգային բանակի զինծառայողները անվտանգության նկատառումներից ելնելով 2 կողմից փակել են ճանապարհը, եւ երթեւեկությունը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ,
Արմեն Աշոտյանը հոգեկան տվայտանքներ չի ուզում
«Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ իրականում տվայտվելու տեղ չկա։ Իհարկե, Հայաստանում կա 30 տոկոսից ավելի աղքատություն, բայց եթե խոսում ենք իշխանական ապարատի որակի մասին, ապա պետք է լինի բարձր վարձատրություն։ ԿԳ նախարարությունից երկու տարվա ընթացքում 7-8 լավագույն մասնագետներ գնացել են բուհեր, միջազգային կառույցներ, որտեղ աշխատավարձերը եռակի ավելի են, զբաղվում են սեփական բիզնեսով։ Ուզո՞ւմ ենք
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը,
Իրականում ո՞ւմ են տրվելու նախագահականի կողմից հատկացված գումարները
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության`ՀԵՀ-ի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին այն կազմակերպությունների անունները, որոնք հնարավոր է ստանան դրամաշնորհ: Որոշվեց հայտարարված 40 անվանակարգերում դրամաշնորհ հատկացնել 19 կազմակերպությունների: ՀԿ-ներին առաջարկվում է ծրագրեր իրականացնել ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության, գյուղացու խնդիրների բարձրացման ոլորտներում, որոնց համար կտրամադրվի 1.5 միլիոնից
ՀԱՊԿ-ն Ադրբեջանի դեմ բանաձե՞ւ կընդունի
Այսօր առավոտյան Ազգային Ժողովում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողները ՀԱՊԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ երեւանյան նիստի ընթացքում ընդունվել է բանաձեւ, որում նշված են ՀԱՊԿ անդամ երկրների առջեւ
Յուրի Վարդանյանը դժգոհեց պատգամավորներից եւ լրագրողներից
«Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»,- այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում 2014 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման դժգոհությամբ սկսեց իր խոսքը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը` միտում տեսնելով նրանում, որ իր ելույթը կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի նախարարների ելույթից հետո են պատգամավորները լսում: Նիստը վարող պատգամավոր Արտակ Դավթյանը պազաբանեց, որ ըստ հերթականության են
Սամվել Կարապետյան. «Աղբ չի թափի նա, ով աղբ է հավաքել»
«Հայաստանում մինչև հիմա 10-ից միայն 1 հուշարձան է ուսումնասիրված»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ մեր հասարակությունը «զլանում է սրբազան հայրենիքի կածանները տրորել». «Մեքենայի ճանապարհ չկա, պետք է ոտքով կիլոմետրեր հաղթահարել, իսկ մենք չենք քայլում, ինչի պատճառով էլ շարունակում ենք անհաղորդ մնալ մեր
Եվրոպացի դիտորդը քննադատում է Երեւանի ավագանու ընտրություններում ձայների հաշվարկը
Դորին Հադդարտը ելույթում պատմեց, որ Երեւանում իրեն մոտենում էին մարդիկ եւ ասում՝ իմ աղջիկը քանի տարի է Ֆրանսիայում է, բայց դեռ ընտրացուցակում է, իմ կինը մահացել է, բայց ընտրացուցակում է:


















































